Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 24 » CdS. Պոդոլսկին կտեղափոխվի Ինտեր
21:08
CdS. Պոդոլսկին կտեղափոխվի Ինտեր

Լոնդոնի Արսենալի գերմանացի հարձակվող Լուկաս Պոդոլսկին պետք է տեղափոխվի Ինտեր արդեն հունվարին: Այդ մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը:

Նույն պարբերականի տեղեկությամբ կողմերը համաձայնության են եկել ֆուտբոլիստի վարձակալության շուրջ: Վարձակալությունը անվճար կլինի ներաձուրրիների համար: Միակ կետը, որ մնում է քննարկվի` ֆուտբոլիստի հնարավոր գնման իրավունքն է: Կլինի արդյոք միայն հնարավոր գնում, թե պարտադիր գնում: Եթե կողմերը համաձայնության գան պարտադիր գնման շուրջ, ապա Էրիկ Տոհիրը պատրաստ է 5-6մլն եվրո տրամադրել տրանսֆերի կայացմանը: Եթե գործարքը կայանա միայն գնման իրավունքով, ապա միլանյան ակումբը պատրաստ կլինի 8մլն եվրո տրամադրել գործարքին:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 909 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz