Գլխավոր էջ » Հոդվածներ » Լեգենդներ

Հարազատ եղբայրները՝ թշնամի ճամբարներում

Միլանյան դերբիների պատմության ամենահիշարժան էջերից մեկը Բարեզի եղբայրների պատմությունն է:$CUT$

     Ջուզեպպե Բարեզին, որ ծնվել է 1958 թվականի փետրվարի 7-ին, ամբողջ ֆուտբոլային և մարզչական կարիերան նվիրել է Ինտերին, իսկ նրա եղբայրը՝ Ֆրանկո Բարեզին, իր ողջ կարիերան անցկացրլ է միլանյան մյուս ակումբում՝ Միլանում:

 

     Ահա այսպես երկու եղբայրները ամբողջ կարիերան անացկացրեցին նույն քաղաքում, սակայն հակադիր ''ճակատներում'': Ֆրանկոն խաղում էր Միանում, նա դարձավ ռոսսոներիի լեգենդը և այժմ էլ շարունակում է աշխատել ակումբում: Նրա 6-րդ համարը Միլանը հանել է շրջանառությունից: Իսկ նրա մեծ եղբայրը (Ջուզեպպեն մեծ է 2 տարով) այդքան հայտնի չէր, սակայն նրա կարիերան նույն սցենարով էր ընթանում: Գրեթե ամբողջ կյանքը՝ Ինտերում, այնուհետև մարզչական աշխատանք հարազատ ակումբում:

 

Հերաքրքիրն այն է, որ կյանքում Բարեզի եղբայրները երկուսն էլ երկրպագում էին Ինտերին, սակայն սիրելի ակումբում հայտնվել կարողացավ միայն ավագ եղբայրը:

 

     «Ինձ հաճախ էին հարցնում, թե ինչ եմ զգում, երբ խաղում եմ Ֆրանկոյի դեմ, -ասում էր Ջուզեպպեն, - Ոչ մի տարօրինակ բան: Միլանի դեմ խաղալուց երբեք անհրաժեշտ չէ լրացուցիչ խթան, այդպես է ստացվել: Իսկ ահա հավաքականում մեծ հաճույքով էի խաղում եղբորս հետ: Նա մեծ վարպետ է, և նրա հետ մեկ թիմում խաղալը շատ հաճելի է: Ափսոսում եմ արդյոք, որ մենք նույն ակումբում չենք խաղացե՞լ: Մեզանից յուրաքանչյուրը իր ճանապարհով է գնացել և հաջողության հասել: Այժմ մենք աշխատում ենք այն ակումբներում, որոնք մեզ հաջողակ են դարձրել, դա խոսում է այն մասին, որ մենք ապարդյուն չենք աշխատել»:

 

     Երբ Ջուզեպպեն 13, իսկ Ֆրանկոն 11 տարեկան էին նրանք կորցրեցին մորը, իսկ 3 տարի անց ավտովթարից մահացավ նաև նրանց հայրը: Մի քանի տարի նրանք իրենց քույրերի հետ բնակվում էին մանկական ապաստարանում, բարեկամներից հեռու: Երբ եղբայրները միասին գնացին իրենց սիրելի ակումբի ակադեմիան ընդունվելու, Ֆրանկոյին չընդունեցին, քանի որ նա շատ փոքր և նվազ էր ֆիզիկապես, իսկ ավելի ամրակազմ Ջուզեպպեն ընդունվեց Ինտերի ակադեմիա: Բարեբախտաբար, այդ ժամանակ Ֆրանկոյի փորձնական մարզումը նկատեց Գալբյատի անունով մարզիչը, ով ցանկանում էր Ինտերից տեղափոխվել Միլան: Հենց նա էլ նկատեց փոքրիկի տաղանդը և նրան տարավ ռոսսոներիի ակադեմիա: Ֆրանկոն աստիճանաբար նվիրվեց ակումբին և դարձավ Միլանի պատմության լավագույն խաղացողներից մեկը:

 

 

 

     Եղբայրները, դրանից հետո, երկար տարիներ միլանյան դերբիներում իրար դեմ էին դուրս գալիս, իսկ երկուսի հանրագումարով եղբայրները կարողացել են նվաճել 8 Սկուդետտո և 10 եվրոգավաթ:

 

     Հավաքականում ավագ Բարեզիի կարերան այնքան էլ չէր ստացվում: Նա չհրավիրվեց 1982-ի աշխարհի առաջնությանը, որը հաղթեց Իտալիան: Ջուզեպպեն միայն ուրախանում էր նրանով, որ իր եղբայրը ոսկե մեդալ է ստացել: Ջուզեպպեին հրավիրեցին սկուադրա-աձուրա 4 տարի անց, սակայն էական արդյունքների թիմը չհասավ այդ տարի: Մեքսիկական Մունդիալում՝ Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղը նրա համար դարձավ վերջինը հավաքականում: Իսկ նրա եղբայրը դեռ կունենա տնային մունդիալի կիսաեզրափակիչ, ինչպես նաև 1994-ի աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ Ֆրանկոն կխփի 11-մետրանոց հարված հետխաղյա 11-մետրանոցներում:

 

     Բարեզի-ավագը վերջին տիտղոսը նվաճել է 1991 թվականին, որից մեկ տարի անց՝ չցանկանալով նստել պահեստայինների նստարանին, նա տեղափոխվեց Մոդենա, որտեղ էլ 2 տարի անց ավարտեց կարիերան:

 

     Ջուզեպպեն սկսեց աշխատել երիտասարդական թիմերի հետ, որից հետո որոշ ժամանակ գլխավորեց Ինտերի երիտասարդական թիմը, այնուհետև սկսեց օգնել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Ընդ որում, պորտուգալացին բարձր էր գնահատում իր օգնականի կարծիքը և նրա ներդրումը ակումբում: Հարկ է նշել, որ Բարեզիի ''ձեռքի տակով'' երիտասարդական թիմից դուրս եկան այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպես Մարտինսը, Բալոտելլին, Պանդևը, մի խոսքով նա կարողանում է տեսնել տաղանդներին և զարգացնել դրանք:

 

     Հենց այդ պատճառով էլ Բարեզին հատուկ տեղ է զբաղեցնում ակումբում, Ինտերը Մանչինիի գլխավորությամբ մի քանի տարի հաղթում էր Սկուդետտոն, սակայն չէր կարողանում հաջողությունների հասնել եվրոգավաթներում: Երբ թիմի ղեկին կանգնեց Մոուրինյոն, նա միանգամից կարողացավ հաջողությունների հասնել, երբ մարզչական շտաբում հայտնվեց Բարեզին: Դրանից հետո Մոուրինյոն տեղափոխվեց Ռեալ, սակայն Բարեզին մնաց ակումբում և աշխատեց նրանից հետո գրեթե բոլոր մարզիչների հետ, բացառությամբ Մացցարիի, քանի որ նա եկել էր սեփական օգնականի հետ: Ինտերում Բարեզին հատուկ պաշտոն ունի՝ վիցե-մարզիչ: Սովորաբար մարզչի օգնականները հեռանում են ակումբից մարզիչ հետ, կամ նրանց հեռացնում են աշխատանքից, երբ նոր մարզիչ է գալիս: Սակայն Բարեզիի հետ այդպես չէր, ինչը և ապացուցում է նրա դերը և տեղը Ինտերում:

 

     Այսօր արդեն լուրեր են պտտվում, որ Բարեզին՝ Մանչինիի վերադառնալուց հետո, 36 տարի Ինտերի նվիրելով, կարող է լքել ակումբը կամ պաշտոնը: 

 

     Իտալացի մասնագետները նրան տեսնում էին որպես Մոուրինյոյին փոխարինող, այնուհետև Բենիտեսին: Այժմ նրանք կարծում են, որ Բարեզին մի օր անպայման կգլխավորի Ինտերը, և մեծ հաջողությունների կհասնի այդ գործում: «Նա շատ խելամիտ և իսկական մասնագետ է, - նրա մասին ասում էր Մոուրինյոն, - բացի այդ նա նաև մեծ հարգանք է վայելում երկրպագուների մոտ»:

 

     «Ջուզեպպեի մոտ ամեն ինչ կստացվի մարզչական կարիերայում, - համոզված է Ֆրանկո Բարեզին, - նա իր գործի իսկական ֆանատն է, նա հարուստ փորձ ունի և հիանալի կրթություն: Խոստովանեմ, որ նա ինձ շատ էր օգնում խորհուրդներով, երբ ես ավարտում էի կարիերաս և սկսեցի աշխատել Միլանում»:

 

Երբ Բարեզի եղբայրները միասին հայտնվում են հանրության առջև, Ինտերի և Միլանի երկրպագուները լռում են: Ֆրանկոն և Ջուզեպպեն, ովքեր իրենց կյանքը նվիրել են մեկ ակումբի, արժանի չեն սուլոցների իրենց հասցեին: Այնպես որ, Բարեզի ազգանունը, թեև փոքր չափով, սակայն միավորում է երկու ճակատների բաժանված երկրպագուներին:

Կատեգորիա: Լեգենդներ | Ավելացրեց: tiko11 (29.04.2015)
Դիտումներ: 980 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz website monitoring results and uptime stats