Խավյեր Զանետտին Ինտերում է 1995 թվականից սկսած: Այդ ժամանակահատվածում նա թիմում անցկացրել է ավելի քան 1000 հանդիպում, դարձել 21 գոլի հեղինակ:Նրան կարելի է համեմատել միայն Մանչեսթեր Յունայթեդի մեկ այլ լեգենդար ֆուտբոլիստի՝ Ռայան Գիգգսի հետ, ով նույնպես անցկացրել է 1000-ից ավելի հանդիպում, դառնալով 168 գոլի հեղինակ:
Երկու լեգենդներ, ովքեր հետք թողեցին ֆուտբոլի պատմության մեջ: Գիգգսը, ով համարվում է Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստը և Զանետտին, ով երևի թե Ինտերի պատմության լավագույն ֆուտբոլիստը միշտ խաղացել են մաքուր խաղ, առանց կոպտության և հենց այդ պատճառով խաղադաշտում համարվում են Ջենտելմեններ;">:
Զանետտին իր կյանքի 20 տարիները անց է կացրել Ինտերում, միլանյան մեծ ընտանիքում, իսկ Գիգգսը՝ ով 25 տարի է կապված է Յունայթեդի հետ, ավարտում են իրենց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան միաժամանակ:
Գիգգսը խոստացավ վերադառնալ, սակայն հիմա նրան հանգիստ է պետք, իսկ Ներաձուրիների բոլոր ժամանակների ավագը կմնա թիմի մարզչական կազմում:
Մի բան կպակասի նրանցից հետո թե՛ Ինտերում, թե՛ Յունայթեդում և ընդհանրապես համաշխարհային ֆուտբոլում:
Ինտեր ասելով, առաջին հերթին բոլորս պատկերացնում էինք Զանետտի, իսկ Յունայթեդ ասելով Գիգգս: Երկու լեգենդներ, ովքեր չէին խաղում գումարի, այլ թիմի պատվի համար: Նրանց համար չկային հեղինակություններ և հզոր ֆուտբոլիստներ, նրանք չէին վախենում ոչ-ոքից և պատվով էին ընդունում պարտությունները և չէին գոռոզանում հաղթանակների ժամանակ:
Մարդիկ, ովքեր կարող էին թիմին առաջ տանել: Նրանք իրոք խաղում էին ֆուտբոլ թիմի համար, նվիրվում ամբողջ հոգով ու միշտ պայքարում: Նրանք չէին մտածում հեռանալու մասին, երբ թիմը վատ էր խաղում, նրանք մտածում էին, թե ինչպես օգնեն թիմին:
Թիմը նրանց տունն էր, ընտանիքը՝ որի համար կարելի էր անգամ սեփական կյանքը զոհաբերել: Նրանք ապրում էին թիմով:
Ռայանի հրաժեշտի խոսքը - Լավագույն ժամանակները առջևում են
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ԼԵԳԵՆԴՆԵՐ
Գուրգեն Մուրադյան
|