Գլխավոր էջ » 2013 Օգոստոս 21 » Բրանկան և Սկելոտոյի գործակալը հանդիպեցին Պորտուի ներկայացուցիչներին
22:47 Բրանկան և Սկելոտոյի գործակալը հանդիպեցին Պորտուի ներկայացուցիչներին | ![]() Այս օրերին որոշվում է Սկելոտոյի ապագան: Ինտերը ցանկանում է վաճառել վերջինիս, քանի որ Սկելոտոն չի մտնում Մացարիի ծրագրերի մեջ: Ինչպես գրում է Sky Sport 24-ը, տեղի է ունեցել հանդիպում ֆուտբոլիստի գործակալի և Պորտուի նախագահի որդու միջև Միլանի Hilton հյուրանոցում: Կարծես` Պորտուն հետաքրքրված է Ատալանտայի նախկին խաղացողով:Սակայն,TuttoMercatoWeb.com-ը համոզված է, որ Սկելոտոյի տեղափոխությունը Պորտու չի կայանա: Հանդիպումն իսկապես կայացել է, բայց Պորտուն այլևս հետաքրքված չէ Սկելոտոյով: Կիևոյից հետո կարծես թե Պորտույում ևս չհաջողվեց տեղավորել Սկելոտոյին: Sky Sport-ը հաղորդում է, որ Պորտուի նախագահի որդին հանդիպել է Մարկո Բրանկայի հետ Ռոլանդոյի վարձակալության վերաբերյալ խոսելու համար: Չի բացառվում, որ քննարկվել է նաև Ֆեռնանդոյի հնարավոր վարձակալությունն Ինտերի կողմից, ինչպես նաև Պերեյրայի վերադարձը Պորտու: Աղբյուր` Sky Sport 24, TuttoMercatoWeb.com
|
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |||||||
|
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com | |||||||



