Անդրեա Ստրամաչիոնի


Ծնվել է 1976թ.-ի հունվարի 9-ին Իտալիայի Հռոմ քաղաքում:

Խաղացել է որպես պաշտպան "Բոլոնիայի" կազմում, սակայն ծնկի շատ ծանր վնասվածքի պատճառով ստիպված է եղել վաղաժամ ավարտել ֆուտբոլիստի իր կարիերան 1995/96 մրցաշրջանի ժամանակ:

Մարզչական կարիերան սկսել է 2000թ.-ից:

2005-2011թթ. հաջողությամբ գլխավորել է "Ռոմայի" երիտասարդական թիմը:

2011թ. ամռանը նշանակվել է "Ինտերի" երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ:

2012թ-ի մարտի 25-ին նրա գլխավորությամբ "Ինտերի" Պրիմավերան հաղթեց եվրոպական NextGen մրցաշարում:

2012թ.-ի մարտի 26-ին "Ինտերի" մարզիչ Կլաուդիո Ռանիերին հեռացվեց իր պաշտոնից և Ստրամաչիոնին նշանակվեց "Ինտերի" առաջին թիմի գլխավոր մարզիչ:
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz