Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 16 » Derby d'Italia-ին ընդառաջ, մտքեր հայտնի մարդկանցից
00:32
Derby d'Italia-ին ընդառաջ, մտքեր հայտնի մարդկանցից

Պեպինո Պրիսկո
Երբ ես սեղմում եմ միլանիստայի ձեռքը՝ անմիջապես լվանում եմ ձեռքս: Երբ ես սեղմում եմ յուվենտինոյի ձեռքը` հաշվում եմ մատներս:

Թուրինում սպասվող խաղի համար ցանկանում եմ դալտոնիկ մրցավար:

Յուվենտինոյի նշանակած 11-մետրանոցը Ռոնեյի՞ն: Դա գողություն չէ: Երբ խաղում է Յուվեն՝ միշտ գողանում են: Բոլոր յուվենտինոները երբեմն ընդունեւմ են գողությունը, բայց ոչ գողացվածը:

Իմ երազա՞նքը: Ինտերը ստորացնում է Յուվեին՝ խփելով գոլ ավելացված ժամանակում՝ խաղից դուրս իրավիճակից կամ ձեռքով: Կամ ավելի լավ է խաղից դուրս և ձեռքով:

«Ում եք այսօր երկրպագելու Յուվենտուսին, թե՞ Այաքսին»: Ցավոք, ես տատիկ ունեմ Ամստերդամում:

 

Յուրի Ջորկաեֆ
Մրցավարները աջակցու՞մ էին Ֆրանսիայի հավքականին, քանի որ Աշխարհի առաջնությունը տեղի էր ունենում մեզ մոտ: Ամբողջ աշխարհում միայն մի թիմ կա, որին մրցավարները աջակցում են, իսկ այդ թիմը չի մասնակցում Աշխարհի առաջնությանը, նրանք խաղում են Իտալիայի առաջնությունում:

 

Ժոզե Մուորինիո
Իտալիայում միայն մեկ ակումբ կա, որի համար տուգանային հրապարակը ունի 25 մետր երկարություն:


-Ի՞նչն է ինձ դուր գալիս Յուվենտուսի մեջ: Նրանց շնորհիվ ես Ինտերը ավելի շատ եմ սիրում:

 

Ջաչինտո Ֆակետի
Սկուդետոն նրանց համար է, ովքեր ազնիվ են և հարգում են կանոնները:

 

Մարկո Մատերացի
Յուվենտուսը Սկուդետոն ետ է ուզու՞մ: Այդ դեպքում մեզ վերադարձրեք 2002-ին գողացած Սկուդետոն:

Կան ակումբներ, որոնք 5 տիտղոս նվաճում են 5 տարվա ընթացքում, և կան ակումբներ, որոնք 5 տիտղոս նվաճում են 1 տարվա ընթացքում:

Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 961 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz