Էրիկ Թոհիր
Էրիկ Թոհիրը ծնվել է 1970 թվականի մայիսի 30-ին: Նրա հայրը Թեդի Թոհիրն է, որն Astra International ավտոմեքենանների ընկերության համասեփականատերն է Ուիլիամ Սոերաջայի հետ միասին: Նրա եղբայրը` Թոհիր Բոյը, ներդրումային բանկիր է: Նա նաև ունի մեկ քույր` Ռիկան, որն օգնում է ընտանեկան բիզնեսին:
Թոհիրն իր դիպլոմը ստացել է 1993 թվականին Միացյալ Նահագներում, որից հետո վերադառնալով Ինդոնեզիա, Մոհամեդ Լուտֆիի, Ուիսնի Վարդանայի և Հարի Զուրհնադի հետ միասին հիմնել են "Մահակա" ընկերությունը:
2001 թվականին "Մահակա" ընկերությունը գնել է Republika ամսագիրը սնանկ լինելու պատճառով, որից հետո նրան ձեռք է մեկնել նրա հայրը:
2009 թվականին Jakarta Globe-ը հրապարակել է "Թոհիր հոլդինգի" ընկերությունները` "Lifestyle and sports magazines a+", "Parents Indonesia" և "Golf Digest", "Harian Sin Chew Indonesia" և "Republika" ամսագրերը, "JakTV" հեռուստաընկերությունը, "GEN 98.7 FM", "Prambors FM", "Delta FM", և "FeMale Radio" ռադիոկայանները, ինչպես նաև մեծ քանակի գովազդներ, ավիատոմսեր, ինտերնետ կայքեր և այլն: Նա նաև երկու մեծ բարեգործական ընկերությունների հիմնադիրն է` "Mahaka Darma Bakti" և "Dompet Dhuafa Republika": 2011 թ.-ին դարձել է "tvOne" և "I'ANTV" հեռուստաընկերությունների համասեփականատեր, ինչպես նաև ինտերնետային նորությունների կայքի` "Viva News"-ի հիմնադիր:
2011 թ.-ին` երկար բանակցություններից հետո, նա վերջապես կարողացավ համաձայնության գալ NBA-ի թիմերից "Philadelphie" ակումբը գնելու համար: Նա միակ Ազիատիկն է, որն NBA-ում ունի ամբողջական բաժնետոմսեր:
Թոհիրին այս պահին Հյուսիսային Ասիայի Բասկետբոլի կազմակերպության նախագահն է, իսկ մինչ այդ Ինդոնեզիայի:
2012 թ.-ին Թոհիրին և Լեվիենը վերընտրվել են "Major League Soccer Club DC United"-ի սեփականատերեր:
2013 թ.-ին Թոհիրը գնում է Ինտերի 70% բաժնետոմսերը Մասսիմո Մորատտիից և դառնում է Ինտերի նախագահ: