Գլխավոր էջ » Ֆայլեր » Հանդիպումներ

Ինտերը հաղթում է խոշոր հաշվով, սակայն դուրս մնում հետագա պայքարից
14.03.2013, 16:34



Ինտեր 4-1 Տոտենհեմ (4-4)


Գոլեր` Կասսանո  20' Պալասիո 52' Գալաս(ի.գ.) 75' Ալվարես 110' - Ադեբայոր 96'

Եվրոպա Լիգայի շրջանակներում Ինտերը 1/8րդ եզրափակչում սեփական հարկի տակ ընդունել էր Տոտենհեմին: Ինտերի խնդիրը շատ բարդ էր և անհնարին էր թվում առաջին հայացքից, քանի որ առաջին խաղում միլանցիները Լոնդոնում 3-0 հաշվով պարտություն էին կրել:

Առաջին խաղակեսում Ստրամաչչիոնիի սաները շատ ալվ սկսեցին խաղը և ցույց տվեցին, որ պայքարելու են մինչև վերջ և հենց առաջին խաղակեսում ստեղծելով առնվազն 3-4 իրական գոլային պահեր, որոնցից իրացրեցին միայն մեկը, Անտոնիո Կասսանոն 20րդ րոպեին հույսի գոլ խփեց: Լոնդոնցիները կարծես թե չէին սպասում Ինտերին ասյպիսին տեսնել խաղադաշտում և նրանք խուճապի մեջ էին և փորձում էին հակագրոհների միջոցով հասնել արդյունքի:

Երկորդ խաղակեսը նույնպես միլանցիները տիրում էին առավելությանը և մեծ ճնշում գործադրում մրցակցի դարպասին, որն իր արդյունքը տվեց 52րդ րոպեին Ռոդրիգո Պալասիոն մեն մենակ մնալով դարպասապահի դիմաց գնդակը ուղարկեց հեռավոր անկյունը: Ահա այս գոլից հետո բոլոր Ինտերիստները սկսեցին հավատալ հաղթանակին, իսկ ավելի հստակ հաջորդ փուլին: Ինտերը մեծ ուժերով նետվեց առաջ, բայց մրցակիցը պաշտպանվում էր և միևնույն ժամանակ խուճապի մեջ էին վախենալով բաց թողնել ևս մեկ գնդակ, բայց նրանց չհաջողվեց խուսափել դրանից: Խաղից 15 րոպե առաջ Կասանոն տուգանային հարվածից հետո գնդակը նախ դիպչելով պատին կանգնած ֆուտբոլիստին այնուհետև Գալասին հայտնվեց դարպասում: Ինտերը իր տարերգի մեջ էր և այս գոլով փակեց բոլոր նրանց բերանը, ովքեր փորձում էին օգտվել առիթից և փնովել Ինտերին: Միլանցիները կարող էին նաև հաղթանակ կորզել երկու խաղի արդյունքում, սակայն Կամբիասոն մեն մեակ մնալով դարպաապհի դիմաց վրիպեց և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Վիլաշ Բոաշի թիմը առանց Գարեթ Բեյլի կարծես թե կորցրել էր իր խաղը: Լրացուցիչ ժամանկում լոնդոնցիները մի փոքր ակտիվացան և կարող էին մի քնաի անամ գրավել Հանդանովիչի դարպասը, բայց վերջ ի վերջո նրանց հաջողվեց դա անել 96րդ րոպեին Ադեբայորը Հանդանովիչի ետ մղած գնդակը ուղարկեց անաշտպան դարպասը և դա սառը ցնցուղ եղավ միլանցիների համար: Ներաձուրիները չհանձնվեցին և նետվեցին առաջ, նույնիսկ փոխարինման դուրս եկած Ռանոկիան խաղում էր հարձակման գծում և ևս մեկ փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստ Ալվարեսը կարողացավ խփել կարևոր գնդակ ևս հույս ներշնչել բոլոր ներաձուրիներին: Սակայն խաղի մնացած 10 րոպեների ընթացքում Ինտերին չկարողացավ խփել այդքան կարևոր գոլը:

Ընդահնուր հաշվով 4-4, սակայն հաջորդ փուլ է դուրս գալիս Տոտենհեմը մրցակցի հարկի տակ խփաց գնդակի շնորհիվ, սակայն արժանին պետք է մատուցել Ինտերին, քանի որ նրանք պայքարեցին և շատ մոտ էին հերոսանալուն, նրանք ցույց տվեցին դաշտում, որ սև-կապույտ մարզաշպիկ կրող ցանկացած ֆուտբոլիստ չի հանձնվում ժամանակից շուտ:

Այսօր՝ մարտի 14-ին, տեղկի կունենա ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի Ինտեր - Տոտենհեմ պատասխան հանդիպումը: Հանդիպումը տեղի կունենա ՛՛Ջուզեպպե Մեացցա՛՛ մարզադաշտում, մեկնարկը Երևանի ժամանակով 22:00-ին: 

Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել FcInter.am կայքում:

Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է Տոտենհեմի հաղթանակով`3 - 0 հաշվով:

Թիմերի պաշտոնական մեկնարկային կազմերը՝

Ինտեր. 1 Հանդանովիչ, 4 Զանետտի, 26 Կիվու, 40 Ժուան Ժեսուս, 42 Ջոնատան, 19 Կամբիասսո, 29 Կովաչիչ, 21 Գարգանո, 14 Գուարին, 8 Պալասիո, 99 Կասսանո
Պահեստայիններ. 27 Բելեչ, 11 Ալվարես, 23 Ռանոկկիա, 24 Բենասսի, 28 Պասա, 47 Կոլոմբի, 60 Բելլոնի
Մարզիչ. Անդրեա Ստրամաչչիոնի

Տոտենհեմ. 24 Ֆրիդել, 28 Ուոլկեր, 13 Գալլաս, 5 Վերտոնգեն, 16 Նաութոն, 22 Սիգուրդսսոն, 19 Դեմբելե, 29 Լայվմոր, 8 Պարկեր, 18 Դեֆոր, 10 Ադեբայոր.
Պահեստայիններ. 25 Լյորիս, 6 Հուդլեստոն, 7 Լեննոն, 14 Հոլտբի, 32 Ասոու-Էկոտտո, 33 Կաուլկեր, 46 Կարրոլլ.
Մարզիչ. Անդրե Վիլլաշ-Բոաշ






Կատեգորիա: Հանդիպումներ | Ավելացրեց: ashxen91
Դիտումներ: 1746 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 4
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4
4 Adriano   (15.03.2013 14:32) [Материал]
pereiran,Jonathani hamemat vazox toxa

3 tiko11   (15.03.2013 02:56) [Материал]
shat lav xaxacinq u iroq es gohem xaxic chnayac durs mnacinq... karainq ancneinq ete arajin xaxum etqan vatc chxaxainq hima senc cher lini... Jonatan vat chxaxac )) baxt@ berec uxxaki Totenhemi miamit gol xpecin

2 Samir   (14.03.2013 22:44) [Материал]
Animast xaxa , meka krvac enq

1 ashxen91   (14.03.2013 16:53) [Материал]
Jonatan facepalm facepalm es inch ori enq hasel, en kargi xaxacox chunenq, vor Jonatany piti meknarkum lini...

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz