2009/10 մրցաշրջանի "Ինտերի” պատմության ընթացքում ամենահաջողն է, այն ոսկե տառերով գրված է ակումբի պարմության մեջ: "Ինտերը” իր պատմության մեջ 18-րդ անգամ և 5-րդ անգամ անընդմեջ նվաճեց Սկուդետտոն: Այս սեզոնում, 1972 թվականից հետո,առաջին անգամ "Ինտերը” դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ: 1/8 եզրափակչում հաղթանակ տանելով "Չելսիի” նկատմամբ` 2-1,1-0 հաշիվներով, 1/4-ում "ԲԿՄԱ”-ի նկատմամբ` 1-0,1-0, 1/2-ում` "Բարսելոնայի” նկատմամբ` 3-1,0-1: Եզրափակչում Ինտերը հաղթանակ տարավ "Բավարիայի” նկատմամբ` 2-0 հաշվով` Դիեգո Միլիտոյի դուբլի շնորհիվ և նվաճեց իր 3-րդ չեմպիոնների լիգայի գավաթը: "Ինտերը” այս մրցաշրջանում հետ-տրիկ ձևակերպեց և դարձավ Եվրոպայի լավագույն ակումը:
ՉԼ-ի եզրափակչում Ինտերի հաղթանակած կազմը այսպիսի էր`
Ժուլիո Սեզար, Մայկոն, Լուսիո, Սամուել, Կիվու, Ստանկովիչ, Ձանետտի, Մատերացցի, Կամբիասսո, Պանդև, Սնեյդեր, Էտո, Միլիտո, Մունատրի, Տոլդո, Կորդոբա, Մարիգա, Բալոտելլի
2010-2012
2010 թվականի հունիսի 10-ին ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվում Ռաֆայել Բենիտեսը: Բենիտեսի գլխավորությամբ օգոստոսի 21-ին "Ինտերը” հաղեց "Ռոմային” 3-1 հաշվով և նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը` 2010-ի չորրորդ տիտղոսը: 2010թ.-ի դեկտեմբերին "Ինտերը” առաջին անգամ հաղթեց ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությունը եզրափակչում 3-0 հաշվով հաղթանակ տանելով "Մազեմբեի” նկատմամբ:
Այնուամանայնիվ այս հաղթանակից հետո, Ա Սերիայում վատ արդյունքների համար և մասնավորապես առաջատար "Միլանին” 13 միավոր զիջելու համար, դեկտեմբերի 23-ին Ռաֆա Բենիտեսի հետ պայմանագիրը չեղյալ հայտարարվեց:
2010 թվականի դեկտեմբերի 24-ին ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվում Լեոնարդոն: Այդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում "Ինտերը” ձեռք բերեց Անդրեա Ռանոկկիային, Ջամպաոլո Պացցինիին, Հուսեյն Խառջաին և Յուտո Նագատոմոյին: Նրա գլխավորությամբ, չնայած բազմաթիվ վնասվածքների, "Ինտերը” կարողացավ նվաճել Իտալիայի Գավաթը: Սակայն 2011 թվականի հունիսի 11-ին նա հեռանում է իր պաշտոնից և դառնում ֆրանսիական ՊՍԺ ակումբի սպորտային գծով տնօրեն:
2011/12 մրցաշրջանի մեկնարկին "Ինտերը” վաճառեց իր հիմնական հարձակվողներից մեկին` Սամուել Էտոին և ձեռք բերեց ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ֆոռլանին:
2011 թվականի հունիսի 24-ին Ջանպիեռո Գասպերնին նշանակվում է թիմի գլխավոր մարզիչ,սակայն վատ ցուցանիշների համար նա հեռացվում է 2011 թվականի սեպտեմբերի 21-ին:
Շուտով Ինտերի գլխավոր մարզչի պաշտոնում է հաստատվում Կլաուդիո Ռանիերին:
Տարածելու դեպքում FcInter.am կայքի հղումը պարտադիր է