Ինտեր Կամպուս – Inter Campus
Ինտեր Կամպուսը հանդիսանում է Ինտերնացիոնալե ֆուտբոլային ակումբի շահույթ չհետապնդող նախագիծը, որը հիմնադրել է նախագահ Մասսիմո Մորատտին 1996 թվականի փետրվարի 20-ին:
Այս ծրագրի նպատակն է օգնել կարիքավոր երեխաներին ֆուտբոլային երիտասարդական ծրագրերի միջոցով, որոնք մշակվել են Ինտեր Կամպուսի աշխատակիցների կողմից:
Անձնակազմը
Մասսիմո Մորատտի - Նախագահ
Անջելոմարիո Մորատտի - Գլխավոր տնօրեն
Պաոլո Ամորեզե - Ադնիմիստրատոր
Նիկոլետտա Ֆլուտտի - Հասարակության հետ կապերի և մարքեթինգի մասնագետ
Ալդո Մոնտինարո - Տեխնիկական ոլորտի կազմակերպիչ և մասնագետ
Լաուրա Մորատտի - Հանդիպումների կազմակերպիչ
Մասսիմո Սերենյի - Աֆրիկայում զարգացման համակարգող
Լուիշ Ֆիգու - Տնօրենների խորհրդի անդամ
Մարկո Կապելլինի - Տնօրենների խորհրդի անդամ Մոտ 200 աշխատողներ աշխարհի ավելի քան 20 երկրներում
Նախագծի մասին
Դեռ վաղուց աշխարհում շատ երկրներ գոյություն ունեն, որտեղ տնտեսական զարգացումը շատ ցածր մակարդակի վրա է, երկրներ, որտեղ շատ բնական աղետներ են տեղի ունեցել, երկրներ, որտեղ գերակշռում են պատերազմները, և պարզապես աղքատ բնակավայրեր, որտեղ ընտանիքներն ապրում են աղքատության սահմաններից դուրս:
Նման դեպքերում առավել շատ տառապում են երեխաները: Եվ դա ոչ միայն Աֆրիկայում, այլև Ասիայում, Հարավային Ամերկայի մի շարք երկրներում և նույնիսկ Եվրոպայում: Այս երկրների երեխաները զրկված են իրենց մանկության ամենաարժեքավոր պահերից... նրանք ժամանակ և հնարավորություն չունեն խաղալու համար: Այս կապակցությամբ ստեղծվեց սոցիալական նախագիծ` աջակցելու 8-ից 14 տարեկան կարիքավոր երեխաներին, որը կոչվում է Ինտեր Կամպուս:
Շնորհիվ սև - կապույտ մարզաշապիկի, փորձառու մարզիչների և ֆուտբոլի ուսուցման ճիշտ կառուցվածքային սխեմայի, երեխաները ստանում են ուրախության այնպիսի, իրենց համար հազվագյուտ, պահեր, որոնք դառնում են էլ ավելի տեսանելի և հետաքրքիր: Ինտեր Կամպուսի ներկայացուցիչներն այցելում են քաղաքներ և գյուղեր, որտեղ երեխաների բարեկեցությունը լուջ մտահոգություն է առաջացնում:
Այս ծրագրի հիմնական գաղափարներն են`
- Ցույց տալ երեխաներին, որ ֆուտբոլը` խաղ է, որն ուրախություն է բերում
- Դաստիարակությունը
- Երեխաների խմբում պատշատ շփումը
- Համոզել, որ ցանկացած երազանք կարող է իրականանալ:
Թեև ֆուտբոլը հանդիսանում է նախագծի հիմքը, սակայն Ինտեր Կամպուսը ուշադրություն է դարձնում նաև դպրոցական ուսուցմանը, տեղական անձնակազմի տեխնիկական մակարդակին, տեղական մտածողության և սովորույթներին հետևելուն և հարգելուն:
Առաջնորդվելով այս սկզբունքներով, 1997 թվականից, Ինտեր Կամպուսը երկարատև սոցիալական համագործակցության մեջ է աշխարհի ավելի քան 22 երկրների հետ, մոտ 200 աշխատակիցների օգնությամբ, և օգտագործում է ֆուտբոլային գործունեությունը, որպեսզի դաստիարակի և ավելի քան 10.000 երեխաների վերադարձնի իրենց օրինական իրավունքը` խաղալու իրավունքը...
Դժվարին, եռանդուն, իրադարձություններով լի և լուրջ աշխատանքի արդեն մոտ երկու տասնյակ տարիներ նվիրված են հազարավոր երեխաների աշխարհի ամենատարբեր անկյուններում, ովքեր հագնում են սև-կապույտ մարզաշապիկը: Սա Ինտեր Կամպուսի 200 աշխատակիցների քրտնաջան աշխատանքն է, ովքեր ուժեղ եռանդով և մեծ սիրով իրենց նվիրում են այս երեխաների երջանկության և բարեկեցության համար: Սա է Ինտեր Կամպուսի աշխարհը:
Հսկայական քանակությամբ կյանքի պատմություններ են հավաքվել ծանր պայմաններում աշխատանքի տարիներին: Աշխատակիցների համառությունը, խիզախությունը և անսահման մարդկայնությունը երջանկություն են պարգևում երեխաներին: Նույնիսկ այնպիսի իրականություններում, ինչպես Բրազիլիան, Չինաստանը, Կամերունը, երկրներ, ոտտեղ պատերազմը ավիրել է ամեն ինչ, դեռևս կա ապագայի լուսավոր շող... և այդ շողը երեխաներն են!
Երկրներ որտեղ գործում է Ինտեր Կամպուսը`
Անգոլա, Արգենտինա, Բոլիվիա, Բոսնիա Հերց., Բրազիլիա, Բուլղարիա, Կամբոջիա, Կամերուն, Չինաստան, Կոլումբիա, Կոնգո, Կուբա, Հունգարիա, Իրան, Իսրայելը, Իտալիա, Լիբանան, Մեքսիկա, Մարոկկո, Պաղեստին, Պարագվայ, Լեհաստան, Ռումինիա, Թունիս, Ուգանդա, Վենեսուելան: