Գլխավոր էջ » Ֆայլեր » Հանդիպումներ

Իտալիայի Գավաթ. Ռոմա 2 - 1 Ինտեր (վիդեո)
23.01.2013, 23:30



Ռոմա 2 - 1 Ինտեր
Իտալիայի Գավաթ. կիսաեզրափակիչ առաջին հանդիպում

Գոլեր`
13' Ֆլորենցի, 33' Դեստրո - 44' Պալասիո
Զգուշացումներ` 39′ Պերեյրա, 69′ Գուարին, 83′ Կիվու, 86' Լամելա, 90+2' Բուրդիսսո

Իտալիայի Գավաթի կիսաեզրափակչում միլանյան Ինտերը հյուընկալվել էր Հռոմի Ռոմային` "Օլիմպիկո" մարզդաշտում: Իտալիայի Գավաթի կիսաեզրափակիչները անցկացվում են երկու խաղով: Այս երկու թիմերը հանդիպել էին միմյաց երեք օր առաջ նույն մարզադաշտում, բայց Ա Սերիայի շրջանակներում և բաժանվել էին խաղաղությամբ:

Առաջին խաղակեսը գոլային պահերով լի անցավ, հատկապես Ինտերի դարպասի մոտ: Չնայած ակնհայտ երևում էր թիմերի հոգնածությունը, բայց երկու կողմերն էլ փորձում էին դրական արդյունքի հասնել: Ռոմային հաջողվեց արագ գոլի հեղինակ դառնալ 13-րդ րոպեին, որն իր հաշվին գրանցեց Ֆլորենցին` գլխի հարվածով(1-0): Այնուհետև, հռոմեացիները մի շարք վտանգավոր պահեր ստեղծեցին Հանդանովիչի դարպասի մոտ և
գնդակը հրաշքով չէր հայտնվում դարպասում: Իսկ ահա, 33-րդ րոպեին Ինտերի սան Մատեո Դեստրոն` գլխի հարվածով, գնդակը ուղարկեց իր նախկին թիմի դարպասը(2-0): Ինչպես երեք օր առաջ այս նույն մարզադաշտում, այսօր նույնպես Ինտերին հաջողվեց գրավել Ռոմայի դարպասը առաջին խաղակեսի վերջին րոպեներին և նույն իքնը` Պալասիոն(2-1):

Երկրորդ խաղակեսում թիմերը ավելի հանգիստ էին գործում կարծես այս հաշիվը ձեռնտու էր բոլորին, բայց միևնույն ժամանակ փորձում էին օգտվել մրցակցի սխալներից: Երկրորդ խաղակեսում շատ լավ խաղի մեջ մտավ Ռիկի Ալվարեսը, ով կարող էր հերոսանալ, սակայն նրա պտտեցրած հարվածը մի փոքր բարձր ստացվեց, այնուհետև Ռոման ուներ մի շարք հնարավորություններ հաշիվը ավելի ապահով դարձնելու, սակայն ապարդյուն: Խաղավերջում կրքերը մի փոքր բորբոքվել էին, և թիմերի կազմերում շատ էին դեղին քարտերը: Հաշիվը այդպես ել չփոխվեց, Ռոման առաջին խաղում հաղթում է 2-1 հաշվով:

Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին, ''Ջուզեպպե Մեացցա'' մարզադաշտում:

Մեկնարկային կազմերը`

Ռոմա
: 24 Ստեկելենբուրգ; 23 Պիրիս, 3 Մարկինյոս, 29 Բուրդիսսո, 42 Բալցարետտի; 4 Բրադլի, 77 Տաչիդիս, 48 Ֆլորենցի; 8 Լամելա, 22 Դեստրո, 10 Տոտտի  
Պահեստայիններ: 13 Գոիկոեչեա, 1 Լոբոնտ, 5 Կաստան, 7 Մարկինյո, 19 Անտեի, 20 Պերրոտտա, 21 Սամմարտինո, 45 Ռիկի, 47 Լուկա
Մարզիչ: Զդենեկ Զեման

Ինտեր: 1 Հանդանովիչ; 23 Ռանոկիա, 26 Կիվու, 40 Ժուան Ժեսուս; 4 Զանետտի, 19 Կամբիասսո, 20 Օբի, 24 Բենասսի, 31 Պերեյրա; 14 Գուարին; 8 Պալասիո
Պահեստայիններ: 27 Բելեչ, 77 Դի Գեննարո, 6 Սիլվեստրե, 11 Ալվարես, 16 Մուդինգայի, 17 Մարիգա, 18 Ռոկի, 21 Գարգանո, 42 Ջոնատան, 55 Նագատոմո, 82 Բեսսա, 88 Լիվայա
Մրցավար: Անդրեա Ստրամաչչիոնի

Մրցավար: Անդրեա Դե Մարկո





Կատեգորիա: Հանդիպումներ | Ավելացրեց: tiko11
Դիտումներ: 716 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 TELMANINTER   (25.01.2013 16:31)
KAREVOR MENQ GOL XPEL ENQ

1 Adriano   (24.01.2013 16:03)
xax@ chem naye,lavel elela vor chem naye

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz