Գլխավոր էջ » 2012 Մարտ 26 » Բուֆոն. Դել Պիերոն արժանի էր այս գոլին
19:28 Բուֆոն. Դել Պիերոն արժանի էր այս գոլին | ![]() Յուվենտուսի» փորձառու դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն իր ուրախությունն է կիսել կիրակի օրը «Ինտերի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2:1), ինչպես նաև անդրադարձել է «Միլանի» հետ առաջիկա հանդիպմանը: «Լավ է, երբ մենք ուշ ենք մրցում, հատկապես երբ մյուս թիմը («Միլանը») հաղթում է, դա մի փոքր լարվածություն է հաղորդում, ինչն ինձ շատ է դուր գալիս»,-նշել է 34-ամյա դարպասապահը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում: Իտալական դերբին միշտ էլ յուրահատուկ է, բայց մենք նույնպես խաղում ենք հաղթելու համար և հույս ունենք տհաճություններ պատճառել մեզնից բարձր հորիզոնականում գտնվող թիմին: Եթե այսօր մենք հաջողության չհասնեինք, այդ հույսերը կչքանային: Շատ ուրախ եմ Դել Պիերոյի համար, նա իրոք արժանի էր այդ գոլին: Նա չեմպիոն է, բայց ես կցանկանայի ընդգծել, թե այս տարի նա որքան պրոֆեսիոնալ է դարձել: Նա ընդունել է իր դերը, երբեք ոչ մի խնդիրներ կամ վեճեր չի ստեղծում, մարզումներին աշխատում է առանց ջանք խնայելու»: |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |||||||
|
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com | |||||||

Յուվենտուսի» փորձառու դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն իր ուրախությունն է կիսել կիրակի օրը «Ինտերի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2:1), ինչպես նաև անդրադարձել է «Միլանի» հետ առաջիկա հանդիպմանը: 