23:07 Միայն խոստումներ, բայց ոչ մի լուրջ տրանսֆեր |
Ինտերը չի կարողանում համաձայնության գալ Կիևոյի հետ Էրվին Զուկանովիչի տրանսֆերի համար, և խնդիրը ընդհամենը 0,9 մլն եվրոն է: Ժամանակակից ֆուտբոլում, երբ տասնյակ միլիոնները արդեն ոչ ոքի չեն զարմացնում, Ինտերի համար 0,9 մլն եվրոն մեծ նշանակություն ունի: Կամ ևս մեկ օրինակ: Ինտերը չի կարողանում համաձայնության գալ Պարմայի նախկին դարպասապահ Անտոնիո Միրանտեյի հետ, ով այս պահին հանդես է գալիս որպես ազատ գործակալ: ՈՒ բնավ էլ պատճառը երկորդը լինելը չէ, այդ պահին նա բանակցություններ է վարում Յուվենթուսի հետ, և ակնհայտ է, որ թուրինում նա երկրորդն է լինելու: Մինչդեռ Ինտերի կազմում հավանականություն կա, որ Հանդանովիչը կհեռանա, իսկ նա կդառնա առաջին համարը: Սալահի, Կուադրադոյի, Բենատիայի, Օբամեյանգի, Կոնդոգբիայի գնման համար Ինտերին անհևաժեշտ կլինի շուրջ 130-150 մլն եվրո: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆուտբոլիստներ գնելու համար անհրաժեշտ գումարը պետք է ձեռք բերել սեփական ֆուտբոլիստները վաճառելով, հասկանում ես, որ սա գրեթե անհնար սցենար է: Այն ինչ Մանչինին ցանկանում է 8-9 նոր խաղացողներ: Պարզ է չէ, նրանք բոլորը թոփ խաղացողներ չեն լինի, երևի դրանցից մեկ երկուսը: Իրավիճակը կապված Հանդանովիչի և Կովաչիչի հետ երկակի տպավորություն է թողում: Հանդանովիչը միանշանակ շատ ուժեղ դարպասապահ է, սակայն մենք չունենք նորմալ պաշտպանություն, իսկ Հանդան միայնակ ոչինչ անել չի կարող: Գուցե ավելի լավ է վաճառել նրան, ձեռք բերել մեկ այլ դարպասապահ և ուժեղ պաշտպան/պաշտպաններ: Կովաչիչին փայլուն ապագ է սպասվում, սակայն մեզ հիմա է պետք ուժեղ խաղացողներ, որ դուրս գանք այս խոր անդունդից: Միհր Ավագյան |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |