[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Մաքդոնալդ Մարիգա (MacDonald Mariga )
ashxen91Ամսաթիվ: ՈՒրբաթ, 14.09.2012, 23:11 | Նամակ # 1
Генерал-лейтенант
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակ: 655
Համբավ: 6
Կարգավիճակ: Օֆլայն


ՄաքԴոնալդ Մարիգա Վանյամա
(MacDonald Mariga Wanyama)


Ծնվել է՝ 4 ապրիլի 1987, Նայրոբի, Քենիա
Խաղային դիրքը՝ կիսապաշտպան
Համարը՝ 17

Մարիգան իր ֆուտբոլային կարիերան սկսել է իր հայրենի քաղաք Նայրոբիի «Ulinzi Stars» և «Pipeline» թիմերում, 2002 թվականին: Շուտով տեղափոխվել է Քենիայի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Տասկեր» ակումբ: Այստեղից 2005 թ-ի տեղափոխվել է շվեդական «Էնչոպինգ» ակումբ, որը խաղում էր Շվեդիայի երկրորդ դիվիզիոնում: Այստեղ նա շատ լավ ցուցադրեց և 2006 թ-ի հունվարին նրան ձեռք բերեց «Հելսինկբորդը»՝ 250.000 եվրոյով: Ակումբի կազմում անցկացրեց 36 հնադիպում և խփեց 16 գնդակ՝ հաղթելով Շվեդիայի Գավթը 2006 թվականին:

2007 թ.-ի հուլիսին տեղափոխվեց իտալական Պարմա՝ վարձավճարով և գնման իրավունքով: Նա դարձավ Ա Սերիայի միակ քանիացի ֆուտբոլիստը: Իր դեբյուտը Ա Սերիայում նշեց 2007 թ-ի հոկտեմբերի 7-ին: 2008-ի մայիսին պաշտոնապես դարձավ Պարմայի խաղացող: Այս ակումբի կազմում անցկացրել է 44 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ:

2010 թ-ի փետրվարի 1-ին, տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին, տեղափոխվեց Ինտեր՝ կնքելով պայմանագիր մինչ 2014 թվականի հունիսի 30-ը: Ֆուտբոլիստի իրավունքների 50%-ի համար Ինտերը վճարեց 4.58 միլլիոն եվրո և Պարմային փոխանցեց Ջոնատան Բիաբիանիի իրավունքների կեսը: Առաջին խաղը Ինտերի կամզում անցկացրել է 2010-ի փետրվարի 3-ին Իտալիայի Գավաթի Ֆիորենտինայի դեմ խաղում, որտեղ Ինտերը հաղթեց 1:0 հաշվով:

2010 թ-ի հունիսին Ինտերը գնեց Մարիգայի ամբողջական տրանսֆերը:

2011 թ-ի օգոստոսի 18-ին վարձավճարով տեղափոխվեց իսպանական ՛՛Ռեալ Սոսյեդատ՛՛, հետագա գնամ իրավունքով:

2012թ-ի ամռանը վերադարձավ Ինտեր:

2003 թ-ից Մարիգան հանդիսանումէ Քենիայի ազգային հավաքականի խաղացող, որի կազմում անցկացրել է 29 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ:

Ձեռքբերումներ՝

Իտալիայի չեմպիոն՝ 2009/2010
Իտալիայի Գավթի հաղթող՝ 2009/2010, 2010/2011
Չեմպիոնների Լիգայի հաղթող՝ 2009/2010
Իտալիայի Սուպերգավաթի հաղթող՝ 2010
ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության հաղթող՝ 2010
Հավելվածներ: 2087274.jpg (364.0 Kb)


«В Милане есть две команды: Интер и Интер Примавера» Пеппино Приско
 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: