Ֆիլիպպե Կուոտինյո Կորրեյա
/Philippe Coutinho Correia/


Ծնվել է` 1992թ. հունիսի 12, Ռիո Դե Ժանեյրո, Բրազիլիա

Խաղային դիրքը` հարձակվողական ոճի կիսապաշտպան
Համարը` 29
Ֆիլիպպե Կոուտինյոն "Վասկո դա Գամա” ակումբի սան է, որի երիտասարդական թիմում խաղացել է 1999-2008 թվականներին:
2008թ-ի ամռանը 16-ամյա Կոուտինյոին 4 մլն եվրոյով գնեց "Ինտերը”, սակայն իտալական օրենքներով և ՖԻՖԱ-ի կանոններով նա չէր կարող մինչև 18 տարեկանը խաղալ Ինտերի կազմում, այդ պատճառով մոտակա 2 տարին նա մնաց բրազիլական ամուկբում վարձավճարային հիմունքներով:
Կոուտինյոն խաղացել է Բրազիլիայի մինչև 17 տարեկանների հավաքականում և դարձել Հարավային Ամերիկայի ֆուտբոլային առաջնության հաղթող: Իսկ Բրազիլիայի ազգային հավաքականում իր առաջին խաղն անցկացրել է 2010թ-ի հոկտեմբերի 7-ին Իրանի դեմ ընկերական խաղում:
2010թ-ի հունիսի 15-ին չափահաս դառնալուց 3 օր հետո Ֆիլիպպեն միացավ Ինտերին, իսկ արդեն հունիսի 19-ին պաշտոնապես ներկայացվեց որպես Ինտերի խաղացող:
2011թ-ի մայիսի 2-ին Ֆիորենտինայի դեմ խաղում խփեց իր առաջին գնդակը Ինտերի կազմում` տուգանային հարվածից:
2012թ-ի հունվարի 30-ին վարձավճարով տեղափոխվեց իսպանական "Էսպանյոլ”, մինչև 2011/12 մրցաշրջանի ավարտը:
"Էսպանյոլի” կազմում իր առաջին խաղը անցկացրել է 2012թ-ի փետրվարի 4-ին` Էսպանյոլ –Ատլ. Բիլբաո /3:3/ խաղում: Այս ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է Ռայո Վալեկանոյի դարպասին , մարտի 11-ին, խաղի 9-րդ րոպեին: Էսպանյոլի կազմում անցկացրել է 9 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ:
2012թ-ի մայիսի 18-ին Կոուտինյոն վերադաձավ Ինտեր:
Նվաճումները
Ակումբային

- Իտալիայի Սուպերգավաթ` 2010
- ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության հաղթող` 2010
- Իտալիայի Գավաթի հաղթող` 2011
Ազգային հավակական
- Մինչև 17տ-ի Հարավային Ամերիկայի առաջնության հաղթող
- ՖԻՖԱ-ի մինչև 20տ Աշխարհի առաջնության հաղթող

Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz