Գլխավոր էջ » 2012 Հուլիս 16 » Խաղ առանց կանոների
18:20 Խաղ առանց կանոների |
Խաղ առանց կանոների Ուզում եմ խոսել Ժուլիո Սեզարի, Լուսիոյի մասին: Կարծում եմ՝ իսկական ինտերիստը չպետք է անտարբեր անցնի այս անուները կարդալիս: Կասկած չկա, որ նրանք բոլորն էլ խաղացել են (ոմանք դեռ շարունակում են խաղալ) նվիրումով, տվել են իրենց թմին իրենցից բխող ամեն ինչ, յուրաքանչյուր էմոցիա տվել և կիսել են Ինտերի համար՝ անձնազոհաբար: Իսկ ինչու եմ հենց այս հինգին նշում? Կարծում եմ, որ Ինտերի 2006-2010թթ. հաջողություների հիմնասյունը հենց նրանք էին: Չէ՛, ես չեմ մոռանում Սնեյդերին, Միլիտոյին, Իբրահիմովիչի, Ադրիանոյին, Սամուելին և այլն, իհարկե, նրանք էլ ունեն իրենց մեծ կշիռը, բայց, արի ու տես, որ 2012թ. ամենաշատը հենց նրանց վրա ազդեց՝ իր տնտեսական երեսով, սերնդափոխության ֆունկցիայով և այլ գործոններով: ![]() Լուսիո . Ինտերում խաղացել է 2009-2012թթ., հաղթել է թիմի հետ Իտալիայի գավաթը 2 անգամ (2010, 2011), Ինտալիայի Ա Սերիան 1 անգամ (2010), Իտալիայի սուպերգավաթ 1 անգամ (2010), Չեմպիոնների լիգա 1 անգամ (2010), Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնություն 1 անգամ (2010): Շատ ֆուտբոլիստներ կերազեն ունենալ այսպիսի տիտղոսներ, այսպիսի կարիերա: Ինտերը տվեց այս ֆուտբոլիստին այդ ամենը: Ինտերը հարգեց Լուսիոյի հաղթանակի համար տված յուրաքանչյուր շունչը, քայլը, սանտիմետրը: Ինտերը Լուսիոյի հետ վարվեց այնպես, ինչպես պետք է վարվել իսկական լեգենդի հետ. Փոխհամաձայնության գալով՝ երկու կողմերը խզեցին պայմանագիրը, որպեսզի Լուսիոյի համար, արդեն մարող կարիերան այլ ակումբում շարունակելու դժվարություններ չլինի: Ինտերը հարգեց նրան: Բայց... Բայց ֆուտբոլիստը ուրիշ պատասխան տվեց: Պատասխան? Հահա... Հարված էր դա, այլ ոչ թե պատասխան: Բոլորիտ է հայտնի Լուսիոյի Յուվենտուսի հետ երկու տարվա պայմանագրի տեսքով <<պատասխանը>>: Չեմ ուզում խոսել այդ առիթով Լուսիոյի մեկնաբանությունները. դրանք, ինձ թվում է, պետք է տհաճություն պատճառի յուրաքանչյուր ինտերսիտի (դրանց հավաստի լինելը չեմ քննարկում, որովհետև Յուվենտուսի խաղացող դառնալը արդեն հաստատում են մեկնաբանությունների հավաստիությունը): Ես ինտերիստ եմ, ու իմ ինտերսիտ լինելը համարում եմ մի խաղ, որի մասնակիցները պետք է համարել դավաճան այն մարդուն/մարդկանց, ովքեր կհամալրեն հակառակորդի շարքերը՝ առանց հարգելու իրենց իսկ կյանքի պատմությունը: Այնպես որ, Լուսիոյի մասին իմ պատկերացումները 1800-ով փոխվեցին ու պաշտպանը (ում խաղը, ի դեպ, ինձ բավականություն էր պատճառում), որը իմ կարծիքով լավագույն էր իր դիրքում, դարձավ ուղղակի ոււժեղ խաղացող հակառակորդի թմում: Ցավալի է, բայց ոչ բոլորն են Ձանետտի: ![]() Ես ինտերսիտ եմ, ու իմ ինտերիստ լինելը համարում մի խաղը, որի կանոնների մեջ է մտնում պահել ու հիշել Ժուլիո Սեզարի նման կուպույտ-սև հոգի ունեցող Մարդ-ֆուտբելիստներին: Նա, իմ կարծիքով, լավագույն դարպասապահն էր աշխարհում, և իմ կարծիքը նա չի փոխել: p.s. Իզուր չեմ ընդգծել <<պետք է>> և <<կանոների մեջ է մտնում>> արտահայտությունները: Խաղի կանոներից դուրս գալ հնարավոր չէ, իսկ թե ինչպես խաղալ որոշում է յուրաքանչյուր խաղացող: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 8 | ||||||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |