Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 21 » Աջ պաշտպանի հարցում Ինտերը կողմնորոշվել է
17:41
Աջ պաշտպանի հարցում Ինտերը կողմնորոշվել է

Բոլոր տարբերակներից Ինտերը վերջնականապես որոշել է իրականացնել Սիմե Վրսալկոյի տրանսֆերը: Խորվաթ ֆուտբոլիստին իր թիմում ցանկանում է տեսնել Սպալետին:

Ինտերը առաջարկում է 6մլն եվրո վարձավճար և 19մլն եվրո գնման իրավունք հաջորդ ամռանը: Ատլետիկո Մադրիդը այլ առաջարկ չի ստացել ֆուտբոլիստի համար: Ամենայն հավանականությամբ մոտակա օրերին մադրիդյան ակումբը կընդունի առաջարկը հաշվի առնելով նաև այն, որ Վրսալկոն ցանկանում է տեղափոխվել Ինտեր` միանալով Պերիշիչին և Բրոզովիչին:

 

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 864 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz