03:39 Պե՞տք է արդյոք Ինտերի հայ երկրպագուներին FcInter.am կայքը |
Եվ կարծում ենք, հասանք մեր նպատակին, միգուցե մասամբ, միավորելով Ինտերի հայ երկրպագուներին, սակայն կայքին կյանք տալու համար և ադմինիստրացիաին մոտիվացնող էլեմենտներ տալու համար, քանի որ նրանք անշահախնդիր աշխատանք են կատարում, կայքին պետք է ակտիվություն և, ինչու ոչ` մոդերատորներ: Կայքի հիմանդիրները ներդրումներ են կատարում կայքի համար` ոչ մի շահ չեն ակընալում և անտարբերությունը, հատկապես երկրպագուների կողմից, բերում է հիասթափության: Հույս ունեինք, որ կայքի ակտիվության հետ մեկտեղ կգտնվեն նաև շատ ակտիվ Ինտերիստներ, ովքեր նույնպես շահագրգռված կլինեին, որ իրենց սիրելի թիմն ունենա հայկական կայք՝ որակյալ և մրցունակ: Սակայն այդպիսիք շատ քիչ գտնվեցին՝ հաշված մարդիկ, որոնց աջակցությունը շատ մեծ է կայքի համար, սակայն բավական չէ նրա ակտիվ գործունեությունը ապահովելու համար: Շատ ֆուտբոլային ակումբներ կցանկանային ունենալ հայկական որակյալ կայք և իրենց սիրելի թիմի մասին տեղեկանալ հայերենով: Ցավոք, այս անտարբերության և մեր ադմինների ժամանակի սղության պատճառով, կայքը այլևս չի կարող գործել FcInter.am դոմենով, քանի որ մենք կատարում ենք մեր աշխատանքը, սակայն չենք տեսնում "ձեր աշխատանքը" և ձեր պատասխանը, գտնում ենք, որ վատնում ենք ժամանակ և գումարներ, այդ իսկ պատճառով կայքը ժամանակավորապես կգործի internazionale.do.am դոմենով, մինչ պարզ դառնա կայքի ապագան: Միգուցե կայքը չի կարողանում գոհացնել և ինչ-որ բան այնպես չի արվում կամ կիսատ է արվում: Գիտենք, որ շատ հայ երկրպագուներ օգտվում են այլ հայկական, ռուսական և այլ լեզուներով կայքերից և մի գուցե դա ձեզ ավելի հուսադրող և հարազատ է: Եվ եթե ձեզ հոգեհարազատ է օտարալեզու կայքերից օգտվելը, դա Ձեր ընտրության հարցն է! Կցանկանայինք իմանալ, թե ի՞նչ եք դուք կարծում այս խնդրի և կայքի աշխատանքի վերաբերյալ, ի՞նչ մտքեր կամ, միգուցե, առաջարկներ ունեք այն պահելու համար: Եվ իհարկե արդյո՞ք անհրաժեշտ է Ինտերի հայ երկրպագուին FcInter.am կայքը Մենք ցանկանում ենք միավորել Ինտերի ՀԱՅ երկրպագուներին, բայց առանց ձեզ և առանց ձեր ցանկության դա հնարավոր չէ:
Շնորհակալություն,Ադմինիստրացիա. |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5 | ||||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |