Ֆրեդի Գուարին


Ամբողջական անունը` Ֆրեդի Ալեխանդրո Գուարին Վասքես (իսպ.`Freddy Alejandro Guarin Vasquez)
Ծնվել է` 30 հունիսի 1986թ., Պուերտո-Բոյակա, Կոլումբիա
Խաղային դիրքը` կիսապաշտպան
Համարը` 14
Մականունը`Guaro /Թութակ/

Ֆրեդի Գուարինը իր կարիերան սկսել է "էվինգադո" ակումբում: Մեկ տարի անց նա վարձավճարով տեղափոխվել է արգենտինական "Բոկա Խունիորս", որի կազմում անցկացրել է ընդհամենը 2 հանդիպում, մնացած մասն անցկացրել է ակումբի երիտասարդական թիմի հետ:

2006թ.-ի ապրիլին "Բոկան" փորձեց ձեռք բերել Գուարինի տրանսֆերը, սակայն ֆուտբոլիստը նախընտրեց տեղփոխվել ֆրանսիական "Սենտ-Էտիեն": Իր առաջին հանդիպումը այս ակումբում անցկացրել է հոկտեմբերի 14-ին "Լիոնի" հետ խաղում:
2007թ.-ի մարտին իր առաջին գոլը խփեց "Սենտ-Էտիենի" կազմում` "Տրուաի" դարպասը:

2006թ-ի մայիսի 24-ին իր առաջին խաղն է անցկացրել Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում` Էկվադորի հետ խաղում:

2008թ-ի հուլիսի 14-ին Գուարինը տեղափոխվեց "Պորտու"` ստորագրելով 4 տարվա պայմանագիր:

2012թ.-ի հունվարի 31-ին Գուարինը վարձավճարով տեղափոխվեց "Ինտեր", այս տրանսֆերը կազմեց 1մլն եվրո, ընդ որում "Ինտերը" ամբողջական տրանսֆերը կարող է ձեռք բերել մրցաշրջանի ավարտին:

Ձեռքբերումները

- Արգենտինայի չեմպիոն` 2006 /Կլաուսուրա/
- Կենտրանական Ամերիկայի և Կարիբյան ավազանի խաղերի հաղթող` 2006
- Պորտուգալիայի չեմպիոն` 2008/09, 2010/11
- Պորտուգալիայի Գավաթի հաղթող` 2008/09, 2009/10, 2010/11
- Պորտուգալիայի Սուպերգավաթի հաղթող` 2009, 2010, 2011
- Եվրոպայի Լիգայի հաղթող` 2010/11
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz