Մարկո Լիվայա (Marko Livaja)

Ծնվել է՝ 26 օգոստոսի 1993, Սպլիտ, Խորվաթիա
Խաղային դիրքը՝ հարձակվող
Համարը՝ 88

Լիվայան իր կարիերան սկսել է Խարվաթիայի ՛՛Օմլադինակ Վրանջիչ՛՛ թիմում, այնուհետև տեղափոխվել Զագրեբի Դինամոյի Ակադեմիա 2008 թվականին: Սակայն այստեղ շատ կարճ ժամանակահատված անցկացնելուց հետո հրավիրվել է իր հայրենի քաղաքի՝ Սպլիտի Հայդուկի Ակադեմիա:

2010 թ-ին նրան գնեց Ինտերը մոտ 185 հազար եվրոյով:

2011թ-ին նա վարձավճարով տեղափոխվեց ՖԱ Լուգանո, այնուհետև Չեզենա: Չեզենայում Լիվայան հանդես էր գալիս և երիտասարդական թիմում, և առաջին թիմում:

2012 թ-ի հունվարին վերադարձավ Ինտեր և ընդգրկվեց Ինտերի Պրիմավեայում, որի կազմում դարձավ 2011/12 NextGen Series-ի հաղթող: Անդրեա Ստամաչչիոնիի Ինտերի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո Լիվայան ընդգրկվեց նաև առաջին թիմում, որի կազմում առաջին անգամ հայտավորվեց 2012-ի ապրիլի 1-ին Ջենովայի դեմ խաղում: Ինտերի Պրիմավերայի կազմում դարձել է նաև Պռրմավերայի առաջնության հաղթող:

Լիվայան հանդես է գալիս նաև Խորվաթիայի երիտասարդական հավաքականներում՝ սկսած U17-ից: Այժմ հանդես է գալիս U19 հավաքականում, որի կազմում իր առաջին խաղն անցկացրել է 2011-ի հոկտեմբերի 4-ին և միանգամից դարձել է 2 գոլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz