Անդրեա Ռանոկկիա (Andrea Ranocchia)


Ծնվել է՝ 16 փետրվարի 1988, Ասսիսի, Իտալիա
Խաղային դիրքը՝ կենտրոնական պաշտպան
Համարը՝ 23

Կարիերան սկսել է Պերուջիի երիտասարդական Ակադեմիայում, բայց 2005 թվականին տեղափոխվել է Արեցցո, երբ Պերուջին սննկացել է: Առաջին խաղը Արեցցոյի կազմում անցկացրել է 2006/07 մրցաշրջանում, այս մրցաշրջանում անցկացրել է 24 հանդիպում և մեկ գոլ է խփել:

Արեցցոյում երկրորդ մրցաշրջանն անցկացնելուց հետո նրա իրավնունքների կեսը գնեց Ջենովան և նրան վարձավճարով ուղղարկեց Բարի: Այստեղ ճակատագիրն այնպես դասավորվեց, որ նա իր Ա Սերիայում իր առաջին խաղն անցկացրեց Ինտերի դեմ՝ Սան Սիրո մարզադաշտում, 2008 թվականի օգոստոսի 23-ին: Բարիի կազմում իր առաջին գոլը խփեց Ա Սերիայի Կիևոյի դեմ խաղում:

Այնուհետև նա 2009/10 մրցաշրջանն անցկացրեց Ջենովայում: Այդ տարի Ինտերը գնեց նրան համատեղ սեփականության իրավունքով և նա 2010/11 մրցաշրջանի կեսը անցկացրեց Ջենովայում, իսկ 2011 թվականի հունվարին Ինտերն ամբողջությամբ ձեռք բերեց նրա տրանսֆերը:

Ինտերի կազմում իր առաջին խաղն անցկացրել է 2011 թվականի հունվարի 9-ին Ա Սերիայի Կատանիա - Ինտեր հանդիպման ժամանակ, որտեղ Ինտերը հաղթեց՝ 1:2 հաշվով: Ինտերի կազմում մինչ 2012/13 մրցաշրջանն անցկացրել է 48 հանդիպում և հեղինակել 2 գնդակ:

Ինտերի կազմում դարձել է Իտալիայի Գավաթի 2010/11-ի հաղթող:
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz