Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 17 » Զանետտի: Ֆուտբոլիստ, լեգենդ և ավելին…
00:41
Զանետտի: Ֆուտբոլիստ, լեգենդ և ավելին…
Խավիեր Զանետտին ծնվել է 1973 թվ. Օգոստոսի 10-ին Արգենտինայում, Ինտերում խաղում է 1995-1996 թվ. մրցաշրջանի սկզբից: Իմ մանկության ֆուտբոլիստներից, որին սիրել եմ մանկուց, երբ սկսել եմ հետևել եվրոպական ֆուտբոլին: Երբ փոքր էի, այն ժամանակ միայն ՆՏՎ-ն էր, որ ցույց էր տալիս Չեմպիոնների լիգայի հանդիպումները և ՕՌՏ-ն ՈՒեֆայի գավաթի Հանդիպումները: Այն ժամանակ միշտ հետևում էի ֆուտբոլային նորություններին, Ինտերի խաղերին: Հիշում եմ, երբ նորություններով լսեցի, որ Ինտերը պարտվել է Շալկեին ՈՒեֆայի Գավաթի եզրափակիչում: 1-ին խաղը, որ ամբողջությամբ նայեցի Ինտեր-Սպարտակ հանդիպումն էր՝ 1997-1998 թվ. ՈՒեֆա գավաթի կիսաեզրափակիչ 1-ին հանդիպումը: Հիշում եմ խաղը վարում էր Գուսևը, և նրա խոսքերը.

- Սպարտակը այսօր խաղում է աշխարհի հավաքականի դեմ: Ինտերի այդ խաղի մի քանի ֆուտբոլիստներ՝ Ռոնալդո, Սամորաննո, Ջորկայեֆ, Տարի Բո Վեսթ, Պալյուկա, Կոլոնեզե, Զե Էլլիաս, ավագ Բերգոմմին և իհարկե Զանետտին: Խաղը ուշ էր սկսվում և ինձ համար ձայնագրել էին այդ խաղը, և՜ 1-ին և՜ 2-րդ խաղում հաղթեց Ինտերը՝ նույն 2-1 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ 3-0 հաշվով հաղթեց Լացիոյին և նվաճեց Ուեֆայի գավաթը: Լացիոյի հետ եզրափակիչ խաղում 2-րդ գոլը խփեց Զանետտին: Գերազանց և գեղեցիկ գոլ, այդ օրվանից Զանետտին ավելի ամրապնդվեց իմ մեջ: Դա Զանետտիի 1-ին միջազգային նվաճումն էր Ինտերում:

  Ես ինչ հիշում եմ միջազգային ֆուտբոլը, ինչ հիշում եմ ինձ, հիշում եմ նաև լեգենդ Զանետտիին: Ֆուտբոլային լեգենդ, Ինտերի ավագը՝ Զանետտին, արդեն 18 –րդ մրցաշրջանն է անցկացնում Ինտերում, և սա ամենևին էլ վերջին մրցաշրջանը չէ: Զանետտին արդեն Ինտերի պատմության մեջ ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստն է՝ 800 խաղը նա գերացանցեց մրցաշրջանի սկզբում: ԻԼ ԿԱՊԻՏԱՆՆՈՆ միշտ է խաղում, գրեթե առանց դադարի: Ա սերիայում խաղերի քանակով նա միայն զիջում է Մալդինիին, բայց հաշվի առնենք, որ Մալդինին Միլանի սան է և ավելի վաղ տարիքից է խաղացել Միլանում: Նա նվիրված է Ինտերին, նվիրված է մեզ՝ Ինտերի ֆաներին: Ինտերը ուղղակի նրա կյանքի մի մասն է, նրա սրտում է և արյան մեջ: Այսօր Զանետտին 39 տարեկան է՝ ավելի ճիշտ, մոտ կես տարի է մնում նրա 40 ամյակին, բայց նրան նայելով՝ ուղղակի հինաում ես: 23 տարեկան ֆուտբոլիստները կամ նրա տարիքի կեսը ունեցող ֆուտբոլիստները ուղղակի չեն կարողանում հասցնել նրա հետևից՝ ավելի ճիշտ կլինի ասել, Զանետտին հետ լինելով տարածության մեջ նույնպես գերազանցում է նրանց: Չգիտեմ էլ ինչ ասել Զանետտիյի մասին՝ միայն բառերով չես կարող նկարագրել ԻԼ ԿԱՊԻՏԱՆՆՈՅԻՆ:

  Ի վերջո 2010 ին մենք հաղթեցինք Չեմպիոնների լիգան, և հիշում եմ Զանետտիի արցունքները: Նա արժանի է բոլոր հաջողություններին:

  Զանետտին ունիվերսալ է, միայն այս ընթացքում չի խաղացել հարձակվողի և դարպասապահի դիրքում, բայց ինձ թվում է, եթե կարիք լինի այդ դիրքում էլ կուրախացնի մեզ:

  Զանետտիի մասին, որպես մարդ էլ կարելի է խոսել: Նա ունի բարեգործական ֆոնդ, օգնում է Արգենտինայի երեխաներին: Նա ունի լավ ընտանիք՝ լավ հայր է և լավ ամուսին: Նա միշտ նշում է.

   - Աշխատասիրությունը և համեստությունը երկար և հաջողված ճանապարհ անցնելու գրավականներն  են:

  Զանետտիի մասին միայն խոսքերով չեմ կարող արտահայտվել, նա լեգենդ է, օրինակելի ֆուտբոլիստ, լավ ավագ և………: Զանետտին եղել է, կա և միշտ կմնա Ինտերիստների, ֆուտբոլասերների և ֆուտբոլային մարդկանց սրտերում: Հուսով եմ Զանետտին դեռ ամենաքիչը  2 տարի կխաղա ու կուրախացնի, լավ էմոցիաներ կտա բոլորիս: Զանետտիյի մկանները երկաթից են: Մենք բոլորս քեզ սիրում ենք լեգենդ ԶԱՆԵՏՏԻ կամ ԻԼ ԿԱՊՏԱՆՆՈ:

  Զանետտիյի խոսքերից.

Javier Zanetti: "You can win, lose, have thousand of trophies but when football is over, what remains is only you as a person."

 - Դու կարող ես հաղթել, պարտվել, ունենալ հազարավոր մրցանակներ, բայց երբ ֆուտբոլը վերջանա, ի՞նչ է մնում՝ միայն դու որպես մարդ:

JAVIER ZANETTI-FOREVER YOUNG



Տիգրան Վարդանյան հատուկ FcInter.am-ի համար



    ՝

Դիտումներ: 1505 | Ավելացրեց: Tigran | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 6
6 TELMANINTER   (19.05.2013 14:14) [Материал]
no comment 75 75

5 Tigran   (21.12.2012 20:04) [Материал]
xndrem xndrem....
asum em Zanettiyin menak barerov ches kara nkaragres

4 tiko11   (21.12.2012 01:05) [Материал]
nax shat mersi Blogi hamar. Zanetti nshanakuma mi mec patmutyun mi mec LEGEND mi mec mard u tenc liq@ karam tvarkem... inq@ cnvela henc dra hamar. baci futbolist lineluc inq@ mec marda. ete Inter uremn Zanetti ete Zanetti uremn Inter ay senca haskacvum es erki anunner@

3 Adriano   (18.12.2012 19:07) [Материал]
uxexis mej chi texavorvum inq@ @ndhanrapes vonca karieran avartelu

2 ashxen91   (18.12.2012 15:19) [Материал]
shat merci blogi hamar, mer Capi masin iroq karelia hatornerov grqer grel, iskakan Interist u Legend footballi patmutyan mej 75

p.s Zanettin hardzakvoxela xaxacel, ira grqi mej patmuma, Luceskui jamanak, nenc vor menak darpasnerin chi kangnel, et el ete timin anhrajesht liner hamozvac em vor kaner yes

1 Hako   (18.12.2012 01:08) [Материал]
ZAnettiiiiii es sirum em qeezz... menak shat em xndrum vonc vor asvuma blogum mi 2 tari el xaxa xndrum em vor banakic gam nor avartes karierat tenam es ett,,, du Iroq legend es hpart em vor en timn em erkrpagum vorum du anckacrel es qo amboxj karieran

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz