Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 8 » Բոնոլիս. Ներդրումները կենսական նշանակություն ունեն
21:53
Բոնոլիս. Ներդրումները կենսական նշանակություն ունեն

Իտալիայում հայտնի հեռուստահաղորդավար Պաոլո Բոնոլիսը, որն Ինտերի մեծ երկրպագու է, խոսել է թիմի ներկայիս իրավիճակի մասին.

 

«Այս կազմով Մանչինին ի վիճակի չէ որևէ լուրջ խնդիրներ լուծել: Հրաշքներ չեն լինում: Ինտերում խաղում են այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր չեն կարողանում անգամ հասնել դիմային գծին, իսկ օդային փոխանցումներն մեկը մյուսից «գեղեցիկ» են: Օրինակ, աջից խաղում են Նագամոտոն և Գուարինը՝ երկուսն էլ ֆիզիկապես ուժեղ են, բայց երկուսի մոտ էլ բացակայում է «ֆուտբոլային» ուղեղը:
Բոլորն էլ հավասար են՝ Կովաչիչը հասնում է կենտրոն, որպեսզի գտնի ինչ որ մեկին ում կարող է փոխանցում կատարել, պայմանական վերցնենք Ջերվինիոյին, ով կարող է ստեղծել թվային առավելություն: Իկարդիի մասին ասում են, որ նա քիչ է շարժվում: Դա այդպես չի: Ըստ էության նրան չի էլ հասնում գնդակը: Ֆուտբոլ խաղալ նշանակում է գոլ խփել և ոչ թե գնդակ պահել: Սակայն ես կրկնում եմ, մենք ունենք այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր ավելի շատ խնդիրներ են առաջացնում, քան թե լուծում են դրանք: Կուզմանովիչը շատ աշխատասեր է, բայց միևնույնն է քիչ է: Էլ չեմ խոսում մշուշի մեջ գտնվող Պալասիոյի մասին: Նախագահն ասել է, որ պատրաստ է մեծ ծախսեր կատարել եկող հունվարին, եթե թիմն այդ ժամանակ կգտնվի բարձր հորիզոնականում: Մտածում եմ, որ նա ամեն դեպքում պետք է կատարի ներդրումներ, եթե իհարկե ցանկանում է վերապրել այս պահը»:

 

 

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 793 | Ավելացրեց: Gago111 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz