Գլխավոր էջ » Հոդվածներ » Լեգենդներ

Լուիջի Չևենինի
Լուիջի Չևենինի (մարտի 3, 1895թ. Միլան – 1968 թ.), ավելի հայտնի է Չևենինի III անվամբ: Իտալացի ֆուտբոլիստ, որն հանդես է եկել կենտրոնական հարձակվողի դիրքում և հինգ հայտնի Չևենինի եղբայրներից մեկը: Համարվում էր եղբայրներից ամենահայտնին, անցկացնելով 29 հանդիպում Իտալիայի ազգային հավաքականի կազմում:
Մահացել է 1968 թ. –ին
Քաղաքացիություն՝ Իտալիա
Խաղային դիրքը՝ հարձակվող






Ֆուտբոլային կարիերա

Չևենինին Ա սերիայում անդրանիկ հանդիպումը անցկացրել է 1912 թվականի ապրիլի 28 – ին, Միլանի կազմում Ջենովայի դեմ հանդիպման ժամանակ, որտեղ Միլանը նրա գոլի շնորհիվ հաղթանակ տոնեց: Այս հանդիպումը միակն էր, որը Չևենինին անցկացրեց 1911-1912 թթ. մրցաշարում: 1912-1913 թթ. մրցաշրջանում Չևենինին տեղափոխվում է Ինտեր, որտեղ հանդես է գալիս մինչև 1921 թվականը: Այնտեղ նա առաջին անգամ նվաճում է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը: 1921-1922 մրցաշրջանը Չևենինին Նովեզեյի կազմում հանդես է գալիս Իտալիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի առաջնությունում, իսկ Ինտերը այդ ժամական հանդես էր գալիս Իտալական ֆուտբոլի կոնֆեդերացիայի կողմից 
կազմակերպած մրցաշարում: Նովեզեն այդ մրցաշրջանում հաղթում է՝ նվաճելով ակումբի պատմության մեջ միակ Իտալիայի Չեմպիոնության տիտղոսը: Հաջորդ մրցաշրջանում Չևենինին կրկին վերադառնում է Ինտեր, որտեղ հանդես է գալիս մինչև 1927 թվականը: 1927 թվականին Լուիջին տեղափոխվում է Յուվենտուս, որտեղ էլ հանդես է գալիս մինչ 1930 թվականը: Հենց այնտեղ էլ նա ավարտում է իր ֆուտբոլային կարիերան:

Կարիերան հավաքականում

Իտալիայի հավաքականում Չևենինին առաջին հանդիպումը անցկացրել է 1915 թվականի հունվարի 31-ին, Շվեյցարիայի դեմ հանդիպման ժամանակ, որտեղ իտալացիները հաղթեցին 3:1 հաշվով: Երկրորդ գոլի հեղինակը հենց ինքը` Չևենինին էր, իսկ երրորդ գոլը հեղինակեց նրա եղբայրը՝ Ալդոն: Չևենինին Իտալիայի հավաքականում հանդես է եկել մինչև 1929 թվականը, անցկացրել է 39 հանդիպում և դարձել է 11 գոլի հեղինակ՝ յոթ անգամ խաղադաշտ դուրս գալով ավագի թևկապը թևին: Չևենինին նաև երկու հանդիպում է անցկացրել Ինալիայի-Բ հավաքականի կազմում: Այս երկու հանդիպումների ընթացքում Չևենինին հասցրել է դառնալ 3 գոլի հեղինակ՝ գրավելով Լյուքսեմբուրգի և Իռլանդիայի հավաքականների դարպասները:

Մարզչական կարիերա

1930 թվականին Չևենինին C սերայի Մեսսինի ակումբում հանդես էր գալիս խաղացող մարզչի դերում: Մյուս մրցաշրջանում Մեսսինին Չևենինիի ջանքերի շնորհիվ տեղափոխվեց Բ սերիա: 1932-1933 թվականներին Չևենինին մարզում էր և հանդես էր գալիս Պելորոյում, իսկ մյուս մրցաշրջանում տեղափոխվեց Նովարա: Իսկ 1934-1935 թվականերին Չևենինին սկսեց աշխատել Կոմոենզեյում, ինչպես միշտ հանդես գալով և մարզչի, և խաղացողի դերում, անցկացրեց 15 հանդիպում, դարձավ 4 գոլի հեղինակ: 1938-1939 թվականներին Չևենինին մարզում էր Արեցցոն, և նույնիսկ 44 տարեկան հասակում հանդգնեց խաղադաշտ դուրս գալ 4 անգամ:

Դերբի

Չևենինին 2-րդ լավագույն ռմբարկուն է միլանյան "կլասսիկոյի” պատմության մեջ. նա դարձել է 17 գոլի հեղինակ (բոլոր գոլերն էլ Ինտերի կազմում), նրա ցուցադրած արդյունքը հաջողվել է գերազանցել միայն Ջուզեպպե Մեացցային: Նրա եղբայրը՝ Մարիո Չևենինին, հանդես գալով Միլանի կազմում, դարձել է 16 գոլի հեղինակ:


Ակումբային կարիերա

1911-1912 Միլան 1 (1)
1912-1921 Ինտեր 95 (117)
1921-1922 Նովեզե 16 (2)
1922-1927 Ինտեր 95 (39)
1927-1930 Յուվենտուս 67 (21)
1930-1932 -Մեսսինա 49 (28)
1932-1933 -Պալերմո 22 (7)
1933-1934 -Նովարա 4 (0)
1934-1935 -Կոմենզե 15 (4)
1938-1939 -Արեցցո 4 (0)

Ազգային հավաքական

1915-1929 Իտալիա 29 (11)
1927 Իտալիա-Բ 2 (3)

Մարզչական Կարիերա

1930-1932 - Մեսսինա
1932-1933 - Պելորո
1933-1934 - Նովարա
1934-1935 -Կոմենզե
1938-1939 -Արեցցո

Ձեռքբերումները

Իտալիայի չեմպիոն. 1920, 1922

Թարգմանությունը ռուսերենից հայերեն : Հակոբ Օհանյան
Տարածելու դեպքում FcInter.am կայքի հղումը պարտադ իր է:
Կատեգորիա: Լեգենդներ | Ավելացրեց: Hako (15.07.2013)
Դիտումներ: 1682 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz