03:14 7 փաստեր, որոնք, հնարավոր է, չգիտեք Խավիեր Զանետտիի մասին | ![]()
1. Նրա դիրքը խաղադաշտում Արգենտինացի տղամարդուն հաջողվել է խաղալ գրեթե բոլոր դիրքերում իր կիսադաշտում, բացի դարպասապահի և ձախ կենտրոնական պաշտպանի դիրքերից: Դա հարավոր դարձավ Լուիջի Սիմիոնիի շնորհիվ, ով դարձավ Ինտերի առաջին մարզիչը, ով սկսեց Զանետտիին օգտագործել ձախ եզրում: Հետագայում ինքը` ֆուտբոլիստը խոստովանեց, որ դա իրեն շատ է օգնել հետագա կարիերայում և նա իրեն շատ վստահ էր զգում ցանկացած դիրքում: Նույնիսկ ենթահարձակվողի դիրքում, որտեղ նա հանդես է եկել 1998թ. ընկերական հանդիպման ժամանակ Լուգանոյի դեմ նորանշանակ Միրչա Լուչեսկուի օրոք, նույնիսկ Գվարդիոլայի տակտիկական սխեմաներում նա չէր կորչի:
2. Դիմացկունություն 2006-07թ. մրցաշրջանից սկսած և մինչև նվիրական Չեմպիոնների գավաթը, Զանետտին բաց է թողել միայն 2 հանդիպում Ա Սերիայում, այդ թվում նաև մեկ հանդիպում նա բաց է թողել դեղին քարտերի պատճառով: Այդ ընթացքում նա մասնակցել է չորս ամբողջական մրցաշրջանների, կարողանալով հաղթել Չեմպիոնների Լիգան, 4 Սկուդետտո, 2 ՍուպերԳավաթ և 2 Իտալիայի Գավաթ: Իր թիմակիցներից շատերը շարքից դուրս մնացին երկար ժամանակով` Կամբիասսոն, Ֆիգուն և Մատերացցին երկու ամսով, Սամուելը, Կիվուն և Կորդոբան երեքից ավելի:
3. Ստեղծագործական կյանք Երաժտությունը Զանետտիի կյանքի մի մասն է: Նա սիրում է երգել և կիթար նվագել, այնպիսի կատարող ինչպիսեն է Էրոս Ռամազոտին (տեսանյութում): Իհարկե՝ ինչպես է երգում ֆուտբոլիստը, դա ուղակի հրաշալի է:
4. Վերաբերմունքը աշխատանքին
Հարսանիքին մարզական խաղակոշիկներո՞վ: Դա Զանետտի մասին է: Բոլորը դեռ նստած էին իրեն աղցանների դիմաց, երբ արգենտինացին ծլկեց հյուրերից՝ հերթական մարզմանը: Նա պատրաստ է կնոջը բարձրացնել ծանրաձողի փոխարեն, իսկ ինքնաթիռին սպասելիս մի քանի շրջան վազել: Մարդ, ով կտրականապես չի ցանկանում կորցնել ժամանակը, իսկ դրա փոխարեն նրան դա տվեց ֆանտաստիկ կարիերա:
Խավիերը ամաչում է այդ ստեղծված իրավիճակից, երբ նա համբերությունցի դուրս եկավ: Ուեֆայի գավաթի եզրափակչում 97թ. Շալկեի դեմ: Խաղին մնացել էր մի քանի րոպե և ամեն ինչ տանում էր հետխաղյա 11 մետրանոցների, և Հոջսոնը որոշեց նրան փոխարինել: Երիտասարդ և տաքարյուն Զանետտին դա չընդունեց և լքեց խաղադաշտը էմոցիաներով: Իհարկե, հետո հասկանալով նա մոտեցավ մարզիչին և ներողություն խնդրեց: Իսկական Ջենտլմեն:
6. Ավագ եղբայր
Նա Սերխիո Զանետտի է: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել, ի՞նչու նրա մասին քիչ բան է հայտնի: Քանի որ, նա իր կարիերան անցկացրել է Արգենտինայի բարձրագույն առաջնությունում: Ի՞նչու մինչ այժմ նա Ինտերում չէ: Իհարկե նա այստեղ է, զբաղեցնում է Պրիմավերայի թիմերից մեկի մարզչի պաշտոնը և արդեն սկսում է հաջողություններ գրանցել:
7. So sweety
Նա կարող է շատերին օինակ լինել, այդ թվում մեզանից շատերի համար: Երբ դու բաց ես և սիրում ես այս կյանքը, ողջ կյանքը և ողջ շրջապատը սիրում է քեզ: Նայելով այս դեմքին, կարող էի՞ն մարդիկ չսիրել և մերժել նրան: Իսկ բնությունը, կարող է՞ր նրան չշնորհել առողջություն և մեծ ներքին ուժ: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | ||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |