Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 28 » 2012/2013:Ինտերի գլխավոր տակտիկական սխեմաները
03:03 2012/2013:Ինտերի գլխավոր տակտիկական սխեմաները |
![]() Այստեղ Ստրամաչիոնին Ինտերին հաղորդում է հետևյալ ձևը,3 կենտրոնական պաշտպան,որոնք ապահովում են հուսալի պաշտպանություն և անկյունայինների կամ ստանդարտների ժամանակ օգնում են հարձակմանը: 2 եզրային պաշտպան կամ կիսապաշտպան, որոնք եզրերում օգնում են թիմի և՛ հարձակմանը, և՛ պաշտպանությանը, ինչպես նաև կենտրոնական պաշտպանների կամ կիսապաշտպանների առաջ գնալու դեպքում՝ փակում են նրանց դիրքերը: Կենտրոնական 2 կիսապաշտպաններից մեկը գործում է ավելի մոտ պաշտպանությանը, այսինքն և՛ օգնում է պաշտպաններին, և՛ սկսում կամ կազմակերպում է գրոհները, ինչպես նաև օգնում հարձակման ժամանակ: Մյուս կենտրոնական կիսապաշտպանը փակում է կենտրոնը,օգնում գրոհների կազմակերպմանը, գնդակներ մատակարարում, խաղարկում,ինչպես նաև օգնում հարձակման ժամանակ: Կենտրոնական կիսապաշտպանները նաև կատարում են "սևագործ" աշխատանք, փակում եզրային խաղացողների դիրքերը հարկ եղած ժամանակ և հարմար դեպքերում իրենց հարվածներով սպառնում մրցակցին: Տռեկվարիստան, ինչպես ասում են Իտալիայում, խաղում է հարձակվողների հետևից, օգնում է հարձակմանը, կատարում դիսպետչերի աշխատանք, գնդակներ մատակարարում և խաղարկում հարձակվողների հետ, ինչպես նաև ինքն է եզրափակում գրհներ՝ գործելով խաղադաշտի ամբողջ երկայնքով և վերջապես 2 հարձակվողները, որոնք միշտ փոխվում են դիրքերով հարձակման գծում և տարածություններ են ստեղծում և թիմի հաձակման համար, և ամենակարևորը գրոհների ամենաշատ եզրափակողներն են: ![]() Այս դեպքում Ստրամաչիոնիի Ինտերը խաղում է նույնպես 3 կենտրոնական պաշտպանով, որտեղ 3 կենտրոնական պաշտպանները ապահովում են հուսալի պաշտպանություն և անկյունայինների կամ ստանդարտների ժամանակ օգնում են հարձակմանը: Եզրային պաշտպաններ կամ կիսապաշտպաններ, որոնք եզրերում օգնում են թիմի և՛ հարձակմանը, և՛ պաշտպանությանը,ինչպես նաև կենտրոնական պաշտպանների կամ կիսապաշտպանների առաջ գնալու դեպքում՝ փակում են նրանց դիրքերը: Այս դեպքում խաղում է 3 կենտրոնական կիսապաշտպան, այսինքն այս տակտիկայի դեպքում ավելի ուժեղացվում է դաշտի կենտրոնը: Կենտրոնական 2 կիսապաշտպաններից մեկը՝ գործում է ավելի մոտ պաշտպանությանը, այսինքն և՛ օգնում է պաշտպաններին, և՛ սկսում կամ կազմակերպում է գրոհները, ինչպես նաև օգնում հարձակման ժամանակ, իսկ մյուս 2 ը գործում են ավելի առջևից՝ փակում են կենտրոնը, օգնում են գրոհների կազմակերպմանը, գնդակներ մատակարարում, խաղարկում, ինչպես նաև օգնում հարձակման ժամանակ: Այս 3 կենտրոնական կիսապաշտպանները նաև կատարում են սևագործ աշխատանք, փակում եզրային խաղացողների դիրքերը հարկ եղած ժամանակ և հարմար դեպքերում իրենց հարվածներով սպառնում մրցակցին: Այս դեպքում նորից գոյություն ունի տռեկվարիստա՝ այս դիրքի խաղացողը խաղում է հարձակվողների հետևից, օգնում է հարձակմանը,կատարում դիսպետչերի աշխատանք, գնդակներ մատակարարում և խաղարկում հարձակվողների հետ, ինչպես նաև ինքն է եզրափակում գրոհներ՝ գործելով խաղադաշտի ամբողջ երկայնքով: Այս մարտավարության դեպքում թիմը գործում է 1 կենտրոնական հարձակվողով: Կենտրոնական հարձակվողը միշտ փոխվում է դիրքերով և աշխատում հարձակման գծում և տարածություններ ստեղծում թիմի հաձակման համար՝ իր վրա քաշելով մրցակցի պաշտպաններին և ամենակարևորը գրոհներն է եզրափակում: ![]() Այս մարտավարությունը կարելի է ասել ամենահարձակվողականն է: Շատ դեպքերում, երբ խաղի ընթացքում պետք է ուժեղացնել հարձակումը, Ստրաման սկսում է կիրառել այս մարտավարուրյունը: Նորից 3 կենտրոնական պաշտպան, որոնք ինչպես մյուս մարտավարություններում, ապահովում են հուսալի պաշտպանություն և անկյունայինների կամ ստանդարտների ժամանակ օգնում են հարձակմանը: Եզրային պաշտպաններ կամ կիսապաշտպաններ, որոնք եզրերում օգնում են թիմի և՛ հարձակմանը, և՛ պաշտպանությանը, ինչպես նաև կենտրոնական պաշտպանների կամ կիսապաշտպանների առաջ գնալու դեպքում՝ փակում են նրանց դիրքերը: Այս դեպքում նշված եզրային խաղացողները համագործակցում են վինգեռների հետ, ինչպես նաև շատ ժամանակ տեղափոխվում դաշտի կենտրոն՝ քանի որ այս մարտավարության դեպքում դաշտի կենտրոնը թուլանում է: Նաև լինում են դեպքեր, որ այս մարտավարության դեպքում եզրային կիսապաշտպանների դեր տանում են ավելի կենտրոնական գոտուն միտված ֆուտբոլիստներ: Այս տակտիկայի դեպքում, եթե եզրային կիսապաշտպանը ավելի միտված է դաշտի կենտրոնին և շուտ արդյունքի հասնելու կարիք կա, ուրեմն թիմը խաղում է տռեկվարիստայով, իսկ տռեկվարիստան ինչպես արդեն նշեցի խաղում է հարձակվողներների հետևից, օգնում է հարձակմանը, կատարում դիսպետչերի աշխատանք, գնդակներ մատակարարում և խաղարկում հարձակվողների հետ, ինչպես նաև ինքն է եզրափակում գրոհներ՝ գործելով խաղադաշտի ամբողջ երկայնքով: Այս դեպքում է տռեկվարիստան նաև օգնում է կիսապաշտպանությանը և համեմատ ավելի հաճախ է հետ նահանջում հարկ եղած դեպքում: Կա նաև մյուս դեպքը երբ տռեկվարիստայի փոխարեն գործում է կենտրոնական կիսապաշտպան, որը շատ է կատարում սևագործ աշխատանք,օգնում պաշտպաններին և գրոհներ կազմակերպում: Այս տակտիկայի դեպքում գոյություն ունեն վինգեռներ: Վինգեռները խաղում են հարձակման եզրերում, որոնք և՛ գնդակ են խլում եզրերում, և՛ փոխանցումներով սրում են խաղը համ եզրերից, համ կենտրոնից, ինչպես նաև իրենք են եզրափակում գրոհները: Ինտերում վինգեռներ միշտ փոխվում են եզրերով շատ դեպքերում նաև փոխվում են կենտրոնական հարձակվողի հետ: Այս տակտիկայի դեպքում գոյություն ունի է 1 կենտրոնական հարձակվող: Կենտրոնական հարձակվողը միշտ փոխվում է դիրքերով և աշխատում հարձակման գծում: Տարածություններ ստեղծում թիմի հաձակման համար՝ իր վրա քաշելով մրցակցի պաշտպաններին, և ամենակարևորը գրոհներն է եզրափակում: Այս դեպքում Ինտերում կենտրոնական հարձակվողը շատ է փոխում դիրքը, այսինքն 3 հարձակվողներից յուրաքանչյուրը կարող է հայտնվել կենտրոնական հարձակվղի դիրքում խաղի ընթացքում: Այժմ Ինտերը խաղում է առաջին հերթին շատ կոմպակտ ֆուտբոլ և շատ քիչ է գնդակ ընդունում, և վերջին խաղերում անընդմեջ հաղթանակներ է տոնել: Ինչպես նաև Ստրաման նշում է, որ դեռ սխալներ կան և պետք է աշխատենք բարելավել դրանք, բայց ամեն դեպքում Ինտերը ճիշտ ճանապարհին է: Տիգրան Վարդանյան հատուկ FcInter.am-ի համար
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 6 | |||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |