Անտոնիո Կասսանո
(Իտալ. Antonio Cassano)

Ծնվել է՝ 12 հուլիսի 1982, Բարի, Իտալիա
Խաղային դիրքը՝ հարձակվող
Համարը՝ 99
Մականունը՝ Պիտեր Պեն, Fantantonio, Փոքրիկը Բարիից (El Pibe de Bari)

Անտոնիո Կասսանոն իտալացի հարձակվող է, Ինտերի և Իտալիայի ազգային հավաքականի խաղացող: Բարի ակումբի սան է, իր դեբյուտը Ա Սերիայում նշել է 1999/2000 մրցաշրջանի ժամանաը, 1999 թ.-ի դեկտեմբերի 11-ին, Լեչչեի դեմ արտագնա խաղում, որն ավարտվել է Լեչչեի հաղթանակով (1:0): Իսկ Ա Սերիայում իր առաջին գոլը խփել է հաջորդ տուրի Ինտերի հետ տնային խաղում, որտեղ Բարին հաղթեց 2:1 հաշվով: Հարազատ ակումբում Fantantonio-ն երկու մրցաշրջանի ընթացքում անցկացրեց 48 հանդիպում և խփեց 6 գնդակ:

2001 թ.-ին հարձակվողը տեղափոխվեց Ռոմա, որն այդ ժամանակ Իտալիայի չեմպիոնն էր: Տրանսֆերի գումարը կազմեց 28 մլն եվրո: Ռոմայի կազմում նա հանդես եկավ մինչ 2006 թվականը, սակայն 2006-ին նոր պայմանագրի ստորագրման հետ կապված վեճերից հետո լքեց ակումբը՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 118 հանդիպում և 39 գոլի հեղինակ:

2006 թ.-ին Կասսանոն տեղափոխվեց Մադրիդի Ռեալ, սակայն առաջին իսկ օրերից կոնֆլիկտի մեջ մտավ Ֆաբիո Կապելլոյի հետ: Կապելլոն պնդում էր, որ խաղացողը ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ ունի և վատ մարզավիճակում է: Մեկ մրցաշրջանի ընթացքում Ռեալի կազմում անցկացրեց ընդամենը 19 խաղ և 2 գոլ խփեց:

2007 թ.-ին Կասսանոն վարձավճարով տեղափոխվեց Սամպդորիա և սկսեց կրկին խաղալ ինչպես 5 տարի առաջ էր: 2008-ին Սամպդորիան գնեց Կասսանոյի ամբողջական տրանսֆերը: Սակայն 2010-2011 մրցաշրջանի սկզբում Կասաանոյի և Սամպդորիայի նախագահ Ռիկարդո Գարրոնեի միջև նույնպես կոնֆլիկտ տեղի ունեցավ, կապված այն բանի հետ, որ ֆուտբոլիստը հրաժարվել էր մասնակցել բարեգործական ընթրիքին, որը կազմակերպել էր ակումբի ղեկավարը: Դրանից հետո Կասսանոյին հեռացրեցին մարզումներից և սկսեց ավելի քիչ հայտնվել խաղերի հայտացուցակներում: Սամպդորիայի կազմում Fantantonio-ն անցկացրեց 96 հանդիպում և խփեց 35 գնդակ:

2011 թ-ի հունվարին Կասսանոն պայմանագիր ստորագրեց Միլանի հետ, մինչ 2014 թվականը: Տրանսֆերի հետ կապված որոշ խնդիրներ եղան, քանի որ Սամդորիան Ռեալին Կասսանոյի համար պարտք էր 5 մլն եվրո, որը Միլանը չէր պատրաստվում տալ, բայց ակումբները վերջ ի վերջո համաձայնության եկան և երկուսն էլ 2.5 մլն վճարեցին Ռեալին: Միլանի կազմում Կասսանոն իր դեբյուտը նշեց 2011-ի հունվարի 6-ին Կալյարիի դեմ խաղում:

2011 թ.-ի հոկտեմբերի 29-ին Ռոմայի հետ խաղից հետո ինքնաթիռով Միլան վերադառնալիս Անտոնիան իրեն վատ է զգացել, միանգամից վատացել էր նրա տեսողությունը, նա չէր կարողանում խոսել և շարժվել: Միլանում նրան անմիջապես հիվանդանոց ուղղարկեցին, որտեղ պարզ դարձավ, որ նա սրտի հետ կապված խնդիրներ ունի: Նոյեմբերի 4-ին Անտոնիոյին վիրահատեց պրոֆեսոր Մարիո Կարմինատին: Բժիշկները նրան արգելեցին խաղալ 6 ամիս: Իսկ 2012-ի ապրիլի Կասսանոն վերադարձավ ֆուտբոլ: Միլանի կազմում Անտոնիոն անցկացրեց 33 հանդիպում և դարձավ 7 գոլի հեղինակ:

2012-ի օգոստոսի 22-ին Ինտերը և Միլանը պաշտոնապես հայտարարեցին խաղացողներ փոխանակելու մասին՝ Անտոնիո Կասսանոյի և Ջամպաոլո Պացցինիի: Ինտերը Պացցինիի դիմաց ստացավ Կասսանոյին և 7.5 մլն եվրո: Ինտերի հետ Անտոնիոն պայմանագիր է կնքել մինչ 2014-ի հուլիսի 30-ը: Իր դեբյուտը Ինտերի կազմում նշել է օգոստոսի 26-ին Ա Սերիայի առաջին տուրի Պեսկարայի հետ դանդիպմանը, որտեղ Ինտերը հաղթեց 3:0 հաշվով, իսկ Կասսանոն դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Իտալիայի ազգային հավաքականի կազմում առաջին խաղը անցկացրել է 2003 թվականի, Լեհաստանի դեմ խաղում: Իտալիայի հավաքականի կազմում անցկացրել է 34 հանդիպում 7 հեղինակել 10 գնդակ:

Ինտեր տեղափոխվելուց հետո Կասսանոն ասել է. ՛՛Առաջ ասում էի, որ Միլանից բարձր միայն երկինքն է: Իսկ երկնքից բարձր միայն Ինտերն է՛՛ :
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz