Գլխավոր էջ » 2012 Մայիս 1 » Corriere dello Sport: Ուժեղացում Ստրամաչիոնիի համար
20:58 Corriere dello Sport: Ուժեղացում Ստրամաչիոնիի համար | ![]() Ըստ Corriere dello Sport-ի Ինտերի նախագահ` Մասսիմո Մորատտին ակտիվ է գործելու տրանսֆերային պատուհանի ժամանակ` գնել նոր խաղացողների և ազատվել մի քանիսից: Մորատտին պատրաստ է Ստրամաչիոնիի համար երիտասարդ և ուժեղ ֆտուբոլիստներ գնել: Պաշտպանություն` Ինտերի գլխավոր նպատակներից մեկն է ձեռք բերել Մանչեսթեր Սիթիի պաշտպան Ալեքսանդր Կոլարովին: Այս ֆուտբոլիստը մեծ փորձ ունի Ա Սերիայում: Հիշեցնենք, որ Կոլարովը նախկինում հանդես է եկել Լացիոյում: Եթե ակումբը չկարողանա համաձայնության գալ Կրիստիան Կիվուի հետ, ապա թիմում տեղ կգտնվի Նագատոմոյի համար: Երիտասարդ Ժուան Խեսուսը նույնպես կարող է պայքարել հիմնական կազմում հանդես գալու համար: Անհայտ է Մայկոնի ապագան: Եթե բրազիլացին սկսի խաղալ, ինչպես Մուրինյոի ժամանակով, ապա ամենայն հավանականությամբ ֆուտբոլիստը կմնա ակումբում: Կիսապաշտպանություն` Անդրեա Պոլին արդեն անց է կացրել 19 հանդիպում "Ինտերի" մարզաշապիկով և նրա պայմանագիրը արդեն մեխանիկորեն գնված է: Նաև կգնվի Ֆրեդի Գուարինի պայմանագիրը, որն իր հերթին շատ լավ է իրեն դրսևորում միլանյան ակումբում և Ներաձուրիների ղեկավարները գոհ են նրա խաղից: Ինտերը պետք է "Պորտուին" վճարի 14մլն եվրո Գուարինին ձեռք բերելու համար: Եվս մեկ ֆուտբոլիստ ով կարող է միանալ Ինտերին ամռանը` դա Մաուրիսիո Իսլան է: Հարավ-ամերիկյան զլմները արդեն ֆուտբոլիստին ուղարկում են Ինտեր, ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում է 14մլն դոլլար: Հարձակման գիծ` Ստրաման հույս է կապում երկու-երեք ֆուտբոլիստների հետ, ովքեր կարող են օգնել Դիեգո Միլիտոյին հարձակման գծում: Թեկնածուներն են` Լուկաս դե Մոուրան և Էսկելես Լավեցցին: Պետք չէ, նաև մոռանալ Մատիո Դեստրոյի մասին, որն իր հրեթին դեմ չե վերադառնալ Ինտեր: Մաուրո Սարատեին տողնել ակումբում և փոխելով նրան Ջամպաոլո Պացցինիի հե՞տ` մեծ ռիսկ է միլանյան ակումբի համար, բայց այդ տարբերակն էլ բացառված չէ: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 21 | 1 2 » | |||||||
|