Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 12 » Դիեգո Միլիտոն ավարտում է կարիերան
16:11
Դիեգո Միլիտոն ավարտում է կարիերան

Իների նախկին ֆուտբոլիստ, իսկ ներկա պահի արգենտինական Ռասինգի հարձակվող Դիեգո Միլիտոն, հայտարարել է ֆուտբոլիստի կարիերայի ավարտի մասին "Լիբերտադորեսի Գավաթի 2016" ավարտից հետո:

Արգենտինացին հանդես է եկել Սարագոսայում, Ջենովայում, սակայն լուրջ արդյունքների հասել է Ինտերի կազմում: Ներաձուրրիների հետ Դիեգոն դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է Իտալիայի գավաթը, մեկական անգամ հաղթել Չեմպիոնների լիգան, Իտալիայի Սուպերգավաթը և ակումբային Աշխարհի Առաջնության գավաթը

Ռասինգ վերադառնալուն պես Միլիտոն հաղթեց թիմի հետ Արգենտինայի առաջնությունը: Դա առաջին տիտղոսն էր ակումբի համար վերջին 13 տարիներում: Իր ողջ կարիերայի ընթացքում Միլիտոն անցկացրել է 432 հանդիպում, դարձել 211 գոլի հեղինակ և 55 գոլային փոխանցում կատարել:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Il Principe !!!

 

Կատեգորիա: Տարբեր | Դիտումներ: 901 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz