Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 8 » Ա Սերիայի վարկանիշը եվրագավաթներում
13:22
Ա Սերիայի վարկանիշը եվրագավաթներում

Իտալական Ա սերիայի թիմերը այս տարի բավական հաջող են հանդես գալիս եվրագավաթներում ու բավական բարձր վարկանիշ են ապահովել իրենց Ա սերիայի համար: Այս պահի դրությամբ 14/15 մրցաշրջանում առաջնությունները ձեռ են բերել հետևյալ վարկանիշները
Իտալիա -18500
Իսպանիա-18357
Գերմանիա-15571
Անգլիա-13571
( միավորներ հաշվելի հաշվի չեն առնվել կիսաեզրափակչի առաջին խաղերի արդյունքները):


Ա սերիան վերջին անգամ լուրջ հաջողություն ունեցավ 2010-ին, երբ Ինտերը հաղթեց Չեմպիոնների Լիգան, դրանից հետո Իտալական ֆուտբոլում անկում եղավ: Այս տարի բավական բարձր վարկանիշ հավաքեց Ա սերիան, բայց այն դեռ բավական չէ նորից ՉԼ-ում 4 տեղ ունենալու համար: Այս պահին երրորդը Գերմանիայի Բունդեսլիգան է 79129 միավորով, երկիորդ տեղում Անգլիան է 80391 միավորով, իսկ վարկանշային աղյուսակը գլխավորում է Իսպանիան 98142 միավորով:
Այս մրցաշրջանի ավարտից հետո Գերմանիան կշրջանցի Անգլիային և կբարձրանա երկրորդ տեղ: Այսպիսով մեր անմիջական մրցակիցը Անգլիան է: Մենք արդեն մոտ 5000 միավոր արդեն կրճատել ենք Անգլիայի հետ տարբերություն և այս թիվը դեռ կաճի, չէ որ Իտալիան դեռ 3 թիմ ունի եվրագավաթներում, իսկ Անգլիան ոչ մի թիմ չունի: Ի դեպ դեռ հաշվի չի առնվել Յուվենթուսի հաղթանակը և Նապոլիի ոչ ոքին: Եթե Իտալիան մյուս տարի պահպանի իր տեմպն կշրջանցի Անգլիային:

Կատեգորիա: Ա Սերիա | Դիտումներ: 1092 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz