Դուգլաս Մայկոն Սիզենանդո
 

Ծնվել է` 1981թ. հուլիսի 26, Կրիսիամա, Բրազիլիա 
Խաղային դիրքը` աջ կիսապաշտպան 
Համարը` 13 
Մականունը` Colosso, Formula 1 


"Ինտերի" և Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ: 

Մայկոնը "Կրիասիմա" ֆուտբոլային ակումբի սան է: 
2000թ.-ին տեղափոխվել է "Կռուզեյրո" ակումբ, որտեղ 1 տարի անց սկսել է հանդես գալ թիմի հիմնական կազմում: 2003թ.-ին օգնեց թիմին հաղթել Բրազիլիայի Գավաթը: 
2003թ.-ից հանդիսանում է Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ: 
2004թ.-ի հունիսին տեղափոխվել է Ֆրանսիական "Մոնակո", ստորագրելով 4 տարվա պայմանագիր: Նրա այս տրանսֆերը կազմել է 3 մլն եվրո: 
2006թ.-ի հունիսին Մայկոնը 7մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց "Ինտեր", ստորագրելով 5 տարվա պայմանագիր: 
Մայկոնի ձեռք բերման հիմնական պատճառն այն էր, որ թիմի ավագ Խավիեր Զանետտին պնդում էր, որ ակումբի ղեկավարությունը գնի նրան: "Ինտեր" տեղափոխվելուց մի քանի օր անց, Մայկոնը օգնեց թիմին հաղթել Իտալիայի Սուպերգավաթը: 
2009թ.-ն Մայկոնին ցանկանում էր ձեռք բերել լոնդոնյան "Չելսին", սակայն Մայկոնը որոշեց մնալ "Ինտերում" և 2009-ի նոյեմբերին երկարաձգեց պայմանագիրը մինչ 2013թ.-ը: 
2010թ.-ի ապրիլի 21-ին Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ խաղում` "Բարսելոնայի" դեմ, դարձավ գոլի հեղինակ, որը հաղթանակ բերեց "Ինտերին": 
2010/11 մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 43 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ 


Ձեռքբերումները 

Հավաքականի կազմում 
- Ամերիկայի Գավաթի հաղթող /2/` 2004, 2007 
- Կոնֆեդերացիայի Գավաթի հաղթող /2/` 2005, 2009 


Ակումբայի 
- Սուլ-Մինաս Գավաքի հաղթող` 2001, 2002 
- Մինաս-Ժերայս նահանգի չեմպիոն` 2002, 2003 
- Բրազիլիայի Չեմպիոն` 2003 
- Բրազիլիայի Գավաթի հաղթող` 2003 
- Իտալիայի Սուպերգավաթի հաղթող` 2006, 2008, 2010 
- Իտալիայի Գավաթի հաղթող` 2010, 2011 
- Իտալիայի չեմպիոն` 2006/07, 2007/08, 2008/09, 2009/10 
- Չեմպիոնների Լիագայի հաղթող` 2009/10 
- Աշխարհի ակումբային առաջնության հաղթող` 2010 


Անձնական ձեռքբերումները 
- 2009/2010 Չեմպիոնների Լիագայի լավագույն պաշտպան 
- Ոսկե Սամբա մրցանակակիր` 2010
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz