[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 2-ից
  • 1
  • 2
  • »
Ֆորում » F.C. Internazionale Milano » Fc Internazionale » Ինտերի նոր մարզադաշտը
Ինտերի նոր մարզադաշտը
ashxen91Ամսաթիվ: Հինգշաբթի, 13.09.2012, 16:21 | Նամակ # 1
Генерал-лейтенант
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակ: 655
Համբավ: 6
Կարգավիճակ: Օֆլայն


60 000 տարողությամբ մասնավոր մարզադաշտը կկառուցվի 4 տարում և հագեցած կլինի ամեն ինչով: 2-3 ամսվա ընթացքում ծրագիրը կմեկնարկի:

Ինտերի նոր մարզադաշտի ծրագիրը պատրաստվում է իրագործման: Վերջնականապես: Եվս 2-3 ամիս և կարևոր և շատ սպասված նորություններ կլինեն, քանի որ Ինտերն այժմ սպասում է առաջին պաշտոնական քայլին, որը կդառնա խոշոր ներդրումը և ակումբին մեծ եկամուտներ կապահովի:

Ինտերի նոր մարզադաշտը 2016 թվականին այժմ միայն ֆանտազիա չէ: Նոր` սև-կապույտ տան մոդելը արդեն կառուցվել էր մի քանի տարի առաջ, սակայն տնտեսական ճգնաժամը ստիպեց ակումբի ղեկավարությանը կանգնեցնել աշխատանքները և սպասել ավելի նպաստավոր ժամանակահատվածի, կամ ներգրավել հետաքրքրված ավանդատուների, ովքեր կկատարեն խոշոր ներդրումներ: Այժմ այդ ավանդատուները սկսել են թակել Ինտերի դռները: Առաջին հետաքրքրությունները եղան տրիպլետից մի քանի ամիս հետո, իսկ մի քանի շաբաթ առաջ նախագահ Մորատտին հանդիպեց չինական CRCC երգաթուղային շինարարական կոռպոռացիայի ղեկավարության հետ, այս չինական առաջատար ընկերությունը գիտի, թե ինչպես պետք է աշխատել նման մեծ շինարարական ծրագրերի վրա: Որպիսի իրականացվեն մարզադաշտի կառուցման աշխատանքները կան նաև այլ արդյունաբերական խմբերի հետաքրքրություններ և նրանց առաջարկները ուսումնասիրվում են Մորատտի ընտանիքի կողմից:

Ինտերը նոր տան մասին մտածում է վերջին տասը տարիների ընթացքում:Առաջին մտքերը Մորատտիի գլխում ծագեցին 2002 թվականին, երբ Ներաձուրրիի նախագահը ծրագրում էր "Մեացցա” մարզադաշտի հիմնովին ռեկոնստրուկցիան, որն իր մեջ պետք է ներառեր մեծ հրապարակ, ռեստորանների բացում, կոմերցիոն և խաղային հրապարակներ ամբողջ կառուցվածքի ներսում: 2005 թվականին մի խումբ, որը գլխավորում էր նախագահի որդի և ակումբի փոխնախագահ `Անջելոմարիո Մորատտին, սկսեց աշխատել նոր կառուցվածքի վրա: Աշխատանքները դադարեցվեցին 2008 թվականի տնտեսական ճգնաժամի պատճառով, իսկ ծրագրի հիմքը մնում է ամուր մինչ այսօր:

Ի սկզբանե ընտրվել էին մոտ 30 տարածքներ, որոնք հարմար էին նոր մարզադաշտի կառուցման համար: արդյունքում ընտրությունը կանգ առավ 4 -5-ի վրա: Այդ տարածքներից են` Գրատոզոլիոն, Պոլեզելլոն, Պոցցանոն, Ռոգորեդոն և Ռեննո և Սետտիմո պարկերի միջև ընկած տարածքը: Կառույցի վերջնական տեղը կընտրվի մինչև սեպտեմբեր: Դրանից հետո կսկսվեն բանակցությունները հողերի գնման և սեպականաշնորհման հետ կապված: Կարևոր նախապայման է նաև, որ հնարավոր լինի մինչև մարզադաշտ հասնել մետրոպոլիտոնով, իսկ ռեստորանները և այլ ժամանցային վայրերը կառույցը գրավիչ կդարձնեն նաև շաբաթվա այլ օրերին, այլ ոչ միայն խաղերի օրը:

60 000 նստատեղ 4 տարում... Ինտերի նոր մարզադաշտի մոդելը կունենա 55 000 – 60 000 տարողություն եվրոպական վերջին չափանիշներին համապատասխան, և այն մարզադաշտերի օրինակով, որտեղ այցելել են Անջելոմարիո Մորատտին և նրա վստահված մարդիկ: Նրանք ուսումնասիրել են յուրաքանչյուր մարզադաշտի կառուցվածքը և տեսքը, ինչպես նաև ուսումնասիրել են որոշ ամերիկյան արենաներ, որոնք նվիրված են ֆուտբոլին, բասկետբոլին և որոշ այլ անգլիական կառույցներ, որոնք նախատեսված են կրիկետի համար: Մեծ հետաքրքրություն են առաջացրել "St. Jakob-Park”-ը Բազելում, "Etihad” մարզադաշտը Մանչեստերում , "Da Luz” –ը Լիսաբոնում, "Veltins Arena”-ն Գելսենկիրխենում և "Emirates”-ը Լոնդոնում:

Ինչու 60 հազ. նստատեղ: Նպատակն այն է, որպիսի տոմսերի դեֆիցիտ առաջանա, քանի որ տրիբունաները միշտ լիքն են լինում և երկրպագուների կողմից տոմսերի մեծ պահանջարկ կա: Այսպես վարվեց նաև Յուվեն իր "Յուվեսնտուս” մարզադաշտի համար, որն ունի ընդհամենը 40 հազ. տարողություն:

Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 200 – 250 մլն եվրո և չորս տարի կպահանջվի կառույցի համար, որն իր մեջ կներառի Sky Box, որը հնարավոր կլինի օգտագործել որպես գրասենյակային տարածություն շաբաթվա ընթացքում, կներառի կոմերցիոն հատվածներ` վարձով տարածքներ ռեստորանների համար, տարածքներ երեխաների համար և Ինտերի թանգարան: Բացի այդ մարզադաշտը կունենա նաև 3D էկրանով ցուցատախտակ կրկնապատկերների համար և WiFi ամբողջ տարածքում:

Նոր մարզադաշտի տոմսերի "բում” գները մեծ եկամուտներ կբերեն ակումբին բյուջեին: Պարզ է նաև, որ նոր մարզադաշտից ստացված եկամուտները կգերազանցեն այժմ "Մեացցայից” ստացված եկամուտները, որը կազմում է 28 մլն եվրո:

Այս կոնտեքստում շատ կարևոր կլինի նաև նոր նշանակված ղեկավարման գծով տնօրենի` Մարկո Ֆասսոների աշխատանքը, ով զբաղվել է "Յուվենտուս” մարզադաշտի կառուցման աշխատանքներով:

Այս անհավանական թվացող նորությունը օրեցօր ավելի իրական է դառնում: FC Inter News-ին տված իր հարցազրույցում Մասսիմո Մորատտին հաստատել է նոր մարզադաշտ ունենալու Ինտերի նախագծի մասին տեղեկությունները և նշել, որ մոտ օրերս ավելի ստույգ տեղեկություններ կլինեն: Ինտերի նախագահ Մորատտին արդեն հանդիպել է Միլանի քաղաքապետ Ջուլիանո Պիսապիայի հետ և քննարկել նոր մարզադաշտի կառուցման վայրը:
Հավելվածներ: 6139930.jpg (31.7 Kb)


«В Милане есть две команды: Интер и Интер Примавера» Пеппино Приско
 
ashxen91Ամսաթիվ: Հինգշաբթի, 13.09.2012, 16:49 | Նամակ # 2
Генерал-лейтенант
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակ: 655
Համբավ: 6
Կարգավիճակ: Օֆլայն
Մի քանի օր առաջ FcInterNews-ի լրագրողները շատ հետաքրքիր թեմա են բացել կայքում, որտեղ բոլոր Ինտերիստներին առաջարկում են միասին որոշել Ինտերին նոր Մարզադաշտի անվանումը, քանի որ այն պետք է լինի այնպիսին, որ համապատասխանի ակումբի պատմությանը և միաժամանակ բխի բոլոր երկրպագուների սրտերից: Բոլոր հետաքրքիր տարբերակները կքննարկվեն և լավագույն առաջարկները կներկայացվեն Ինտերի ղեկավարությանը:Այս հնարավորությունը ընձեռում է Ինտերի նախագահը, եթե մինչ մարզադաշտի կառուցումը չընտրվի համապատասխան տարբերակ, ապա Ինտերի նախագահն ինքը կընտրի մարզադաշտի անվանում:

FcInter.am կայքը Ինտերի բոլոր հայ երկրպագուներին նույնպես հնարավորություն է տալիս մասնակցել այս քննարկումներին: Այստեղ բոլոր ցանկացողները կարող են ներկայացնել նոր մարզադաշտի անվանման իրենց տարբերակները, անվանումը նշելուց բացի, խնդրում ենք նաև հիմնավորել այդ ընտրությունը: Հիշե՛ք, որ այն պետք է առնչություն ունենա Ինտերի պատմության:

Բոլոր հայ Ինտերիստներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել այս քննարկումներին, եկեք միասին մեր մասնակցությունն ունենանք մարզադաշտի անվան ընտրության հարցում: Կայքում ներկայացված բոլոր տարբերակները ևս կքննարկվեն և լավագույն տարբերակները FcInter.am կայքի և հայ Ինտերիստների անունից կուղղարկվեն FcInterNews-ին:


«В Милане есть две команды: Интер и Интер Примавера» Пеппино Приско
 
ashxen91Ամսաթիվ: Հինգշաբթի, 13.09.2012, 17:20 | Նամակ # 3
Генерал-лейтенант
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակ: 655
Համբավ: 6
Կարգավիճակ: Օֆլայն
Fcinternews-ի լրագրողները առաջարկում են մարզադաշտը կոչել մեծ Ինտերիստ, լեգենդար Պեպպինո Պրիսկոյի անվամբ!!! Ի՞նչ կարծիքի եք.


Հավելվածներ: 7075721.jpg (74.4 Kb) · 8118114.jpg (12.6 Kb)


«В Милане есть две команды: Интер и Интер Примавера» Пеппино Приско
 
SNEIJDERMANԱմսաթիվ: Հինգշաբթի, 13.09.2012, 17:59 | Նամակ # 4
Рядовой
Խումբ: Ինտերիստներ
Նամակ: 4
Համբավ: 0
Կարգավիճակ: Օֆլայն
es kuzeyi Linel INTER Stadium,,,,,,, 130 130 130
 
ashxen91Ամսաթիվ: Հինգշաբթի, 13.09.2012, 18:12 | Նամակ # 5
Генерал-лейтенант
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակ: 655
Համբավ: 6
Կարգավիճակ: Օֆլայն
Quote (SNEIJDERMAN)
es kuzeyi Linel INTER Stadium,,,,

de Inter Stadium, tarbeakan, bajc et verjin variant klini, mi tesak sovorakana, petqa original lini,, orinak Peppino Prisco es havanum em, kam Prisco Arena,,


«В Милане есть две команды: Интер и Интер Примавера» Пеппино Приско
 
tiko11Ամսաթիվ: Հինգշաբթի, 13.09.2012, 22:08 | Նամակ # 6
Генерал-лейтенант
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակ: 629
Համբավ: 4
Կարգավիճակ: Օֆլայն
lav kliner linel anun@ lini Facheti kamel Milano 106

FcInter.am

July 27
 
ashxen91Ամսաթիվ: ՈՒրբաթ, 14.09.2012, 00:27 | Նամակ # 7
Генерал-лейтенант
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակ: 655
Համբավ: 6
Կարգավիճակ: Օֆլայն
Quote (tiko11)
Facheti kamel Milano

de Facchettii anunov arden Primaveraji sportcentrna, mek el Primaveraji arajnutyuny,,, djvar el ira anunov dnen, chnayac inqy arajania dran

Milano chgitem,, uxxaki Milano???


«В Милане есть две команды: Интер и Интер Примавера» Пеппино Приско
 
tiko11Ամսաթիվ: ՈՒրբաթ, 14.09.2012, 01:24 | Նամակ # 8
Генерал-лейтенант
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակ: 629
Համբավ: 4
Կարգավիճակ: Օֆլայն
che Milano Stadium

FcInter.am

July 27
 
INTERMADRIDԱմսաթիվ: ՈՒրբաթ, 14.09.2012, 01:44 | Նամակ # 9
Рядовой
Խումբ: Ինտերիստներ
Նամակ: 5
Համբավ: 0
Կարգավիճակ: Օֆլայն
es mtacum em jozepe miacca anun@ petke anjatvi san siro marzadashtic u lini interi stadioni anun@ isk milanin mna san siron ..... baic gitakcelov vor da anhnara kpordzem asel im karcik@ mtaceluc heto
 
TELMANINTERԱմսաթիվ: ՈՒրբաթ, 14.09.2012, 08:35 | Նամակ # 10
Подполковник
Խումբ: Մոդերատորներ
Նամակ: 125
Համբավ: 0
Կարգավիճակ: Օֆլայն
lineeerrrrrrr INTER KAMEL FROZA INTER 49
 
Rubo777Ամսաթիվ: ՈՒրբաթ, 14.09.2012, 10:34 | Նամակ # 11
Рядовой
Խումբ: Ինտերիստներ
Նամակ: 3
Համբավ: 0
Կարգավիճակ: Օֆլայն
Լավ կլինի ինտերի նոր մարզադաշտը անվանեն բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոյի անունով։ 130
Հավելվածներ: 2787800.jpg (12.6 Kb)
 
ashxen91Ամսաթիվ: ՈՒրբաթ, 14.09.2012, 13:52 | Նամակ # 12
Генерал-лейтенант
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակ: 655
Համբավ: 6
Կարգավիճակ: Օֆլայն
Quote (INTERMADRID)
es mtacum em jozepe miacca anun@ petke anjatvi san siro marzadashtic u lini interi stadioni anun@ isk milanin mna san siron ..... baic gitakcelov vor da anhnara kpordzem asel im karcik@ mtaceluc heto

et iroq anhnara, qani vor San Siron pashtonapes veranvanvela Meazza, u et Interi patvin chi vor tenca,, uxaki inqy 2 timum el xaxacela u Italiai havaqakani kazmum 2 angam ashxarhi chempiona dardzel, dra hamar Milan qaxaqi xekavarutyuny veranvanela stadiony,,vorovhetev es stadiony voch Interi sepakanutyunna, voch el Milani, menq pox enq talis Meazzajum xaxalu hamar..

Quote (Rubo777)
բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոյի անունով։

Iharke Ronaldon shat bana arel Interi hamar, bajc menak vorpes footballist, isk tenc xaxacoxner shat en exel, dra hamar anhnara vor ira anunov kochen


«В Милане есть две команды: Интер и Интер Примавера» Пеппино Приско
 
INTERMADRIDԱմսաթիվ: ՈՒրբաթ, 14.09.2012, 16:11 | Նամակ # 13
Рядовой
Խումբ: Ինտերիստներ
Նամակ: 5
Համբավ: 0
Կարգավիճակ: Օֆլայն
baic meazan mialanum xaxacela karierai verjum isk interi hamar exela xorhrdansih.. lav mi banel asem shat lav klini stadion@ kochel hetqrqir anunov vor@ hnaravora chlini xaxacoxi anun baic kap unena interi patmautyann@ het............orinak man unitedi stadioni anun@ old traford e ev kap chuni xaxacoxi anvan het... nman anunel karox en horinel interi xekavarutyun@.
 
TELMANINTERԱմսաթիվ: ՈՒրբաթ, 14.09.2012, 16:21 | Նամակ # 14
Подполковник
Խումբ: Մոդերատորներ
Նամակ: 125
Համբավ: 0
Կարգավիճակ: Օֆլայն
Պեպպինո Պրիսկոյի KOCENQ NRA ANUNOV 49
 
ashxen91Ամսաթիվ: ՈՒրբաթ, 14.09.2012, 17:50 | Նամակ # 15
Генерал-лейтенант
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակ: 655
Համբավ: 6
Կարգավիճակ: Օֆլայն
es el em mtacum vor petqa original anun lini, partadir chi vor xaxacoxi anun lini,,

«В Милане есть две команды: Интер и Интер Примавера» Пеппино Приско
 
Ֆորում » F.C. Internazionale Milano » Fc Internazionale » Ինտերի նոր մարզադաշտը
  • Էջ 1-րդ 2-ից
  • 1
  • 2
  • »
Որոնել: