Գլխավոր էջ » Ֆայլեր » Հանդիպումներ

Ինտերը հաղթանակ է կորզում ավելացրած ժամանկի վերջին րոպեին
15.01.2013, 21:08


Ինտեր 3-2 Բոլոնիա

Գոլեր` 34' Գուարին 77' Պալասիո 120' Ռանոկիա - 80' Դիամանտի 84' Գաբիադինի


Իտալիայի գավաթի 1/4րդ եզրափակչում միլանյան Ինտերը սեփական հարկի տակ հանդիպել էր Բոլոնիային: Ա Սերիայի շրջանակներում այս երկու թիմերը վերջին խաղերում հաղթանակներ էին տարել` Բոլոնիան ջաղջախել էր Կիևոյին 4-0 հաշվով, իսկ Ինտերը առավելության էր հասել Պեսկարայի նկատմամբ 2-0 հաշվով: Անդրեա Ստրամաչչիոնին այս խաղում հանգստանալու իրավունք էր տվել մի շարք խաղացողների` Ռոմայի դեմ խաղից առաջ:

Առաջին խաղակեսը ընդհանուր առմամբ անցավ դիտարժան պայքարում: Առաջին 15 րոպեների ընթացքում Ինետրը ստեղծեց երկու շատ վտանգավոր պահ, որոնցում Կասսանոն և Սիլվեստրեն վրիպեցին: Այնուհետև Բոլոնիայի ֆուտբոլիստները ակտիվորեն սկսեցին գրոհել և պատասխանեցին երկու վտանգավոր պահերով, բայց Հանդանովիչը իր բարձրության վրա էր: Առաջին խաղակեսի ավարտից 10 րոպե առաջ կոլումբիացի Ֆրեդի Գուարինը, ստանալով գնդակը տուգանային մատույցների մոտ, շատ ուժգին հարվածով գնդակը ուղղարկեց դարպասի վերևի անկյունը, դարպասապահը անզոր էր (1-0), շատ գեղեցիկ գոլ ստացվեց: Բոլոնյան չընկճվեց և ստեղծեց երկու շատ վտանգավոր պահեր` Ջիլարդինյոի գլխի հուժկու հարվածից հետո Հանդանովիչը հրաշք սեյվ կատարեց և փրկեց իր թիմին վերահաս գոլից: Միլանցիները նույնպես ունեցան հնարավորության հաշիվը կրկնապատկելու, բայց չկարողացան օգտվել դրանցից:

Երկրորդ խաղակեսին երկու թիմերն էլ բազմաթիվ հնարավորություններ ունեին գրավելու միմյանց դարպասը: Հյուրերի կազմում ակտիվ էր հատկապես Ջիլարդինյոն, սակայն Ինտերը խաղային և տարածքայիմ մեծ առավելություն ուներ, որը շուտով վերածվեց երկրորդ գոլի: Փոխարինման դուրս եկած Ռոդրիգո Պալասիոն երկրորդ խաղակեսի 32-րդ րոպեին Ժուան Ժեսուսի փոխանցումից հետո Պալասիոն խափս տվեց մրցակցի մի քանի պաշտպաններին և տուգանայինի մատույցներից դուրս հարվածեց դարպասին`կրկնապատկելով հաշիվը (2-0): Թվում էր, թե Բոլոնյան այլևս չի կարող ազդել խաղի ելքի վրա, սակայն ֆուտբոլիստները չէին հանձնվում և ամբողջ թիմով գրոհում էին Հանդանովիչի դարպասը: 80-րդ րոպեին Դիամանտին փայլուն իրացրեց տուգանային հարվածը և կրճատեց հաշվի տարբերությունը (2-1): Այս գոլից հետո Դիամանտին մի քանի վտանգավոր հարվածներ իրականացրեց, բայց Ինտերին փրկեցին Հանդանովիչը և ուղղահայաց դարպասաձողը: Իսկ 85-րդ րոպեին ձախ եզրից հետևած փոխանցումից և Ինտերի ֆուտբոլիստի կոպիտ սխալից հետո Մանոլո Գաբբիադինին մեն մենակ մնաց դարպասապահի առաջ և գնդակն ուղղարկեց դարպասի աջ անկյունը(2-2): 87-րդ րոպեին Անդրեա Ռանոկկիան գնդակն ուղղարկեց մրցակցի դարպասը, սակայն Լուկա Բանտին արձանագրեց խաղից դուրս իրավիճակը: Հիմնական ժամանակը թիմերն ավարտեցին հավասար հաշվով և լրացուցիչ ժամանակն անխուսափելի էր:

Առաջին 15 րոպեն թիմերը խաղացին անարդյունք: Տպավորիչ էր Խավիեր Զանետտիի անցումը, նա ներխուժեց տուգանային հրապարակ և հարվածեց դարպասին, Բոլոնյային փրկեց դարպասապահը, մի քանի վայրկյան անց Զանետտին հարվածում է արդեն դատարկ դարպասին, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին և դուրս եկավ դաշտի սահմաններից: Լրացուցիչ երկրորդ խաղակեսն ավելի դիտարժան և լարված ստացվեց, թեև խանգարում էր ֆուտբոլիստների հոգնածությունը: Ինտերը կարողացավ հաղթանակ կորզել միայն լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին: 120-րդ րոպեին հոտևեց փոխանցում հյուրերի տուգանային հրապարաի կենտրոն, որտեղից Անդրեա Ռանոկկիան գնդակն ուղղարկեց Ալյարդիի դարպասը (3-2):

Այսպիսով Ինտերը դժվարին պայքարում կարողացավ ապահովել իր տեղը Իտալիայի Գավաթի կիսաեզրափակչում, որտեղ մեր մրցակիցը կլինի Ֆիորենտինա - Ռոմա զույգի հաղթողը:

Թիմերի պաշտոնական մեկնարկային կազմերը`

Ինտեր. 1 Հանդանովիչ, 4 Զանետտի, 6 Սիլվեստրե, 14 Գուարին, 18 Ռոկկի, 23 Ռանոկկիա, 24 Բենասսի, 31 Պերայրա, 40 Ժուան Ժեսուս, 42 Ջոնատան, 99 Կասսանո.
Պահեստայիններ. 27 Բելեչ, 77 Դի Ջեննարո, 8 Պալասիո, 16 Մուդինգայի, 17 Մարիգա, 19 Կամբիասսո, 21 Գարգանո, 26 Կիվու, 33 Մբայե, 41 Դունկան, 82 Բեսսա, 88 Լիվայա.
Մարզիչ. Անդրեա Ստրամաչչիոնի

Բոլոնյա. 25 Ագլիարդի, 3 Մորելո, 5 Անտոնսսոն, 10 Ջիլարդինո, 11 Մոտտա, 15 Պերես, 17 Գուարենտե, 23 Դիամանտի, 43 Սորենսեն, 77 Պասկուատո, 90 Պորտանովա.
Պահեստայիններ. 1 Կուրչի, 32 Ստոյանովիչ, 4 Կրհին, 13 Պուլզետտի, 18 Գաբբիադինի, 20 Աբերո, 21 Կերուբին, 24 Պապոնի, 28 Ռիվերոլա, 30 Պացիենսա, 33 Կոնե, 45 Դե Կարվալյո.
Մարզիչ. Ստեֆանո Պիոլի

Գլխավոր մրցավար` Լուկա Բանտի






Կատեգորիա: Հանդիպումներ | Ավելացրեց: ashxen91
Դիտումներ: 1610 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 6
Մեկնաբանություններն ընդամենը՝: 6
6 tiko11   (16.01.2013 16:31) [Материал]
shat hetaqrqir u larvac xax er.. senc xax shutvanic chei tesel))) Guarin@ ira bardzrutyan vra er. gol+pas....Handan el shat lav xaxac inchpes misht.. mi xoskov shnorhavor boloris....FORZA INTER

5 Adriano   (16.01.2013 16:19) [Материал]
es trillerer,sirts arden vatanum er online2long

4 ashxen91   (16.01.2013 14:11) [Материал]
Շնորհավորում եմ բոլորիս!!!! լարված խաղ ստացվեց, հուսով եմ Ռոմային նույնպես հեշտ խաղ չի սպասվում այսօր yes

3 Krespo   (16.01.2013 00:52) [Материал]
es inchx e CASANON haytacucakum chka bayc sastav e??????????????

2 Adriano   (15.01.2013 23:13) [Материал]
Fiorentina jan Romayin vor kres shat lav klni mer gorc@ aveli hesht klni,mekel jogumeq juvei het @ngnenq eli krenq laugh ,Pirlon el kyanqum chi trashvi,juvenel kes tari lomki mech kngni laugh laugh

1 ashxen91   (15.01.2013 21:36) [Материал]
Forzaaaaaaa Inteeeeeeeeeeerrr!!!!!!!!! 106 106 106

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz