Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 5 » Դ՛Ամբրոզիո «Շատ ակումբներ էին ինձանով հետաքրքրված, բայց ես ընտրեցի Ինտերը»
21:43
Դ՛Ամբրոզիո «Շատ ակումբներ էին ինձանով հետաքրքրված, բայց ես ընտրեցի Ինտերը»

Այսօր տեղի ունեցավ Դանիլո Դ՛Ամբրոզիոյի պաշտոնական շնորհանդեսը: ինտերի նորեկը պատասխանեց լրագրողների հարցերին.

- Շատ ակումնբեր էին ցանկանում ձեռք բերել ինձ, բայց ես ընտրեցի Ինտերը:

Ինչո՞ւ Ինտերը.

 - Ինտերը մեծ ակումբ է, և ես գիտեմ՝ ինչ կարող է առաջարկել Վալտեր Մացցարին խաղացողներին: Յուվենտո՞ւսը: Միայն  Յուվեն չէր, Ա Սերիայի լավագույն ակումբներն էին հետաքրքրված ինձանով, բայց ես կարծում եմ, որ Ինտերի նախագիծն ամենալավն է և ամենահարմարն ինձ համար: Այժմ ես պատրաստ եմ անել այն ամենը, ինչ մարզիչը կպահանջի ինձանից՝ խաղալ ինչպես աջից, այնպես էլ ձախից:

Դ՛Ամբրոզիոն այնուհետև խոսեց Ինտերի ներկայիս իրավիճակի մասին.

- Սա լավագույն ժամանակաշրջանը չէ, մենք անհաջողություններ ունենա, բայց թիմը համախմբված է, ես նկատել եմ, որ խաղացողները հաղթելու մեծ ցանկություն ունեն: Ես տեսնում և զգում եմ դա: Ես հպարտ եմ լինել այստեղ և համոզված եմ, որ մեր մարզումներն ու աշխատանքը, ի վերջո, կվարձատրվեն:

Ի՞նչ է ասել Մացցարին խաղացողին այս մի քանի օրվա ընթացքում.

- Նա ինձ տակտիկական հրահանգներ է տվել և հարցրել, թե արդյո՞ք ունեմ որևէ նախընտրած եզր խաղալու համար: Բայց ինձ համար դա խնդիր չէ, և ես նրա տրամադրության տակ եմ:

Դ՛Ամբրոզիոն խոսեց նաև իր առաջին խաղի մասին՝ Յուվենտուսի դեմ.

- Դա շատ էմոցիոնալ էր իմ անցյալի համար, բայց նաև ներկայի համար: Դա մեծ խաղ է, և ես շատ զգացված եմ, բայց ես չէի կարողանում ոչրէ բան զգալ, երբ մտնում էի խաղադաշտ:

Ո՞ւր է ցանկանում հասնել Դ՛Ամբրոզիոն.

- Ես ցանկանում եմ բարելավել խաղս և աճել որպես խաղացող: Իմ նպատակն է անընդհատ կատարելագործվել:

Մեկ և կես տարի Ա Սերիայում անցկացնելուց հետո, հրավիրվեցիք Ինտեր. Դա պատի՞վ է Ձեզ համար.

- Այո, բայց նաև լրացուցիչ մոտիվացիա է, քանի որ դա ցույց է տալիս, որ քրտնաջան աշխատանքը գնահատվում է:

Ցանկանո՞ւմ եք մեկնել Աշխատհի Առաջնությանը.

- Ես չեմ մտածում ապագայի մասին: ես եկել եմ Ինտեր, քանի որ ես շատ էի աշխատում և բարելավում խաղս: Ես փորձում եմ ամեն օր ավելին անել, որպեսզի կարողանամ Ինտերի համար անել լավագույնը: Այնուհետև, ինչ կլինի ապագայում՝ իմ ընտրություը չէ:

Ո՞ւր կարող է հասնել Ինտերը.

 - Արդյունքները բացակայում են, բայց խելացի ենք խաղում: Ես երբեք չեմ տեսել Ինտերի, որը խնդիրներ կունենար: Մենք կհասնեն այն նպատակներին, որ դրել է ակումբը:

Դանիլոն խոսեց նաև Էրիկ Թոհիրի մասին.

-  Ես նրան ճանաչեցի Պինետինայում, նա ինձ վրա շատ լավ տպավորություն է թողել, նրա խոսքերը կարևոր են թիմի համար, դրանք օգնում են մեզ:

Եվ վերջում, մի քանի խոսք Ինտերի մյուս նորեկի՝ Էռնանեսի մասին.

- Նա համեստ տղա է, ով հիանալի աշխատելու էթիկա ունի: Նա շատ կարևոր կլինի մեզ համար:


Աղբյուրը՝ Inter.it

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 867 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 ashxen91   (06.02.2014 17:24) [Материал]
ha vor Interi es djvar jamanakahatvacum Interna yntrel shat apri inqy, te che karar gnar juve kam urish tex, vor lav vichakm en aveli timery)

tesnenq, karevory ira xaxy stacvi Interum! 106

1 tiko11   (05.02.2014 22:55) [Материал]
graget u shat lav harcazruyca tvel. hamest txaya erevum u lava vor inq yntrela Intery vortev uzela henc Interum xaxa et karevora shat

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz