Գլխավոր էջ » Ֆայլեր » Հանդիպումներ

Պարտիզան 1 - 3 Ինտեր (վիդեո)
08.11.2012, 20:33
          

        Պարտիզան 1 -3 Ինտեր

       Գոլեր՝ Պալսիո 51',75', Գուարին 87', Տոմիչ 90'

Բելգրադի Պարտիզանը Եվրոպա Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել էր միլանյան Ինտերին: Այս խաղում Ինտերին նույնիսկ ոչ ոքին դուրս կբերեր փլեյ-օֆֆ փուլ, քանի որ Ռուբինը արդեն հաղթել էր ադրբեջանի Նեֆտչիին:

Ինտերն ուներ շատ մեծ կորուստներ պաշտպանությունում և կիսապաշտպանությունում, հատկապես բացակայում էին վնասվածքի պատճառով Սնեյդերը, Կոուտինյոն, Սամուելը և Ռանոկիան: Ինտերը, Անդրեա Ստրամաչիոնիի գլխավորությամբ, խաղադաշտ էր դուրս եկել 4-5-1 մարտավարությամբ: Ստրաման պահեստայինների նստարանին էր թողել իր հիմնական գոլահարներին` Միլիտոյին, Կասսանոյին և Պալասիոյին, հանգստի իրավունք տալով նրանց:

Առաջին խաղակեսում ավելի շատ գոլային պահեր ունեցան տան տերերը, որոնք գրոհների էին նետվում, որը հասկանալի էր, քանի որ նրանք կորցնելու ոչինչ չունեին, իսկ Ինտերը գնդակ էր պահում և կազմակերպում դիրքային գրոհներ: Առաջին կեսում երկու թիմերից մեկական ֆուտբոլիստ վնասվածքի պատճառով ստիպված եղավ լքելը խաղադաշտը, Ինտերից` Մուդինգային(Գարգանո), իսկ Պարտիզանից` Իլիչիչը(Յոյիչ): Տան տերերը երկու անգամ շատ վտանգավոր պահ ստեղծեցին միլանցիների դարպասին, բայց երկու անգամ հրաշք գործեց "ներաձուրիների" դարպասապահ Հանդանովիչը՝ փրկելով իր թիմին:

Երկրորդ խաղակեսը ակտիվ սկսեցին տան տերերը և շատ մոտ էին հաջողությանը, սակայն իր վերելքի վրա էր Հանդանովիչը: Ինչը չհաջողվեց անել Պարտիզանին, հաջողվեց Ինտերին, Գուարինի փոխանցումից հետո փոխարինման դուրս եկած Պալասիոն կրծքով գնդակը ուղղարկեց դատարկ դարպասը(0-1): Տան տերերը շարունակեցին գրոհել, սակայն ապարդյուն, այս երեկո Հանդանովիչը լավագույն էր Ինտերի կազմում և թույլ չտվեց ոչ մի սխալ: Իսկ արդեն րոպեներ անց, նույն Պալասիոն մեն մենակ մնաց դարպասապահի դիմաց Գուարինի փոխանցումից հետո և խփեց իր և Ինտերի 2րդ գնդակը այս խաղում` ապահովելով Ինտերին Եվրոպա Լիգայի փլեj-օֆֆ փուլում: Խաղավարտին մոտ հյուրերը հաշիվը դարձրեցին խոշոր, փոխարինման մտած Անտոնիո Կասսանոյի հիանալի փոխանցումից հետո, իր հաշվին արդեն երկու գոլային փոխանցում գրանցած Ֆրեդի Գուարինը հաշիվը դարձրեց 0-3: Մրցավարի ավելացրած ժամանակին տան տերերը կարողացան սփոփիչ գոլ խփել՝ արդեն զենքերը վայր դրած Ինտերին(1-3):

Եվ այսպես, անկախ վերջին երկու տուրերի արդյունքից Ինտերը ապահովում է իր տեղը Եվրոպա Լիգայի 2012/13 փլեյ-օֆֆ-ում:

Մեկնարկային կազմերը`

Պարտիզան Բելգրադո: 30 Պետրովիչ; 2 Միլկովիչ, 40 Օստոյիչ, 15 Իվանով, 18 Լազեվսկի; 4 Մեդո, 99 Սմիլյանիչ; 50 Լ. Մարկովիչ, 22 Իլիչ, 7 Տոմիչ; 12 Ս. Սկեպովիչ
Պահեստայիններ: 33 Ռ. Իլիչ, 3 Վոլկով, 11 Նինկովիչ, 17 Սրետենովիչ, 39 Ջոյից, 44 Մ. Սկեպովիչ, 45 Միտրովիչ
Մարզիչ: Վլադիմիր Վերմեզովիչ

Ինտեր: 1 Հանդանովիչ; 42 Ջոնատան, 6 Սիլվեստրե, 40 Ժուան Ժեսուս, 55 Նագատոմո; 4 Զանետտի, 14 Գուարին, 16 Մուդինգայի, 19 Կամբիասսո, 31 Պերեյրա; 88 Լիվայա
Պահեստայիններ: 12 Կաստելլացցի, 28 Պասա, 21 Գարգանո, 52 Ռոմանո, 8 Պալասիո, 22 Միլիտո, 99 Կասսանո
Մարզիչ: Անդրեա Ստրամաչչիոնի

Մրցավար: Պերեյրա Գոմես (Պոր)

Կատեգորիա: Հանդիպումներ | Ավելացրեց: tiko11
Դիտումներ: 1997 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 10
Մեկնաբանություններն ընդամենը՝: 10
10 armredevils.do.am   (11.11.2012 14:48) [Материал]
:119:

9 Hako   (09.11.2012 15:33) [Материал]
shnorhavooooor,,, shat lav a vor menq arden play offum enq,, Juven ktanjvi CL -um, isk menq mer gor@ arden arel enq.. apren txeq@...

8 babartur   (09.11.2012 11:38) [Материал]
apren txerk@@@@@@@@@....aprennnnnnnnn

7 tiko11   (09.11.2012 04:13) [Материал]
shrohavor gnacinq play-off... ha lava qich uj caxselov vstah haxtanak taranq.. Handanovicin halala shat lav seyver er anum .. myus 2 xaxum jahelnerin tesnenq evropa ligayum

6 Tigran   (09.11.2012 03:43) [Материал]
intery ira 50% ujov el cher xaxum,bayc es xaxery karevor en futbolistnerin ritmimej pahelu hamar dra hamar el cassanoyin el mtcrec.mekel guarinna bacvel eli shat ujexa

5 ashxen91   (09.11.2012 03:37) [Материал]
shnorhavooor bolorisss, Molodec Strama!!!!!!

4 ashxen91   (08.11.2012 23:23) [Материал]
es nenc kuzem Romanoin tesnem xaxaluc, tekuz verjum

3 Hako   (08.11.2012 23:01) [Материал]
es xaxum kyanqi gnov haxtanak@ petq chi uxaki lav klini vor haxtenq

2 tiko11   (08.11.2012 22:53) [Материал]
Gazzeta del sportnela tenc mtacum bayc djvar... parza vor 4 pashpan enq xaxalu bayc erevi 2 hardzakvox klini

1 ashxen91   (08.11.2012 22:45) [Материал]
hajoxutyun mez esor,, hnaravora vor 4 - 5 -1 xaxanq,,
Handanovic; Jonathan, Silvestre, Juan, Nagatomo; Zanetti, Guarin, Mudingayi, Cambiasso, Pereira; Livaja.

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz