[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Ալվարո Պերեյրա (Alvaro Pereira)
ashxen91Ամսաթիվ: Չորեքշաբթի, 05.09.2012, 01:14 | Նամակ # 1
Генерал-лейтенант
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակ: 655
Համբավ: 6
Կարգավիճակ: Օֆլայն


Ալվարո Պերեյրա
( Իսպ. Álvaro Daniel Pereira Barragán)


Ծնվել է՝ 28 նոյեմբերի 1985, Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Խաղային դիրքը՝ ձախ պաշտպան/ձախ կիսապաշտպան
Համարը՝ 31
Մականունը՝ Պալիտո, Palito

Ալվարո Պերեյրան իր կարիերան սկսել է 2003թ.-ին Մոնտեվիդեոյի ՛՛Միրամար Միսյոնես՛՛ ակումբում: Մեկ մրցաշրջան հետո նա հայտնվեց Արգենտինայի առաջնությունում, որտեղ երկու մրցաշրջան հանդես եկավ ՛՛Կիլմես՛՛ ակումբում և մեկ մրցաշրջան ՛՛Արգենտինոս Խունիորս՛՛-ում, որի կազմում դարձավ 11 գոլի հեղինակ: Բնատուր դիմացկունությունը և աշխատասիրությունը ամեն տեղ նրան օգնում էին դառնալ հիմնական կազմի խաղացող և բաց չթողնել իր ակումբների գրեթե ոչ մի խաղ:

2008 թ.-ի ամռանը Պերեյրային 2.5 միլլիոն եվրոյով ձեռք բերեց այն ժամանակվա Ռումինիայի գործող չեմպիոն ՉՊՌ Կլուժը: Իր առաջին եվրոպական ակումբի հետ Պերեյրան բավական հաջող հանդես ակավ 2008/09 Չեմպիոնների Լիգայում, ինչպես նաև նվաճեց Ռումինիայի Գավաթը:

2009 թ.-ին Պերեյրան 4.5 միլլիոն եվրոյով տեղափոխվեց Պորտուգալական ՛՛Պորտու՛՛, որի կազմում հանդես եկավ մինչ 2012 թվականը: Ակումբի կազմում անցկացրել է 72 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ:

2012 թ.-ի օգոստոսի 23-ին Պերեյրան տեղափոխվեց Ինտեր: Գործարքի արժեքը կազմեց 10 միլլիոն եվրո՝ գումարած բոնուսներ:

Հավաքականի կազմում Ալվարո Պերեյրան առաջին անգամ հանդես է եկել 2008 թ-ի նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի դեմ խաղում (0:0): 2009 թվականից Պերեյրան Ուրուգվայի ազգային հավաքականի հիմնական կազմի անփոխարինելի խաղացող է դարձել, որի կազմում մասնակցել է նաև 2010 թ-ի Աշխարհի առաջնությանը, հավաքականի կազմում նվաճել է նաև Ամերիկայի Գավաթը:: 2012 թ-ի սեպտեմբերին հրավիրվել է ազգային հավաքական մասնակցելու Աշխարհի 2014թ. Առաջնության որակավորման փուլի խաղերին:

Ձեռքբերումները
- Ռումինիայի Գավաթի հաղթող՝ 2008/9
- Պորտուգալիայի չեմպիոն՝ 2009/10, 2010/11
- Պորտուգալիայի Սուպերգավաթի հաղթող՝ 2009, 2010, 2011
- Եվրոպա Լիգայի հաղթող՝ 2010/11
- Ամերիկայի Գավաթի հաղթող՝2011
Հավելվածներ: 8532089.jpg (61.0 Kb)


«В Милане есть две команды: Интер и Интер Примавера» Пеппино Приско
 
AdrianoԱմսաթիվ: Երկուշաբթի, 10.09.2012, 22:35 | Նամակ # 2
Сержант
Խումբ: Ինտերիստներ
Նամակ: 21
Համբավ: 0
Կարգավիճակ: Օֆլայն
durc henc arajin xaxic dur ekav lava xaxum karelia Guarini het lav zuyg sarqel
 
tiko11Ամսաթիվ: Երեքշաբթի, 11.09.2012, 16:14 | Նամակ # 3
Генерал-лейтенант
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակ: 629
Համբավ: 4
Կարգավիճակ: Օֆլայն
ha lavna agressiva... ogut kara ta timin et hastat.. lav@ ena vor kara ham kisapashtpan ham pashtpan xaxa.. kaxvac klni trineri taktikayic

FcInter.am

July 27
 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: