[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 2-ից
  • 1
  • 2
  • »
Ֆորում » F.C. Internazionale Milano » Ինտերի նախկին ֆուտբոլիստներ և մարզիչներ » Դիեգո Ֆորլան (Diego Forlan)
Դիեգո Ֆորլան (Diego Forlan)
ashxen91Ամսաթիվ: Չորեքշաբթի, 07.03.2012, 16:15 | Նամակ # 1
Генерал-лейтенант
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակ: 655
Համբավ: 6
Կարգավիճակ: Օֆլայն


Դիեգո Ֆորլան Կորասո Մարտին (Diego Forlán Corazo Martin)

Ծնվել է` Մայիսի 19, 1979, Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Խաղային դիրքը` հարձակվող
Համարը` 9
Մականունը` Cachavacha

ՈՒրուգվայցի ֆուտբոլիստ, «Ինտեր» ֆուտբոլային ակումբի և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող: Ֆորլանը երկու անգամ արժանացել է «Պիչիչի» մրցանակին և երկու անգամ ստացել «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը: Նա նաև ճանաչվել է Հարավային Աֆրիկայում կայացած 2010 Աշխարհի գավաթի խաղարկության Լավագույն ֆուտբոլիստ:

Ֆորլանի պրոֆեսիոնալ կարիերայում առաջին ակումբը եղել է «Ինդեպենդիենտեն», որի հիմնական կազմում ֆուտբոլիստը իր նորամուտը նշել է 1998 թվականին: Չորս սեզոնների ընթացքում, Ֆորլանը անց է կացրել 77 խաղ և դարձել է 36 գոլի հեղինակ` գրավելով մի քանի եվրոպական ակումբների ուշադրությունը:
Արդյունքում, 2002 թվականի հունվարին Ֆորլանը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդ» հետ: Նրա նախկին ակումբը ստացել է ավելի քան 6,9 միլիոն ֆունտ: Իր առաջին գոլը անգլիական ակումբի կազմում Ֆորլանը կարողացել է խփել միայն 2003 թվականի օգոստոսին, Չեմպիոնների Լիգայում, «Մաքաբիի» դեմ խաղում, սակայն մինչ այդ նա հասցրել էր նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը: Երբ 2004-05 մրցաշրջանից առաջ «մանկունյանցիները» պայմանագիր ստորագրեցին Ուեյն Ռունիի հետ, պարզ դարձավ, որ Ֆորլանը կդիտվի որպես պահեստային խաղացող, և հարձակվողը որոշեց հեռանալ ակումբից: Ընդհանուր առմամբ, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, Պրեմիեր լիգայում նա խաղացել է 63 խաղ` դառնալով 10 գոլի հեղինակ:
2004-05 մրցաշրջանը ուրուգվայցին սկսվել է «Վիլյառեալ» ակումբում և արդյունքում նա դարձել է Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն (25 գոլ) և ստացել է «Ոսկե Խաղակոշիկ» մրցանակ: Անցկացնելով երեք մրցաշրջան «Վիլյառեալում» (106 հանդիպում - 54 գոլ), Ֆորլանը դարձավ թիմի իսկական առաջատարը` հայտնվելով մի քանի անգլիական ակումբների հետաքրքրության ոլորտում: «Արսենալը», «Լիվերպուլը» և «Աստոն Վիլլան» հարձակվողի համար առաջարկում էին 15 միլլիոն ֆունտ, բայց նա որոշեց մնալ Իսպանիայում:
2007-08 մրցաշրջանից առաջ Ֆորլանը միացավ «Ատլետիկո Մադրիդին», նրա համար վճարելով 21 միլլիոն եվրո:
2010 թվականի Մայիսի 12-ին, ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակչում դառնալով երկու գոլի հեղինակ, նա հաղթանակ բերեց «Ատլետիկո Մադրիդին» և ճանաչվեց այդ խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական Ֆորլանը հրավիրվել է 2002 թվականին և մասնակցել է Ճապոնիայում և Կորեայում անցկացված 2002 Աշխարհի գավաթին և խփել է 1 գոլ (Սենեգալի հետ խաղում), սակայն Ուրուգվայի ազգային թիմը գրավեց երրորդ տեղը խմբում և դուրս մնաց հետագա պայքարից:
2010 թվականին Հարավային Աֆրիկայում կայացած Աշխարհի առաջնությում, Ֆորլանը խփեց այդ մրցաշարում ուրուգվայցիների առաջին երկու գնդակները ` նախ հեռահար հարվածով բացելով խաղի հաշիվը դաշտի տերերի դեմ խաղում, իսկ հետո կրկնապատկել է հաշիվը` իրացնելով 11-մետրանոց հարվածը: 1/4 եզրափակչում Ֆորլանը խփեց իր երրորդ գոլը` տուգանային հարվածից գրավելով Գանայի հավաքականի դարպասը: Ֆորլանը աչքի ընկավ նաև Հոլանդիայի դեմ կիսաեզրափակիչ խաղում` հեռահար կրակոցով հավասարեցնելով հաշիվը (1-1): Սակայն վերջնական արդյունքում ուրուգվայցիները պարտվեցին (2-3): Ֆորլանը վնասվածքի պատճառով փոխարինվեց 84 րոպեին, երբ հաշիվը 1-3 էր: Երրորդ տեղի համար խաղում Ուրուգվայը զիջեց Գերմանիային 2:3 հաշվով: Այդ խաղում Ֆորլանը խփեց իր թիմի երկրորդ գոլը: Առաջնության արդյունքներով Ֆորլանը ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ` հավաքելով 23.4% ձայն:

2011թ. օգոստոսի 29-ին Ֆորլանը 2 տարվա պայմանագիր կնքեց "Ինտերի" հետ: Իր առաջին խաղը թիմի կազմում անցկացրել է 2011թ. սեպտեմբերի 11-ին: 2011/12 մրցաշրջանի ընթացքում "Ինտերի" կազմում դեռևս անցկացրել է 14 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ:

Նվաճումներ

Թիմային

«Մանչեսթեր Յունայթեդ»
- Անգլիայի չեմպիոն: 2003
- Անգլիայի սուպերգավաթ: 2003
- Անգլիայի գավաթ: 2004

«Վիլյառեալ»
- Ինտերտոտոյի գավաթ: 2004

«Ատլետիկո Մադրիդ»
- ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա: 2010
- ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ: 2010

Ուրուգվայի հավաքական
- Ամերիկայի գավաթ 2004: 3-րդ տեղ
- Ամերիկայի գավաթ 2007: 4-րդ տեղ
- Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010: 4-րդ տեղ
- Ամերիկայի գավաթ 2011: Չեմպիոն

Անձնական
- Ուրուգվայի տարվա ֆուտբոլիստ` 2002, 2003, 2005, 2007, 2008, 2009, 2010
- Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու: 2005, 2009
- «Ոսկե Խաղակոշիկ» մրցանակ: 2005, 2009
- Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: 2010
Հավելվածներ: 0864913.jpg (19.9 Kb)


«В Милане есть две команды: Интер и Интер Примавера» Пеппино Приско
 
ashxen91Ամսաթիվ: Չորեքշաբթի, 07.03.2012, 16:24 | Նամակ # 2
Генерал-лейтенант
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակ: 655
Համբավ: 6
Կարգավիճակ: Օֆլայն
spasum en forlani goleriiiinnnnn!!!!!
130 130 130


«В Милане есть две команды: Интер и Интер Примавера» Пеппино Приско
 
tiko11Ամսաթիվ: Չորեքշաբթի, 07.03.2012, 20:09 | Նամակ # 3
Генерал-лейтенант
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակ: 629
Համբավ: 4
Կարգավիճակ: Օֆլայն
lavna Forlan@ mnuma formi mej mtni 130

FcInter.am

July 27
 
HakoԱմսաթիվ: ՈՒրբաթ, 09.03.2012, 22:02 | Նամակ # 4
Генерал-лейтенант
Խումբ: Մոդերատորներ
Նամակ: 539
Համբավ: 3
Կարգավիճակ: Օֆլայն
es spasum em Militoin u Forlanin irar het tenammm..nuyn voji xaxacoxner en tenanq inch dus kga irancic...menak karevor@ ena vor formi mej mtnen

F.C. Internazionale ... Un amore luno tutta la vita
 
tiko11Ամսաթիվ: Շաբաթ, 14.04.2012, 17:16 | Նամակ # 5
Генерал-лейтенант
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակ: 629
Համբավ: 4
Կարգավիճակ: Օֆլայն
ERB PITI QO ARAJVA XAX@ CUY TAS FORLAN? 113

FcInter.am

July 27
 
ashxen91Ամսաթիվ: Շաբաթ, 14.04.2012, 18:04 | Նամակ # 6
Генерал-лейтенант
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակ: 655
Համբավ: 6
Կարգավիճակ: Օֆլայն
bayc inch hetqrqira che,, esqan vaxt ov ekela Inter el chi uzum gna 49 49 verjin angam mottan er vor ira kamqov gnac Interic 113 inchqan el timi vichaky vata, bayc de voch mek chi uzum paxni timic 49 49

«В Милане есть две команды: Интер и Интер Примавера» Пеппино Приско
 
TELMANINTERԱմսաթիվ: Շաբաթ, 14.04.2012, 18:25 | Նամակ # 7
Подполковник
Խումբ: Մոդերատորներ
Նամակ: 125
Համբավ: 0
Կարգավիճակ: Օֆլայն
,,,,,,,,,,,,,

Добавлено (14.04.2012, 17:25)
---------------------------------------------
LAVNA MEKA

 
tiko11Ամսաթիվ: Շաբաթ, 14.04.2012, 20:11 | Նամակ # 8
Генерал-лейтенант
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակ: 629
Համբավ: 4
Կարգավիճակ: Օֆլայն
Quote (ashxen91)
bayc inch hetqrqira che,, esqan vaxt ov ekela Inter el chi uzum gna 49 49 verjin angam mottan er vor ira kamqov gnac Interic 113 inchqan el timi vichaky vata, bayc de voch mek chi uzum paxni timic 49 49


iranq mexavor chen xekavarnern en mexavor


FcInter.am

July 27
 
HakoԱմսաթիվ: Կիրակի, 06.05.2012, 17:45 | Նամակ # 9
Генерал-лейтенант
Խումբ: Մոդերատորներ
Նամակ: 539
Համբավ: 3
Կարգավիճակ: Օֆլայն
Quote (ashxen91)
inchqan el timi vichaky vata, bayc de voch mek chi uzum paxni timic

inch es asum e? Muntarin vonca paxel gyules el het chi ga...Coutinion vonca gnacel asuma es indz espaniolum lav em zgum uzum em mnam stex..hamarya saxn el kpaxnen uxaki tarva kesic chen uzum asen vor iranc tex@ chorcnen sastavum


F.C. Internazionale ... Un amore luno tutta la vita
 
ashxen91Ամսաթիվ: Չորեքշաբթի, 09.05.2012, 02:44 | Նամակ # 10
Генерал-лейтенант
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակ: 655
Համբավ: 6
Կարգավիճակ: Օֆլայն
muntarii anuny mi tur 113 113
de esim es uzum em havatam vor voch mek chi uzum paxni )))))


«В Милане есть две команды: Интер и Интер Примавера» Пеппино Приско
 
HakoԱմսաթիվ: Չորեքշաբթի, 09.05.2012, 02:48 | Նամակ # 11
Генерал-лейтенант
Խումբ: Մոդերատորներ
Նամակ: 539
Համբավ: 3
Կարգավիճակ: Օֆլայն
ban chka myus yari et paxnoxner@ morattii votern en @ngnelu vor het gan bayc de gites 114 114

F.C. Internazionale ... Un amore luno tutta la vita
 
ashxen91Ամսաթիվ: Չորեքշաբթի, 09.05.2012, 02:51 | Նամակ # 12
Генерал-лейтенант
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակ: 655
Համբավ: 6
Կարգավիճակ: Օֆլայն
aaaaaaaa forlany nuyn munat demqova ))))))) tenas inqy xi vordobayi maiken chi hagnum???

Հավելվածներ: 7029235.jpg (162.7 Kb)


«В Милане есть две команды: Интер и Интер Примавера» Пеппино Приско
 
HakoԱմսաթիվ: Չորեքշաբթի, 09.05.2012, 03:04 | Նամակ # 13
Генерал-лейтенант
Խումբ: Մոդերատորներ
Նամակ: 539
Համբավ: 3
Կարգավիճակ: Օֆլայն
Ինքը զարգացածա....պատվից ցացրա համարում ետ բանը անելը 113

F.C. Internazionale ... Un amore luno tutta la vita
 
ashxen91Ամսաթիվ: Չորեքշաբթի, 09.05.2012, 03:07 | Նամակ # 14
Генерал-лейтенант
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակ: 655
Համբավ: 6
Կարգավիճակ: Օֆլայն
yerevi)))))

«В Милане есть две команды: Интер и Интер Примавера» Пеппино Приско
 
HakoԱմսաթիվ: Չորեքշաբթի, 09.05.2012, 04:41 | Նամակ # 15
Генерал-лейтенант
Խումբ: Մոդերատորներ
Նամակ: 539
Համբավ: 3
Կարգավիճակ: Օֆլայն
yanim es qyal Ranokian el amen inch tarsa anum shorn el tarsa haqel 49

F.C. Internazionale ... Un amore luno tutta la vita
 
Ֆորում » F.C. Internazionale Milano » Ինտերի նախկին ֆուտբոլիստներ և մարզիչներ » Դիեգո Ֆորլան (Diego Forlan)
  • Էջ 1-րդ 2-ից
  • 1
  • 2
  • »
Որոնել: