Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 2 » Ա Սերիա. Ինտերի վիճակագրությունը 2014/15 մրցաշրջանում
13:39
Ա Սերիա. Ինտերի վիճակագրությունը 2014/15 մրցաշրջանում

Ավարտվեց Իտալական Ա սերիան: Ներկայացնենք Ինտերի վիճակագրությունը 2014/15 մրցաշրջանում:

 

  • Ինտերը այս մրցաշրջանում խփեց 59 գոլ, որոնցից 33-ը Ջուզզեպե Մեացայում, 26-ը մրցակիցների հարկի տակ: Այդ 59 գոլորից 22-ը խփեց Մաուրո Իկարդին, ով Լուկա Տոնիի հետ ճանաչվեց լավագույն ռմբարկու:

 

  • Ա սերիայում Ինտերի լավագույն ռմբարկուներն էին՝

Մաուրո Իկարդի - 22 գոլ

Ռոդրիգո Պալասիո - 8

Ֆրեդի Գուարաին  - 6

Մատեո Կովաչիչ, Էռնանես, Պաբլո Օսվալդո - 5

Ընդ որում Օսվալդոն Ինտերի կազմում անցկացրեց միայն առաջնության առաջին կեսը:

Առաջնությանը հայտավորվել է 39 ֆուտբոլիստներ, որոնցից Պալացին, Բարնին, Դավիդե Կոստան և Շակա Ջակոմոն այդպես էլ ոչ մի րոպե չեն անցկացրել խաղադաշտում:

 

  • 38 խաղերից 37-ում Ինտերի դարպասը պաշտպանել է Հանդանովիչը, ով բաց է թողել 47 գնդակ, 12 անգամ դարպասը պահելով անառիկ: Կարիսոն իր միակ խաղում բաց է թողել 1 գնդակ:

 

  • Ինտերը առաջինը գոլ խփելով 13 անգամ հաղթել է, 3 անգամ պարտվել, 1 անգամ ոչ ոքի է խաղացել: Առաջինը գնդակ ընդունելով դարպասը Ինտերը միայն մեկ անգամ է հաղթել (Լացիոյին՝ Էռնանեսի դուբլի շնորհիվ), 8 անգամ պարտվել է , 8 անգամ ոչ ոքի խաղացել:
  • Ինտերի խաղացողները ամենաշատը հեռացվել են 90+ րոպեին ՝ 2 անգամ:
  • Ամենաշատը զգուշացվել են 76-89 րոպեների ընթացքում:
  • Ամենաշատը գնդակներ Ինտերը խփել է 61-75 րոպեների ընթացքում՝ 13 անգամ:
  • Ամենաշատը զգուշացվել է Ժուան Ժեսուսը 14 դեղին քարտ, և Գարի Մեդելը 11 դեղին և 1 կարմիր:
  • Զդրավկո Կուզմանովիչը 15 խաղում, Դավիդե Սանտոնը 9 խաղում և Յան Մ՛Վիլան 8 խաղում ոչ մի քարտ չեն ստացել: Ընդ որում Մ՛Վիլան խաղում էր հենակետային գոտում, որը ամենառիսկայինն է քարտեր ստանալու առումով:
  • Ինտերի դարպասին նշանակված 5 11-մետրանոցներից միայն 2 են ավարտվել գոլով, մյուս 3-ը Հանդանովիչը հետ է մղել: Ինտերի օգտին նշանակված 6 11-մետրանոցներից միայն մեկ դեպքում է անհաջող իրացվել:

 

Կատեգորիա: Վիճակագրություն | Դիտումներ: 1055 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz