Գլխավոր էջ » Ֆայլեր » Հանդիպումներ

Եվրոպա Լիգա. Նեֆտչի 1 - 3 Ինտեր
04.10.2012, 15:57


Նեֆտչի 1 - 3 Ինտեր

Գոլերը` 10' Կոուտինյո, 30' Օբի, 42' Լիվայա, 53' Կանալես

Զգուշացումներ` 24' Օբի, 73' Ռանոկկիա, 84' Պերեյրա, 88' Ջոնատան


Այսօր միլանյան Ինտերը հյուրընկալվել էր Ադրբեջանը ներկայացնող Նեֆտչիին, վերջինս առաջին անգամ իր պատմության մեջ հայտնվել է Եվրոպական մեծ մրցաշարերից մեկում:


Անդրեա Ստրամաչիոնին, ինչպես և սպասվում էր, իր առանցքային ֆուտբոլիստներին թողել էր Միլանում` հանձինս Զանետիի, Սամուելի, Միլիտոյի և Կասսանոյի, իսկ ինչպես հայտնի է Ուեսլի Սնեյդերը վնասվածք ունի:

Հանդիպումը շատ հանգիստ տեմպով սկսվեց, բայց արդեն իսկ 10-րդ րոպեին աջ եզրից Գուարինի փոխանցումից հետո արագ գոլի հեղինակ է դառնում Կոուտինյոն: 10 րոպե անց նույն Կոուտինյոին վայր գցեց Նեֆտչիի պաշտպանը, բայց մրցավարի սուլիչը լռեց: 27-րդ րոպեին կոպիտ խաղի համար զգուշացվեց Օբին: Խաղի 31րդ րոպեին Օբին, ով այսօր առաջին անգամ էր խաղադաշտ դուրս գալիս երկարատև վնասվածքից հետո, նույն Գուարինի աջ եզրից փոխանցումից հետո հաշիվը դարձնում է 0-2, իսկ Գուարինի հաշվին գրանցվում է երկրորդ գոլային փոխանցումը: Խաղի ավարտից երկու րոպե առաջ Ինտերը կարողանում է հաշիվը դարձնել խոշոր, Ինտերի երիտասարդ հարձակվող Մարկո Լիվայան իր երկրորդ գոլն է խփում Եվրոպայի Լիգայի շրջանակներում և ավելորդ չէ նշել, որ երկու գոլերն էլ նա խփել է գլխի հարվածով:

Երկրորդ խաղակեսը Նեֆտչին ավելի ակտիվ սկսեց և արդեն իսկ 56-րդ րոպեին կրճատեցին խաղի հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Կանալեսը: Իսկ Ինտերը պատասխանեց մի քանի շատ վտանգավոր գրոհներով, բայց ցավոք ամեն անգամ վերջին հարվածը չէր ստացվում, հատկանշական է Կոուտինյոի անցումը և Գուարինի փոխանցումը, որն այդպես ել չավարտվեց գոլով: Չնայած բազմաթիվ վտանգավոր պահերին երկու թիմերի կողմից երկրորդ խաղակեսի միջնամասում և խաղավարտին, այդպես էլ չհաջողվեց խաղի հաշվի մեջ փոփոխություն մտցնել:

Ինտերը իր առաջին հաղթանակն է տանում Եվրոպա Լիգայի խմբայի փուլի շրջանակներում և վաստակում 4 միավոր:


Մեկնարկային կազմեր`

Նեֆտչի: 30 Ստամենկովիչ; 22 Շուկուրով, 32 Յունուսզադե, 5 Միտրեսկի, 16 Բերտուկի; 15 Ռամոս, 6 Սադյգով; 10 Ուոբայ, 9 Ֆլավինյո; 21 Նուրահմադով, 11 Կանալես.
Պահեստայիներ: 12 Բալայեվ, 3 Յունիսոգլու, 4 Գուլիյեվ, 8 Աբդուլլայեվ Էլշան, 17 Աբդուլլայեվ Արազ, 19 Սեյիդով, 28 Մեդիյեվ.

Ինտեր: 1 Հանդանովիչ; 6 Սիլվեստրե, 19 Կամբիասսո, 40 Ժուան Ժեսուս; 42 Ջոնատան, 14 Գուարին, 16 Մուդինգայի, 20 Օբի, 31 Պերեյրա; 7 Կոուտինյո; 88 Լիվայա.
Պահեստայիններ: 12 Կաստելլացցի, 21 Գարգանո, 23 Ռանոկիա, 24 Բենասսի, 44 Բիանկետտի, 55 Նագատոմո, 61 Գարրիտանո.


Մրցավար: Կեվին Բլոմ (ՆԵԴ)




[www.online-soccer.ru]
Կատեգորիա: Հանդիպումներ | Ավելացրեց: ashxen91
Դիտումներ: 1844 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 19
Մեկնաբանություններն ընդամենը՝: 191 2 »
19 ashxen91   (05.10.2012 00:03) [Материал]
shnorhavoorr mer eritasard xaxacoxnerin, iranq senc xaxerov vstahutyun en dzerq berum,,isk Stramy evs mek angam apacucec, vor chisht voroshuma kayacnum,,,, Forzaaaa Inteerrr!!!!

18 tiko11   (04.10.2012 23:58) [Материал]
indz dur ekav ham 1in ham 2rd xaxakes@.. 1in taymum aen inch vchrec u voroshecin meronq ujer@ xnayen u et chisht er ... lav xax er .. karevor@ krecinq mnacac@ erkrordakana Shnorhavor boloris

17 Hako   (04.10.2012 23:38) [Материал]
sax golern el lavn ein shnorhavorum em hoooyakap haxtanaki kapakcutyamb bolorin

16 Adriano   (04.10.2012 22:54) [Материал]
1in taim@ superer bayc 2ic heto et balans kochvac@ chkar varotneric varotein vazum bayc shnorhavor es adrbejanciqin krinq

15 TELMANINTER   (04.10.2012 22:51) [Материал]
ШНОРРРРХАВОРРРР ИНТЕРИСТНЕРИН ФОРЗА ИНТЕР 106 106 106 123 123 130 37 36 38 77 98 49 130 106 Интеррррррр шат лав хаахацин есор малош Форза интер

14 TELMANINTER   (04.10.2012 21:34) [Материал]
FORZA INTER

13 ashxen91   (04.10.2012 20:30) [Материал]
esor Livajaic goler em spasum B)

12 tiko11   (04.10.2012 20:29) [Материал]
im asac sastavova xaxum Straman lava.. krum enq esor

11 ashxen91   (04.10.2012 20:22) [Материал]
Obii formai vra el en poxel, Joel Obiin grel en menak Obi

10 Seyran   (04.10.2012 19:50) [Материал]
10 ropeeeeeeeeeeeeee

1-10 11-19
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz