Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 12 » Անգլիական ակումբները ցանկանում են Ինտերի երկու պաշտպանի
14:46
Անգլիական ակումբները ցանկանում են Ինտերի երկու պաշտպանի

Բարնլին լուրջ հետաքրքրված է Ինտերի ճապոնացի պաշտպան Յուտո Նագատոմոյի ծառայություններով, տեղեկացնում է Sportitalia-ն: Ինտերը և անգլիական ակումբը բանակցությունների մեջ են պաշտպանի ապագան որոշելու համար: Բարնլին պատրաստ է 6-7մլն եվրո վճարել 30-ամյա ֆուտբոլիստի համար:


Իսկ ահա Ինտերի մեկ այլ պաշտպան Անդրեա Ռանոկիան չի ցանկանում լքել Իտալիան: Իտալացի պաշտպանը, ով շուտով կդառնա 29 տարեկան այս մրցաշրջանում անցկացրել է ընդամենը 9 հանդիպում: Ռանոկիայի ծառայություններով հետաքրքրված են Վեստ Հեմը և Հալ Սիթին, տեղեկացնում է Sky Sport Italia-ն:

Ավելի վաղ Ռանոկիան մերժել է Լիվերպուլի առաջարկը, քանի որ չի ցանկացել լքել Իտալիան և ապրել Անգլիայում:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 404 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz