Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 9 » Ծնունդդ Շնորհավոր, ԻՆՏԵՐ!!!
11:06
Ծնունդդ Շնորհավոր, ԻՆՏԵՐ!!!

Այսօր տոն է աշխարհի բոլոր ծայրերում գտնվող Ինտերիստների համար! Այսօր մեր սիրելի ակումբի հիմնադրման օրն է!

1908թ.-ի մարտի 9-ին հիմնադրվեց Football Club Internazionale Milano-ն, սկսելով ոչնչից` ակումբին վիճակված էր դառնալ աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկը: Եվ ահա, այսօր` 2016 թվականի մարտի 9-ին, մենք տոնում ենք մեր ԻՆՏԵՐԻ 108 ամյակը!!!

Լա Բենեամատան իր այս մեկ դարից ավելի պատմության ընթացքում անցել է բազմազան փորձությունների և խոչընդոտների միջով, տոնել է բազմաթիվ հաղթանակներ, նվաճել հնարավոր բոլոր տիտղոսները, ունեցել է բազմաթիվ տաղանդավոր և լեգենդար ֆուտբոլիստներ, մարզիչներ, նախագահներ... Եվ իհարկե, սև և կապույտ գույներով է ներկել միլլիոնավոր մարդկանց սրտերը: Թեև բազում գլխապտույտ վերելքներին և վայրէջքներին, ակումբը միշտ հավատարիմ է մնացել և մնում է հավատարիմ իր սկզբունքներին` ստեղծման առաջին իսկ օրվանից, ամբողջությամբ արդարացնելով իր ''Ինտերնացիոնալե'' անվանումը: 

 

Կատեգորիա: Տարբեր | Դիտումներ: 565 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 3.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz