Ալվարո Պերեյրա

( Իսպ. Álvaro Daniel Pereira Barragán)


Ծնվել է
՝ 28 նոյեմբերի 1985, Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Խաղային դիրքը
՝ ձախ պաշտպան/ձախ կիսապաշտպան
Համարը
՝ 31
Մականունը
՝ Պալիտո, Palito

Ալվարո Պերեյրան իր կարիերան սկսել է 2003թ.-ին Մոնտեվիդեոյի ՛՛Միրամար Միսյոնես՛՛ ակումբում: Մեկ մրցաշրջան հետո նա հայտնվեց Արգենտինայի առաջնությունում, որտեղ երկու մրցաշրջան հանդես եկավ ՛՛Կիլմես՛՛ ակումբում և մեկ մրցաշրջան ՛՛Արգենտինոս Խունիորս՛՛-ում, որի կազմում դարձավ 11 գոլի հեղինակ: Բնատուր դիմացկունությունը և աշխատասիրությունը ամեն տեղ նրան օգնում էին դառնալ հիմնական կազմի խաղացող և բաց չթողնել իր ակումբների գրեթե ոչ մի խաղ:

2008
թ.-ի ամռանը Պերեյրային 2.5 միլլիոն եվրոյով ձեռք բերեց այն ժամանակվա Ռումինիայի գործող չեմպիոն ՉՊՌ Կլուժը: Իր առաջին եվրոպական ակումբի հետ Պերեյրան բավական հաջող հանդես ակավ 2008/09 Չեմպիոնների Լիգայում, ինչպես նաև նվաճեց Ռումինիայի Գավաթը:

2009 թ.-ին Պերեյրան 4.5 միլլիոն եվրոյով տեղափոխվեց Պորտուգալական ՛՛Պորտու՛՛, որի կազմում հանդես եկավ մինչ 2012 թվականը: Ակումբի կազմում անցկացրել է 72 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ:

2012 թ.-ի օգոստոսի 23-ին Պերեյրան տեղափոխվեց Ինտեր: Գործարքի արժեքը կազմեց 10 միլլիոն եվրո՝ գումարած բոնուսներ:

Հավաքականի կազմում Ալվարո Պերեյրան առաջին անգամ հանդես է եկել 2008 թ-ի նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի դեմ խաղում (0:0): 2009 թվականից Պերեյրան Ուրուգվայի ազգային հավաքականի հիմնական կազմի անփոխարինելի խաղացող է դարձել, որի կազմում մասնակցել է նաև 2010 թ-ի Աշխարհի առաջնությանը, հավաքականի կազմում նվաճել է նաև Ամերիկայի Գավաթը:: 2012 թ-ի սեպտեմբերին հրավիրվել է ազգային հավաքական մասնակցելու Աշխարհի 2014թ. Առաջնության որակավորման փուլի խաղերին:

Ձեռքբերումները

- Ռումինիայի Գավաթի հաղթող՝ 2008/9

- Պորտուգալիայի չեմպիոն՝ 2009/10, 2010/11
- Պորտուգալիայի Սուպերգավաթի հաղթող՝ 2009, 2010, 2011
- Եվրոպա Լիգայի հաղթող՝ 2010/11
- Ամերիկայի Գավաթի հաղթող՝2011
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz