Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 3 » 12 ակումբներ ավելի հաճախ Եվրոպա Լիգայի գավաթակիրներ
18:44
12 ակումբներ ավելի հաճախ Եվրոպա Լիգայի գավաթակիրներ

Ձեզ ենք ներկայացնում այն ակումբներին, ովքեր հաճախ են նվաճում Եվրոպայի Լիգայի գավաթը քան մյուսները:

 

 

 

 

 

 

Ատելտիկո Մադրիդ (Իսպանիա)

2 հաղթանակ Եվրոպայի Լիգայում/Ուեֆայի գավաթ (2010 և 2012): Երկորդ անգամ մադրիդցիները գավաթը նվաճեցին արդեն Դիեգո Սիմեոնեի հետ (լուսանկարում) Ատելտիկ Բիլբաոի դեմ: Իսկ ահա 2014թ. նրանք Չեմպիոնների Լիգայի եզրափակչում են:

 

 

 

Պորտու (Պորտուգալիա)

2 գավաթ (2003 և 2011): 2003թ. Ժոզե Մոուրինյոի թիմը եզրափակչում կարողացավ առավելության հասնել Սելտիկի նկատմամբ 3-2 հաշվով:

 

 

 

Պարմա (Իտալիա)

2 գավաթ (1995 և 1999): 90-ականները Պարմայի լավագույն տարիներն էին, եզրափակիչը տեղի ունեցավ Լուժնիկի մարզադաշտում, իսկ նրանց մրցակիցն էր ֆրանսիական Մարսելը: Այդ երեկո Պարմային հաղթանակին հասնելու համար օգնեցին Էռնան Կրեսպոն, Վերոնը, Կանավարոն և իտալական ակումբը առավելության հասավ խոշոր 3-0 հաշվով:

 

 

 

Ռեալ Մադրիդ (Իսպանիա)

2 գավաթ (1985 և 1986): Ամեն տեսակի գավաթ արքայական ակումբը նվաճումների հավաքածույում ունի և երկու անընդմեջ հաղթանակ Ուեֆայի գավաթում հաստատ ունի: 1986թ. մադրիդցիները եզրափակչում երկու խաղերում հաղթեցին Կյոլնին (5-1, 0-2):

 

 

 

Գետեբորգ (Շվեդիա)

2 գավաթ (1982 և 1987): Այս պահին դժվար է պատկերացնել Շվեդիայի ակումբներից եվրագավաթների եզրափակչում: 1982թ. Գետբուրգը երկու խաղերում հաղթեց Համբուրգին:

 

 

 

Ֆեյենորդ (Հոլանդիա)

2 գավաթ (1974 և 2002): Երկու հաղթանակներ տարբեր ժամանակաշրջաններում: Առաջինը` հիշում են քչերը, իսկ ահա երկորդը` շատերը, որտեղ հոլանդացիները հետաքրքիր խաղում հաղթեցին Դորտմունի Բորուսսիային 3-2: Դուբլի հեղինակ դարձավ Պյեր վան Հոյդոնգը, իսկ երրորդ հաղթական գոլը խփեց Յոն դալ Թոմասոնը:

 

 

 

Տոտենհեմ (Անգլիա)

2 գավաթ (1972 և 1984): Երկու նվաճումներ 12 տարվա ընդմիջմով: 1984թ. անգլիացիները հաղթեցին Անդերլեխտին 11 մետրանոց հարվածաշարով այն բանից հետո, երբ երկու խաղերում գրանցվել էր 1-1 հաշիվը:

 

 

 

Բորուսիա Մենխենգլադբախ (Գերմանիա)

2 գավաթ (1975 և 1979): 1970-ականների սկզբից մինչ 1980 թվականը Բորուսիան ոչ միայն երկու անգամ հաղթել է Ուեֆայի գավաթը, այլ նաև երկու անգամ դուրս եկել եզրափակիչ: 1979թ. եզրափակչում կարողացան հաղթել Ցրվենա Զվյոզդին:

 

 

 

 

Լիվերպուլ (Անգլիա)

2 գավաթ (1973, 1976 և 2001): Այս ցուցակում առաջին ակումբը, որ նվաճել է 3 Ուեֆայի գավաթ: Ով դիտել է 2001-ի եզրափակիչը ապա այն չի մոռանա, մերսիսայդցիները հաղթանակ տոնեցին 5-4 հաշվով Ալավեսի նկատմամբ: Այդ թվում որոշիչ գոլը ավելացրած ժամանակահատվածում սեփական դարպասը ուղարկեց իսպանացի պաշտպան Դելֆի Գելին (լուսանկարում):

 

 

 

Յուվենտուս (Իտալիա)

3 գավաթ (1977, 1990 և 1993): Բենֆիկային երկու խաղերի արդյունքում պարտվելով, Յուվենտուսը ձեռքից բաց թողեց 4-րդ անգամ նվաճել Եվրոպայի Լիգայի գավաթը: Իսկ Ջանլուիջի Բուֆոնը բաց թողեց հնարավորությունը անել այն, ինչ արեց Ստեֆանո Տակոնին (լուսանկարում)` պահել գլխավերևում գավաթը:

 

 

Սևիլիա (Իսպանիա)

3 գավաթ (2006, 20007 և 2014): Խուանդե Ռամոսի թիմը երկու անգամ անընդմեջ հաղթլ է Ուեֆայի գավաթը հաղթելով ռուսական ակումբներին` ԲԿՄԱ և Զենիթ, ևս մեկ անգամ նրանց դա հաջողվել է 2014 թվականին: Իսկ այժմ գնում է չորրորդի հետևից:

 

 

 

Ինտեր (Իտալիա)

3 գավաթ (1991, 1994 և 1998): Իր երեք Ուեֆայի գավաթի հաղթանակները Ինտերը նվաճել է մեկ տասնամյակում: Վերջին հաղթանակը եղել է 1998թ., որտեղ Ինտերը եզրափակչում հաղթեց Լացիոյին խոշոր 3-0 հաշվով և հենց Ռոնալդոն տոնում է հաղթանակը (լուսանկարում):

 

Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 1229 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz