Գլխավոր էջ » 2012 Դեկտեմբեր 10 » Curva Nord-ի հերթական գլուխգործոցը
23:54 Curva Nord-ի հերթական գլուխգործոցը | ![]() Չնայած ցուրտ եղանակին, Նապոլի դեմ խաղին ''Ջուզեպպե Մեացցա'' մարզադաշտը լեփ-լեցուն էր, Ինտերիստները
չէին կարող բաց թողնել այսպիսի հանդիպումը: Եվ այս խաղին նույնպես, Curva
Nord-ը բոլորին հիացրեց իր հերթական ֆանտաստիկ խորեոգրաֆիայով: Ներաձուրրիի
հիմնի ներքո բացվեց մի հսկայական պաստառ, որի վրա գրված էին իտալական հայտնի` ''O Mia Bela Madunina'' երգի տողերից, որն ուղեկցվեց բիանկոռոսսո և ներաձուրրո գույներով:Պաստառի վրա գրաված էին երգի այս տողերը` ''…mi speri che se offenderà nisun se parlom un cicin anca de num..'' ''...հուսով ենք, որ ոչ ոք չի վիրավորի, եթե մենք երգենք մի փոքր մեր մասին...'': ''O Mia Bela Madunina'' երգը գրվել է 1934 թվականին և համարվում է Միլան քաղաքի ոչ պաշտոնական հիմնը: Այն սկսվում է Նապոլիի երգերի գովեստով, սակայն ավարտվում է այն միտքով, որ աշխարհում բոլոր մարդիկ նույնն են և պետք է աջակցել բոլորին, բայց միևնույնն է Միլանը մնում է Մեծն Միլան (ma Milan, l'è on gran Milan!): Հերթական բարձր մակարդակով խորեոգրաֆիան Ինտերիստենրի կատարմամաբ և խորիմաստ ակնարկ նեապոլիտանցիներին, որն ամբողջությամբ լրացրեց Ինտերի հաղթանակը: |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 6 | |||||||||||
|
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com | |||||||||||




