Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 22 » Չերրոնեի Ինտերը հաղթեց Ինձագիի Միլանին (լուսանկարներ)
06:06 Չերրոնեի Ինտերը հաղթեց Ինձագիի Միլանին (լուսանկարներ) | ![]() Սա Ֆիլիպպո Ինձագիի առաջին միլանյան դերբին էր որպես Միլանի Allievi-ի (U17) մարզիչ: Սալվատորի Չերրոնեի գլխավորած Ինտերի U17 թիմը 1 - 0 հաշվով հաղթանակ տարած Ինձագիի գլխավորած Միլանի U17-ի նկատմամբ: 34-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռոմնին: Խաղն անցավ մոտ 1500 հանդիսականների ներկայությամբ, ֆուտբոլային վարպետության և արդար խաղի մթնոլորտում, իսկ հանդիսատեսն ականատես եղավ իսկական ֆուտբոլային ներկայացման երիտասարդ տաղանդների կատարմամբ:Սալվատորե Չերրոնեի Ինտերը շարունակում է իր անպարտելի շարքը, այն հասցնելով 9 խաղի` 8 հաղթանակ և միայն մեկ ոչ ոքի: Այս հաղթանակով Ինտերի U17-ը վերադարձավ առաջին հորիզոնական` 28 միավորով`երկրորդ հորիզոնականում գտնվող Կիևոին գերազանցելով 1 միավորով: |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 4 | |||||||||
|
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com | |||||||||

















