Գլխավոր էջ » Ֆայլեր » Հանդիպումներ

Եվրոպա Լիգա. Ինտեր 2 - 2 Ռուբին (վիդեո)
20.09.2012, 19:43

  

Ինտեր 2 - 2 Ռուբին Կազան

Եվրոպա Լիգա. Խմբային փուլ

Գոլերը` Ռեզանտիև 17', Լիվայա 39', Ռոնդոն 84', Նագատոմո 90'+2

Զգուշացումներ` 35' Բոկետտի, 74' Մարկանո, 76'' Օրբաիս, 89'' Գուարին

Մեկնարկեց Եվրոպա Լիգայի խմբային փուլը,այսօր միլանյան Ինտերը խմբային փուլի առաջին տուրում հանդիպեց Կազանի Ռուբինին: Անդրեա Ստրամաչիոնին այս խաղին դուրս չէր բերել թիմի առաջատարներից մի քանիսին` այդ թվում Սնեյդերին ու Միլիտոյին, նրանց խնայելով Ա Սերիայի խաղերի համար: Միլանյան երկու գրանդները այս տարի ոչ մի հաղթանակ չեն տոնել "Ջուզզեպպե Մեացցայում": 

Հանդիպման առաջին րոպեները հանգիստ էին անցնում, չնայած վտանգավոր պահեր միշտ կային թիմերի դարպասներին էլ: 3-րդ րոպեին ճիշտ Ուեսլի Սնեյդերի համար տուգանային է վաստակնում Ինտերը, սակայն նա այսօր հայտնվել է պահեստայինների նստարանին: Անտոնիո Կասսանոն դիպուկ է իրացնում տուգանայինը, բայց դարպասապահը այն որսում է: Միլանցիները ազատ գործելու հնարավորություն են տալիս կազանցիներին դաշտի կենտրոնում: 6-րդ րոպեին Ռուբինից Ռոնդոնը վտանգավոր գլխի հարված է կատարում, բայց Հանդանովիչը տեղում էր: Որքան էլ տարօրինակ է կազանցիները առաջին 15 րոպեների ընթացքում ավելի շատ էին տիրում գնդակին և 16-րդ րոպեին Ջոնատանը սեփական տուգանայինի մատույցներում խաղտում է խաղի կանոնները, և Ինտերի դարպասին նշանակվում է 11 մետրանոց հարված: Նախտոի հարվածից հետո Հանդանովիչը ետ է մղում 11մ. հարվածը, բայց կազանցիների մյուս խաղացողը` Ռյազենցևը մյուսներից շուտ է հասնում գնդակին և գրավում դարպասը` 0-1: Առաջին խաղակեսի միջնամասը հանգիստ տեմպով է ընթանում, կարելի է ասել կազանցիները ավելի շատ էին գրոհում: 35-րդ րոպեին Ռուբինից` Էրեմենկոն շատ վտանգավոր հարված կատարեց: 37-րդ րոպեին կազանցիներից զգուշացվում է Բոկետտին: Իսկ արդեն մեկ րոպե անց Ինտերը հիանալի շանս ուներ հաշիվը հավասարացնելու, Ջոնատանը շատ հարմար դիրքում գնդակը ստանում է, բայց նրա հարվածից հետո պաշտպանը փակում է հարվածի ուղղությունը, իսկ վրա հասած Լիվայայի գլխով հարվածը բարձր ընթացավ: Բայց Ինտերը շարունակում է ճնշումը և 39-րդ րոպեին Լիվայան գլխի հարվածով գրավում է դարպասը` երեք պաշտպանների միջից, հաշիվը դարձնելով 1-1: Ստրամաչիոնին վստահելով երիտասարդ այս հարձակվողին չի սխալվել, նա իր գործն արեց: Խաղի վերջին 5 րոպեն կազանցիները գնդակը իրենց մոտ պահեցին` ստեղծելով մի քանի քիչ թե շատ վտանգավոր պահեր, հարկ է նշել Ռյազանցևի վտանգավոր հարվածը, որից հետո գնդակը ետ մղվեց դարպասաձողից: Առաջին խաղակեսը ավարտվում է խաղաղությամբ:

Երկրորդ խաղակեսի հենց սկզբում Ստրամաչիոնին խաղադաշտ է դուրս բերում Գուարինին` Ջոնատանի փոխարեն: Հենց առաջին րոպեներից կազանցիները նետվեցին առաջ և մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին Հանդանովիչի դարպասին: 54-րդ րոպեին Կասսանոն մեն մենակ դուրս բերեց երիտասարդ Լիվայային,սակայն վերջինիս հարվածը բարձր ստացվեց: Եվս մեկ վտանգավոր պահ է ստեղծում Ինտերը, այս անգամ թիմի առաջատար և ավագ Խավեիեր Զանետտին աջ եզրով ներխուժում է կենտրոն և հարվածում դարպասին, սակայն հարվածը բարձր է ընթանում: 61-րդ րոպեին Դիեգո Միլիտոն փոխարինում է Ինտերի միակ գոլի հեղինակ Լիվայային: Խաղի 63-րդ րոպեին միլանցիները շատ վտանգավոր հակագրոհ կազմակերպեցին, սակայն 3-3 դեմ չկարողացանք կոտրել պաշտպանությունը, որին էլ հետևեց կազանցիների հակագրոհը, և մոտ 25 մետր տարածությունից հարվածը շատ վտանգավոր ստացվեց Հանդանովիչի դարպասին: Վտանգավոր տուգանայինի իրավունք ստացած կզանցիները շատ լավ այն իրացրեցին, սակայն այս անգամ միլանցիների պաշտպանները հուսալի գործեցին: 68-րդ րոպեին Պերեյրան դուրս է գալիս խաղադաշտ` Կասսանոյի փոխարեն: Փոփոխոթյուն նաև Ռուբինի կազմում, իսպանացի Պաբլո Օրբաիսն է մտնում խաղադաշտ` Ռյազնեցևի փոխարեն: Ռուբինի կազմում զգուշացվում են Էրեմենկոն և նոր խաղադաշտ դուրս եկած Օրբաիսը: Հանդիպման 84րդ րոպեին կազանցիները հաշվի մեջ առաջ են անցնում, Ռանոկիայի հետ պայքարում հաղթող է դուրս գալիս Ռոնդոնը և գրավում դարպասի հեռավոր անկյունը: 5 րոպե անց խաղի վերջին րոպեին Ինտերի ճապոնացի պաշտպան Յուտո Նագատոմոն վերականգնում է խաղի հավասարակաշռութունը և փրկում Ինտերին պարտությունից, Ինտեր-Ռուբին` 2-2: 

Եվ այսպես, թիմերը վաստակում են մեկական միավոր և "Ջուեզզեպպե Մեացցյում" հաղթելը մնում է անհաղթահարելի միլանյան գրանդների համար:
Մեկնարկային կազմերը`


Ինտեր. 1 Հանդանովիչ, 42 Ջոնատան, 23 Ռանոկկիա, 25 Սամուել, 55 Նագատոմո, 19 Կամբիասսո, 4 Զանետտի, 21 Գարգանո, 7 Կոուտինյո, 99 Կասսանո, 88 Լիվայա
Պահեստայիններ. 27 Բելեչ, 6 Սիլվեստրե, 10 Սնեյդեր, 14 Գուարին, 22 Միլիտո, 31 Պերեյրա, 40 Ժուան
Մարզիչ. Անդրեա Ստրամաչչիոնի

Ռուբին Կազան. 1 Ռիժիկով, 76 Շարոնով, 4 Սեզար Նավաս, 2 Կուզմին, 25 Մարկանո, 27 Բոկետտի, 66 Նատչո, 8 Ռյազանտև, 61 Կարադենիս, 23 Յերեմենկո, 99 Ռոնդոն
Պահեստայիններ. 88 Նագիհի, 6 Օրբաիզ, 55 Տորե, 22 Դյադյուն, 9 Կալեշին, 10 Կասաև, 19 Կալեշին
Մարզիչ. Կուրբան Բերդև

Մրցավար. Դենիս Այտեկին



Կատեգորիա: Հանդիպումներ | Ավելացրեց: ashxen91
Դիտումներ: 1916 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 10
Մեկնաբանություններն ընդամենը՝: 10
10 Peggy   (15.10.2012 10:53) [Материал]
Begun, the great itenernt education has.

9 TELMANINTER   (22.09.2012 01:13) [Материал]
IROQ v

8 Hako   (21.09.2012 23:26) [Материал]
Quote
Մեջբերում (ashxen91): 10 gol enq xpel u voch mi hat bac chenq toxeln

ay dran ushadrutyun chei darcrel,,,, zarmanalia iroq eli

7 ashxen91   (21.09.2012 14:56) [Материал]
ha iroq es ''recordy'' el chi kara sharunakvi,, hyly hisheq, tan xaxery`Hajduk Split 0-2, Vaslui 2-2, Roma 1-3, Rubin Kazan 2-2. 5 gndak enq xpel u 9 bac enq toxel,, isk drsi xaxerum 4 haxtanak` Hajduk Split 0-3, Vaslui 0-2, Pescara 0-3, Torino 0-2. 10 gol enq xpel u voch mi hat bac chenq toxel

6 Hako   (21.09.2012 12:52) [Материал]
shat lav grupa enq @ngel , et mer hamar mec oguta, erb vor A seriayi mecer@ tarapum en LC -um menq et vaxt EL - hangist xmbic dus kganq, amen depqum lava vor chkrvecinq, u boloris maxtum em myus xaxum Sienayi dem mer dashtum verjapes haxtanak tonenq...

5 TELMANINTER   (21.09.2012 09:45) [Материал]
HALLLAALALAA HANNNDANOVICC ES QO CAV@ TANEM INC TXUR ER ET PAH@

4 TELMANINTER   (21.09.2012 09:37) [Материал]
NEROX EXEQ VOR ESCKAROXACA DITEL HAY INTERISTNERI HET XAX@ BAYC ,XI ER 2 SASTAVOV ^_^

3 ashxen91   (21.09.2012 04:49) [Материал]
vonc erevuma etqan el lurj chen verabervum EL-in, A Serian araji texuma misht, et bnakana,, Stramy yerevi mtacuma xmbic hesht durs kganq, dra hamar senc kazmova xaxum

2 Hako   (20.09.2012 22:12) [Материал]
lriv 2-rd sastav eli

1 ashxen91   (20.09.2012 20:18) [Материал]
Cout-Cassano-Livaja durs galisa, uzum em Livajan u Couty xaxan,, bajc de charje teragnahatel Rubinin,,

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz