Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբեր » 25 » Չպետք է շտապել......
09:51 Չպետք է շտապել...... |
![]() սկսեցին Ինտերին ժամանակից շուտ հաջորդ փուլում տեսնել,բայց մեկ րոպե,ոչ մի դեպքում չի կարելի շտապել:Չէ որ անցած տարի 1/4 եզրափակիչ փուլում Ինտերին բաժին հասավ այդ փուլում մնացած ամենաթույլ մրցակիցը,իսկ դրանից ինչ ստացվեց բոլորս էլ հիշում ենք:Հետաքրքիրն այն է որ Մարսելը,ով Ինտերի մրցակիցն է 1/8 եզրափակիչ փուլում,նույնպես առաջնությունը սկսեց անհաջող:Ճիշտ է այժմ կարծես թե խաղը կարգավորվել է,բայց մրցակցի ճամբարում ակնհայտ է լարվածությունը ֆուտբոլիստներից մի քանիսի և մարզչի միջև:Բայց պետք չէ մոռանալ,որ Ինտերի մոտ էլ ամեն ինչ հարթ չէ,չնայած վերջին խաղերում տոնած հաջողություններին,թիմում բացակայում է խաղ ասվածը:Թիմում բացակայում է արագությունը,պաշտպանության կենտրոնում հաճախակի խուճապ է լինում,հարձակվողները ոչ մի կերպ չեն կարողանում աչքի ընկնել,թիմում չկա կրեատիվություն:Բայց պետք չէ մոռանալ նաև այն մասին,որ Սնեյդերը վնասվածք ունի և չի խաղում,չէ որ նրա գալուն պես այս բացթողումներից շատերը կլրանան: Նշեմ.որ Ինտերը մինչ այս հանդիպել է Մարսելի հետ երկու անգամ և երկու դեպքում էլ չի կարողացել հաղթել,ավելին երկու դեպքում էլ զիջել է,ոչ մի գնդակ չուղարկելով մրցակցի դարպասը,դա տեղի է ունեցել 2004թվականին ՈՒԵՖԱ-ի 1/4 եզրափակիչում: Կա նաև ևս մեկ փաստ,որից պետք է զգույշ լինել:Մարսելը գլխավորում է Դիդյե Դեշամը,ով գլխավորել է Մոնակոն,որի հետ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ,ինչպես նաև գլխավորելով Յուվենտուսը,թիմին դուրս է բերել Բ Սերիայից:Ստանձնելով Մարսելի մարզչի պաշտոնը,Դեշամը` հենց առաջին իսկ մրցաշրջանում դարձել է Ֆրանսիայի Չեմպիոն թիմի հետ:Ինչպես նաև հարկ է նշել,որ Դեշամը Մոնակոյի հետ արդեն հաղթել է Ռանիերիին,երբ վերջինս Չելսիի գլխավոր մարզիչն էր: Եթե խոսենք թվերով,ապա Մարսելը Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 17 խաղ և վաստակել է 25 միավոր,որոնցից 16-ը սեփական հարկի տակ անցկացված խաղերում:Թիմը խաղում է հարձակվողական խաղ,միջինը մեկ խաղում 1,29 գոլ է խփում և ընդունում է սեփական դարպասը 0,94 գոլ: Թիմը իրոք ուժեղ է,սակայն միեևնույն ժամանակ անցանելի,սակայն պետք չե թերագնահատել մրցակցին,այնպես որ մենք հավատում ենք որ Ռանիերին թիմը կմոտիվացնի առավելագույնս,ինչպես նաև հույս ունենանք որ տրանսֆերային պատուհանում ակտիվ կլինի թիմը և նոր եկած ֆուտբոլիստները իրոք կուժեղացնեն Ինտերի խաղը: ՖՈՐՑԱ ԻՆՏԵՐ ՖՈՐՑԱ ԿԱԼՉԻՈ !!!! |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |