Իբրահիմա Մբայե (Ibrahima Mbaye)


Ծնվել է՝ 19 նոյեմբորի 1994, Գուեդիավայն , Սենեգալ
Խաղային դիրքը՝ պաշտպան
Համարը՝ 33

Իբրահիմա Մբայեին Ինտերը ձեռք է բերել 2010 թվականի ամռան: 2011/12 մրցաշրջանում դարձավ Ինտերի Պրիմավերայի խաղացող: Անդրեա Ստրամաչչիոնիի գլխավորությամբ նա Պրիմավերայի հետ դարձավ NextGen Series -ի հաղթող, իսկ Դանիել Բերնացցանիի գլխավորությումաբ հաղթեց նաև Իտալիայի Պրիմավերայի առաջնությունը:

2012 թվականի ապրիլի 28-ին Անդրեա Ստարամաչչիոնին Մբայեին ընդգրկեց Ինտերի առաջին թիմում: Նա թիմի կազմում հաղթեց 2012-ի TIM Trophy-ն:

Իր դեբյուտը Ինտերի կազմում նշել է 2012 -ի օգոստոսի 9-ին Սպլիտի Հայդուկի հետ Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում, որտեղ Ինտերը պարտվեց 0:2 հաշվով: Մարզիչը հնարավորություն էր տվել հանգստանալ Յուտո Նագատոմոյին և նրա փոխարեն ձախ եզրում խաղաց Մբայեն:
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz