Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 23 » Բավարիան հարցում է կատարել Ինտերից Ռանոկիայի տրանսֆերի համար
20:40
Բավարիան հարցում է կատարել Ինտերից Ռանոկիայի տրանսֆերի համար

Ինտերի կենտրոնական պաշտպան Անդրեա Ռանոկիան հայտնվել է Բավարիայի ուշադրության կենտրոնում:

Գլխավոր մարզիչ Խոսեպ Գուարդիոլայի խնդրանքով մյունխենցիները հարցում են կատարել Ինտերից 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար:

Ֆուտբոլիստի գործակալ Տուլիո Տինտին և Բավարիայի տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն գործնական հանդիպում են ունեցել:

Ինքը` Ռանոկիան հայտարարել է, որ չի պատրաստվում քննարկել Ինտերի հետ պայմանագրի երկարաձգման հարցը և այլ ակումբ տեղափոխվելու տարբերակները մինչ Իտալիայի հավաքականի վերջնական կազմի հայտարարելը Աշխարհի Առաջնությանը:

Ավելի վաղ հայտնում էին, որ Ռանոկիայի ծառայություններով հետաքրքրված է Բորուսսիան և Գալատասարայը:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 968 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Gago111   (24.05.2014 22:17) [Материал]
Ranocion merna inch bavaria

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz