Առաջիկա 2013-2014 մրցաշրջանի համար Ինտերը արդեն համալրվել է մի քանի ֆուտբոլիստներով և անկասկած թիմը կունենա նոր համալրումներ մինչ այս տրանսֆերային պատուհանի ավարտը:
Ինտերը պաշտպանությունում համալրվել է Ուգո Կամպանյարոյով և Մարկո Անդրեոլլիյով,կիսապաշտպանությունում թիմը համալրել են Ռուբեն Բոտտան, Դիեգո Լախալտը և Մաուրիսիո Իսլան(գրեթե ավարտված գործարք), հարձակման գծում թիմը համալրել են Մաաուրո Իկարդին և Իսահակ Բելֆոդիլը, ինչպես նաև վարձավճարից հարազատ թիմ են վերադարձել Սամուելե Լոնգոն և Ալֆրեդ Դանկանը, բայց այս երկու տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստները դեռ պարզ չէ կխաղան արդյոք հաջորդ մրցաշրջանում Ինտերում, թե՞ նորից կուղևորվեն մեկ այլ ակումբ՝ վարձավճարային հիմունքներով:
Այսօր Վալտեր Մացցարիի Ինտերում անկասկած կա համալրումների կարիք, և եթե ուսումնասիրենք, ապա պարզ կդառնա, որ Ինտերի գլխ. մարզիչ Վալտեր Մացցարին ցանկանում է նոր անուններ տեսնել թիմի մի քանի դիրքերում:
1-ինը դա կենտրոնական պաշտպանի գոտին է: Կենտրոնական պաշտպանի գոտում թիմը արդեն ունի համալրումներ, բայց եթե հաշվի առնենք, որ Մացցարիի տակտիկական սխեման ներառում է 3 կենտրոնական պաշտպան,ապա ամենայն հավանականությամբ Ինտերը ձեռք կբերի ևս մեկ կենտրոնական պաշտպանի:Մաուրիսիյո Իսլայի գործարքը ավարտելուց հետո հարց է առաջանում, թե արդյո՞ք կլինի ևս մեկ համալրում եզրերում: Եզրերում համալրում ունենալու փաստը կախված է նաև Ինտերի՝ այդ դիրքում հանդես եկող ֆուտբոլիստներից որևէ մեկի թիմը լքելուց: Ինտերը համալրման կարիք ունի նաև կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, և արդեն երկար ժամանակ է շատ անուններ են շրջանառվում: Ինտերի նախագահ Մասսիմո Մորատին իր վերջին հարցազրույցներից մեկում նշեց թոփ-ֆուտբոլիստ ձեռք բերելու մասին, և երեկ էլ տեղեկացանք, որ Ինդոնեզացի միլիարդատեր Էրիկ Թոհիրը արդեն համաձայնության է եկել Ինտերի սեփականատեր Մասսիմո Մորատիի հետ՝ Ինտերի բաժնեմասերի մի մասը գնելու հարցում(ամենայն հավանականությամբ բաժնեմասերի 30-40%): Այսպիսով ամենայն հավանականությամբ այդ թոփ-ֆուտբոլիստը կլինի կամ ենթահարձակվող կամ 2-րդ հարձակվող(մամուլում և Ինտերնետում շատ է նշվում Էզեկուել Լավեսսիյի, Ալեքսիս Սանչեսի և Սեսկ Ֆաբրեգասի անունները):
Եվ որպես վերջաբան կցանկանայի նշել, որ մեր ամենասիրելի թիմը՝ Ինտերը , 2013-2014 մրցաշրջանից կսկսի նոր էջ, որը խոստանում է ուրախացնել և լավ էմոցիաներ պատճառել ամբողջ աշխարհի ԻՆՏԵՐԻՍՏՆԵՐԻՆ:ՈՒրեմն բոլորով CE SOLO L’INTER: |